Ելենա Կոռնարո Պիսկոպիա
Ելենա Կոռնարո Պիսկոպիա իտալ.՝ Elena Lucrezia Corner | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1646[1][2][3] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] |
Մահացել է | հուլիսի 26, 1684[2][5] (38 տարեկան) |
Մահվան վայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, համալսարանի դասախոս և բժիշկ |
Ծնողներ | հայր՝ Giovan Battista Corner? |
Elena Lucrezia Cornaro Piscopia Վիքիպահեստում |
Ելենա Լուկրեցիա Կոռնարո-Պիսկոպիա (իտալ.՝ Elena Lucrezia Cornaro Piscopia, US: /kɔːrˌnɑːroʊ pɪˈskoʊpiə/[6], Իտալերեն: [ˈɛːlena luˈkrɛttsja korˈnaːro piˈskɔːpja], հունիսի 5, 1646[1][2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4] - հուլիսի 26, 1684[2][5], Պադովա, Վենետիկի հանրապետություն[4]), առաջին կանանցից մեկը, որը ստացել է դոկտորական աստիճան և առաջին կինը, ով ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D.):
Պիսկոպիան Վենետիկի դատախազի դուստրն էր։
Նա լավ կրթություն էր ստացել, մասնավորապես, տիրապետում էր մի քանի ժամանակակից և դասական լեզուների, ինչպես նաև «ազատ արվեստների»։ Նա արհամարհեց վենետիկյան հասարակության անպարկեշտ խոսքերը և փոքր հասակից մտավ Բենեդիկտյան միանձնուհիների շարքերը։ Պիսկոպիան, ի վերջո, որոշեց ամբողջովին նվիրվել գիտությանը։ 1677 թվականին նա առաջին հանրային քննարկումն անցկացրեց Պադովայի համալսարանում։ Պաշտպանության առաջին փորձերն ավարտվեցին անհաջողությամբ, հակառակորդները կարծում էին, որ կնոջ տեղը եկեղեցում է, որտեղ նա պետք է լռի, բայց ի վերջո Պիսկոպիան թույլտվություն ստացավ պաշտպանել իր դոկտորական ատենախոսությունը։ 1678 թվականի հունիսի 25-ին նա դարձավ աշխարհում առաջին կինը, ով ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Հաջորդ վեց տարիներին նա զբաղվում էր բացառապես գիտական աշխատանքներով, մասնավորապես փիլիսոփայությամբ և մաթեմատիկայով։ Մահացել է 38 տարեկան հասակում, ենթադրվում է տուբերկուլյոզից։ 1688 թվականին նրա գիտական նվաճումները տպագրվեցին Պարմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Կոռնարո Պիսկոպիան ծնվել է Մեծ ջրանցքի տարածքում գտնվող Լորեդանոների պալատում։ Ջանբատիստա Կոռնարո-Պիսկոպիայի և նրա սիրուհի Ձանետա Բոնիի երրորդ երեխան էր։ Նրա մայրն աղքատ գյուղացիական ընտանիքից էր, հավանաբար, սովից փախել էր Վենետիկ, որտեղ էլ դարձել էր Վենետիկյան հանրապետության ամենաազդեցիկ ազնվական դինաստիաներից մեկի անդամի սիրուհին։ Ելենայի ծնողները նրա ծննդյան պահին ամուսնացած չէին[7]։ Այսպիսով, Ելենան ծնունդով Կորնարո ընտանիքի անդամ չէր, քանի որ վենետիկյան օրենքներն անօրինական երեխաներին արգելում էին օգտվել ազնվականների արտոնություններից, նույնիսկ եթե նրանք ճանաչվում էին որպես ազնվական ծնողներ։ Ջանբատիստան և Ձանետան պաշտոնապես ամուսնացան 1654 թվականին, բայց նրանց երեխաները զրկվեցին ազնվական արտոնություններից, ինչն անհանգստացնում էր Ջանբատիստային։
1664 թվականին Ջանբատիստան դարձավ Սան Մարկո դե Սուպրայի դատախազը և Սուրբ Մարկոսի տաճարի գանձապահը, որը վենետիկյան ազնվականների շրջանում ցանկալի պաշտոններից էր` դառնալով Վենետիկի դոժից հետո երկրորդ բարձրագույն կոչումը[8]։ Հայրը բազմիցս փորձել էր կազմակերպել նրա նշանադրությունը, բայց նա մերժել էր յուրաքանչյուր տղամարդու, քանի որ 11 տարեկան հասակում նա առաքինության երդում էր տվել։ Ելենան համարվում էր հրաշամանուկ։ Ընտանիքի բարեկամի խորհրդով քահանա Ջովաննի Ֆաբրիսան սկսեց դասական կրթություն ստանալ։ Յոթ տարեկան հասակում նշանավոր ուսուցիչների ղեկավարությամբ նա սովորեց լատիներեն ու հունարեն, ինչպես նաև ֆրանսերեն և իսպաներեն։ Նա տիրապետեց նաև եբրայերենին և արաբերենին՝ ստանալով Oraculum Septilingue տիտղոսը («յոթալեզու պատգամախոս»)։ Հետագայում սովորել է մաթեմատիկա, փիլիսոփայություն և աստվածաբանություն։ Տիրապետում էր կլավեսինին, կլավիկորդին, քնարին և ջութակին և երաժշտություն էր ստեղծագործում։ 20 տարեկան հասակում հետաքրքրվում է ֆիզիկայով, աստղագիտությամբ և լեզվաբանությամբ։
Կառլո Ռինալդինին՝ նրա փիլիսոփայության դասախոսը, Պադովայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ղեկավարը, 1668 թվականին 22-ամյա Ելենային նվիրեց երկրաչափության գիրք։ Իր գլխավոր դաստիարակ Ֆաբրիսի մահից հետո նա ավելի մտերմացավ Ռինալդինիի հետ, ով ստանձնեց ուսուցումը։ 1669 թվականին նա իսպաներենից իտալերեն թարգմանեց կարտեզիանական վանական Լանսպերգիայի «Colloquio di Cristo nostro Redentore all’anima devota» ստեղծագործությունը։ Թարգմանությունը նվիրված էր նրա մերձավոր ընկեր և խոստովանորդ Ջան Պաոլո Օլիվային։ Թարգմանությունը 1669 թվականից 1672 թվականներին հանրապետությունում վերահրատարակվել է հինգ անգամ։ Երբ նրա համբավը լայն տարածում ստացավ, Ելենաին հրավիրեցին շատ գիտական ընկերություններ, և 1670 թվականին նա դարձավ վենետիկյան Accademia dei Pacifici ընկերության նախագահը[9][10]։
Կառլո Ռինալդինիի առաջարկությամբ նրա փիլիսոփայության դաստիարակ Ֆելիչե Ռոտոնդին դիմել է Պադուայի համալսարան Կոռնարոին աստվածաբանություն laurea աստիճան տրամադրելու խնդրանքով[11]։ Երբ կարդինալ Գրեգորիո Բարբարիգոն, Պադուայի եպիսկոպոսը, իմացավ, որ նա աստվածաբանություն է ուսումնասիրում, հրաժարվեց այն հիմքով, որ նա կին էր[11]։ Այնուամենայնիվ, նա թույլ տվեց Ելենային ուսումնասիրել փիլիսոփայություն և ուսումնառության փայլուն դասընթացից հետո ստացավ փիլիսոփայության laurea-ի աստիճան[11]։ Աստիճանը շնորհվեց 1678 թվականի հունիսի 25-ին Պադուայի Մայր տաճարում՝ համալսարանի ներկայացուցիչների, բոլոր ֆակուլտետների, ուսանողների և վենետիկյան սենատորների մեծամասնության պրոֆեսորների, ինչպես նաև Բոլոնիայի, Պերուջայի, Հռոմի և Նեապոլի համալսարաններից հրավիրված բազմաթիվ հյուրերի ներկայությամբ։ Ելենան դասական լատիներենով մեկ ժամ խոսեց՝ բացատրելով Արիստոտելի գործերից պատահականորեն ընտրված բարդ քաղվածքները։ Նրան մեծ ուշադրությամբ լսեցին, և երբ ավարտեց, պրոֆեսոր Ռինալդինին ծափահարությունների ներքո նրան շնորհեց laurea-ի տարբերանշաններ` փիլիսոփայության մասին գիրք, գլխին դափնեպսակ դրեց, մատին մատանի, ուսերին սպիտակ կզաքիսի մորթի։ Այդ տեսարանը պատկերված է Վասար քոլեջի Թոմփսոնի հուշահամալիրի արևմտյան թևում գտնվող պատուհանի ցուցափեղկերին։ Իր կյանքի վերջին տարիները նա նվիրվեց գիտությանը և բարեգործությանը։ Նա մահացավ Պադուայում 1684 թվականին տուբերկուլյոզից, թաղված է Սանտա-Ջուստինի եկեղեցում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա վաղաժամ մահը նշանավորվեց Վենետիկում, Պադուայում, Սիենայում և Հռոմում կայացած հիշատակի արարողություններով։ 1688 թվականին Պարմայում լույս տեսած նրա ստեղծագործությունները պարունակում էին գիտական զրույցներ, թարգմանություններ և կրոնական տրակտատներ։ 1685 թվականին Պադուայի համալսարանը նրա պատվին մեդալ հատեց։ 1895 թվականին Հռոմի անգլիական բենեդիկտյան միանձնուհիների աբբայությունը Հելենի աճյունը տեղափոխեց նոր դագաղի մեջ և տեղադրեց հուշատախտակ։
Ջեյն Սմիթ Գերնսը նրա կյանքի մասին գրել է «Լեդի Կոռնարո. Վենետիկի հպարտությունն ու հրաշքը» գիրքը, որը լույս տեսավ 1999 թվականին[12], Ֆրանչեսկո Լյուդովիկո Մասկիետոյի ավելի վաղ աշխատանքը՝ Ելենա Լուկրեցիա Կոռնարո Պիսկոպիան, որն ի սկզբանե գրվել է իտալերեն 1978 թվականին, չէր թարգմանվել անգլերեն մինչև 2007 թվականը[13]։ 2019 թվականի հունիսի 5-ին Google-ի որոնման համակարգով նշեցին Կորնարո Պիսկոպիայի ծննդյան 373-ամյակը` օգտագործելով Google Doodle-ն[14]։
Ընտրյալ հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lettera overo colloquio di Christo N. R. all’anima devota composta dal R. P. D. Giovanni Laspergio in lingua spagnola e portata nell’italiana, Venetia, Giuliani, 1669
- Helenae Lucretiae Corneliae Piscopiae opera quae quidem haberi potuerunt, Parmae, Rosati, 1688
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Collective Biographies of Women
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Իտալերեն Վիքիպեդիա (իտալ.) — 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Oxford Dictionaries|Cornaro Piscopia, Elena Lucrezia
- ↑ Gregersen, Erik. «Elena Cornaro». Encyclopædia Britannica Inc. Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Guernsey 1999 , ch. 1.
- ↑ Battagia, Michele Delle accademie veneziane dissertazione storica di Michele Battagia. — Giuseppe Picotti's typography.
- ↑ Guernsey 1999 , ch. 8.
- ↑ 11,0 11,1 11,2 «Elena Lucrezia Cornaro Piscopia» (Italian). Università degli studi di Padova. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «THE LADY CORNARO Pride and Prodigy of Venice». Kirkus Reviews. 1999 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Paula; Findlen Francesco Ludovico Maschietto. Elena Lucrezia Cornaro Piscopia (1646–1684): The First Woman in the World to Earn a University Degree. Review(անգլ.) // Renaissance Quarterly : journal. — 2008. — Т. 61. — № 3. — С. 878—879. — ISSN 0034-4338. —
- ↑ Ritschel, Chelsea (2019 թ․ հունիսի 4). «Five things you should know about the first woman to receive a PhD». The Independent (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elena Cornaro (Italian scholar)-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- "Elena Lucrezia Cornaro Piscopia", Biographies of Women Mathematicians, Agnes Scott College
- Project Continua: Biography of Elena Lucrezia Cornaro
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կոռնարո Պիսկոպիա» հոդվածին։ |
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1646 ծնունդներ
- Վենետիկ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 1684 մահեր
- Պադուա քաղաքում մահացածներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 17-րդ դարի փիլիսոփաներ
- Իտալացի գիտնականներ
- Իտալացի լեզվաբաններ
- Իտալացի կին գիտնականներ
- Իտալացի կին փիլիսոփաներ
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Իտալացի փիլիսոփաներ
- Կին գիտնականներ
- Կին մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Պոլիգլոտներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ