Եկատերինա Շպիցա
Եկատերինա Շպիցա ռուս.՝ Екатерина Анатольевна Шпица | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Perm State Institute of Arts and Culture? և Պերմի պետական համալսարան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար, իրավաբան, երգչուհի և հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | State Musical Theatre of National Art? |
Ակտիվ շրջան | 2004-ից |
Ամուսին(ներ) | Konstantin Adaev? |
Համատեղ ապրող(ներ) | Մարուս Վայսբերգ |
Եկատերինա Շպիցա՝ Վիքիպահեստ | |
Եկատերինա Անատոլևնա Շպիցա (ռուս.՝ Екатерина Анатольевна Шпица, հոկտեմբերի 29, 1985[1], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա (Կատերինա) Շպիցան ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Մայրը՝ Գալինա Ֆեոդորովնա Կարպովսկայան, իրավաբան է, իսկ հայրը՝ Անատոլի Վասիլևիչ Շպիցան, հանքափոր։
Մինչև 13 տարեկանը Եկատերինա Շպիցան ապրել է Ինտայում (Կոմի Հանրապետություն)։ Սովորել է օտար լեզուների խորացված ուսուցմամբ Ֆրանսիական փորձարարական դպրոցում։
1998 թվականին ընդունվել է «КОД» թատրոն-ստուդիա (Պերմ)։ Աշխատել է Պերմի «Նոր դրամա» («Новая драма») կամերային թատրոնում Մ. Օլենյովայի ղեկավարությամբ։
2005 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նկարահանվում է ֆիլմերում, աշխատում Մոսկվայի Ազգային արվեստի պետական երաժշտական թատրոնում Վլադիմիր Նազարովի ղեկավարությամբ։ Համագործակցում է Ազատ արտիստների ընկերության հետ։
2013 թվականի սեպտեմբերին Եկատերինա Շպիցան մասնակցել է «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը եղել է Մաքսիմ Ստավսկին։ Իններորդ փուլի ավարտից հետո զույգն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա Շպիցան 2010 թվականին ամուսնացել է դերասան և կասկադյոր Կոնստանտին Ադաևի հետ։ 2012 թվականի փետրվարի 25-ին ծնվել է նրանց որդին՝ Գերմանը։ Որդու ծնունդից որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։
Եկատերին Շպիցան հանդիպել է ռեժիսոր Մարյուս Վայսբերգի հետ։ 2015 թվականի օգոստոսին նրանք բաժանվել են[4]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճայը», Անտոն Չեխով
- «Կրքեր ըստ Շեքսպիրի»
- «Ելիզավետա Բամ» – Գլադկովա Անաստասիա Դմիտրիևնա
- «Փոքրիկ կախարդի արկածները»
- «Հեքիաթնե՞ր… Հեքիաթնե՜ր…»
- «Ալա ադ-Դին» – աղախին Նուր
- «Աղբյուր անապատում» – Սպիտակ աղվես, Թագավորի կատու[5]
- «Ստվեր», Եվգենի Շվարց – Անունցիատա
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ֆ | Ադամն ու Եվայի փոխակերպումը | Адам и превращение Евы | Եվա |
2006 | ս | Երջանիկ ենք միասին | Счастливы вместе | Սոֆյա |
2008 | ս | Կրկեսի արքաադուստրը | Принцесса цирка | Մաշա |
2008 | ս | Կապույտ գիշերներ | Синие ночи | Օլյա |
2009 | ֆ | Տանկերը ցեխից չեն վախենում | Танки грязи не боятся | Մաշա |
2009 | ֆ | Կատյա։ Ռազմական պատմություն | Катя: Военная история | Կատյա |
2009 | ֆ | Կախարդական սիրո լեգենդներ | Легенды колдовской любви | Նատալյա Իվանովնա Լիսիցինա |
2010 | ֆ | Адвокатессы | Նաստյա Բելինսկայա | |
2010 | ֆ | Застывшие депеши | Սվետլանա | |
2011 | ֆ | Ծիծաղ մթության մեջ | Смех в темноте | Մագդա |
2011 | ս | Աղավնյակ | Голубка | Իրինկա |
2011 | ֆ | Կատյա 2 | Катя 2 | Կատյա |
2011 | ֆ | Յուրաքանչյուրն իր պատերազմն ունի | У каждого своя война | Միլկա |
2011 | ֆ | «Կեդրը» ճեղքում է երկինքի | «Кедр» пронзает небо | Նապաստակ |
2011 | ֆ | Դիմակահանդեսի կանոնները | Правила маскарада | Նաստյա |
2011 | ֆ | Огни притона | «Զինկա-Հիտլեր» | |
2011 | ս | Ծիծեռնակի բույն | Ласточкино гнездо | Տոմա |
2012 | ս | Ուրիշի դեմքը | Чужое лицо | Օլգա Մակարովա |
2012 | ֆ | Հրեշտակ սրտում | Ангел в сердце | Ռիտա |
2012 | ֆ | Առաջ անցնելով կրակոցից | Опережая выстрел | Մարինա Նաումովա |
2012 | ֆ | Մետրո | Метро | Ալիսա |
2013 | ֆ | Իսկական տղաներ | Реальные пацаны | Իրա |
2013 | ֆ | Կանանց օր | Женский день | Մաշա |
2013 | ֆ | Դետեկտիվ մայր | Мама-детектив | Անաստասիա |
2014 | ս | Կուպրին։ Փոս | Куприн. Яма | Լյուբա |
2014 | ֆ | Поддубный | Մաշա | |
2014 | ֆ | Подарок с характером | Նաստյա Սինիցինա | |
2014 | ֆ | Весёлые ребята;) | Անյա | |
2014 | ֆ | Տոնածառեր 1914 | Ёлки 1914 | Քսենյա |
2015 | ս | Երիտասարդ գվարդիա | Молодая гвардия | Լյուբով Շևցովա |
2015 | ֆ | Խաղադրույք սիրո վրա | Ставка на любовь | |
2016 | ֆ | Անձնակազմ | Экипаж | Վիկտորյա |
2016 | ֆ | Ուրբաթ | Пятница | Վերա |
2016 | ֆ | Նախաճաշ հայրիկի մոտ | Завтрак у папы | Յուլյա |
2016 | ֆ | Տոնածառեր 5 | Ёлки 5 | Ժենյա |
2017 | ֆ | Տապան | Ковчег | Նինո |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 4-ը վարել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Вышка» հաղորդումը (Վիկտոր Վասիլևի հետ համատեղ),
- 2013 թվականի սեպտեմբերի 8-ից գեղասահորդ Մաքսիմ Ստավսկու հետ մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» հեռուստաշոուին,
- 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մասնակցել է Առաջին ալիքի «Точь-в-точь» նմանակումների շոուին։ Նմանակել է Գվեն Ստեֆանիին, Նյուշային, Անժելիկա Վարումին, Մայլի Սայրուսին, Նիկոլ Քիդմանին, Զազին, Յուլիա Սավիչևային, Ավրիլ Լավինին, Կարլի Ռեյ Ջեպսենին, Միլեն Ֆարմերին և Պոլինա Գագարինային։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Екатерина Шпица в программе «Доброе утро»
- ↑ «Катерина Шпица «Жить надо так, чтобы было интересно с самим собой!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
- ↑ http://7days.ru/ (13.08.2015). «Катерина Шпица рассталась с режиссёром Марюсом Вайсбергом».
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)|author=
- ↑ «www.mtvn.ru :: Родник в пустыне (Маленький принц). Действующие лица и исполнители». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Екатерина Шпица в труппе Театра Владимира Назарова
- Екатерина Шпица на Рускино Արխիվացված 2017-01-11 Wayback Machine
- Интервью с Екатериной Шпицей
- Катерина Шпица в «Реальных пацанах» Արխիվացված 2017-05-08 Wayback Machine
- Официальная страница Екатерины в Вконтакте
- Интервью Екатерины Шпицы для «Звездного бульвара — Новости СВАО Москвы»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Շպիցա» հոդվածին։ |
|