Դևիկա Ռանի
Դևիկա Ռանի հինդի՝ देविका रानी | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1908[1][2] |
Ծննդավայր | Վիշակհապատնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | մարտի 9, 1994[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բանդալոր, Հնդկաստան |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա, Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա և South Hampstead High School? |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Սվյատոսլավ Ռերիխ և Himanshu Rai? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դևիկա Ռանի (բենգալ.` দেবিকা রাণী (Devika Rani), իրական անունը` Դևիկա Չոուդհարի (Devika Choudhuri), մարտի 30, 1908[1][2], Վիշակհապատնամ, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 9, 1994[2], Բանդալոր, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր։ Նրան համարել են «հնդկական էկրանի առաջին տիկին» և համեմատել Գրետա Գարբոյի հետ։ Բանաստեղծուհի Սարոջինի Նայդուն Դևիկա Ռանիին անվանել է «Հնդկաստանի մոգական ծաղիկ»։ 1958 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ` «Պադմա Շրի» պետական պարգևին։ 1970 թվականին առաջինը նա է արժանացել Դադասահեբ Փհալկեի անվան բարձրագույն պարգևին։ 1989 թվականին նրան շնորհվել է նաև Ջավահառլալ Ներուի անվան խորհրդային պարգևը։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիկա Ռանին ծնվել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքում` հնդկական բանակի գնդապետ Մանմաթհա Նաթհ Չոուդհարիի ընտանիքում, ով Չեննայի (Մադրաս) բժշկական վարչության պետն էր։ Դևիկան Ռաբինդրանաթ Թագորի հարազատ քրոջ թոռնուհին էր։
Դևիկա Ռանին սովորել է Լոնդոնի մասնավոր դպրոցներից մեկում, միաժամանակ ուսումնասիրել է տարբեր արվեստներ` երաժշտություն, թատրոն, դիզայն և ճարտարապետություն։ Դպրոցում սովորելու տարիներին արժանացել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի մրցանակին և դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է նշված ակադեմիա, իսկ հետո նաև Երաժշտության թագավորական ակադեմիա։ Այնուհետև ավարտել է կիրառական արվեստի կուրսերը և աշխատանքի անցել Լոնդոնում գտնվող կտորեղենի նկարազարդման գեղարվեստական ստուդիայում։
Այնուհետև մասնակցել է Բի-բի-սիի առաջին լայնահաղորդչային հեռուստահաղորդմանը, վարել Բի-բի-սիի` Հնդկաստանի համար հեռարձակվող կարճալիք ռադիոհաղորդումներ։ 1926 թվականին, որպես նկարիչ-ձևավորող, աշխատել է Բուդդայի կյանքի մասին պատմող «Լույսը Ասիայից» կինոնկարի ստեղծագործական խմբում։
1933 թվականին նկարահանվելով «Կարմա» կինոնկարում, Դևիկա Ռանին դարձել է առաջին մեծության կինոաստղ։ Այնուհետև նկարահանվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կինոստուդիաներում։ Գերմանիայում իշխանությունը նացիստների կողմից զավթելուց հետո վերադարձել է Հնդկաստան և ամուսնու` Հիմանշու Ռայի հետ միասին, 1934 թվականին հիմնադրել է երկրում առաջին հնչյունային «Bombay Talkies» կինոստուդիան։ Ամուսնու մահից հետո ևս նրա կինոստուդիան թողարկել է մի քանի տասնյակ ֆիլմեր։ 1945 թվականին Դևիկա Ռանին լքել է կինեմատոգրաֆը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևիկա Ռանին 1929-1940 թվականներին ամուսնացած է եղել հնդկական կինեմատոգրաֆի պիոներներից մեկի` Հիմանշու Ռայի հետ։ 1945 թվականին ամուսնացել է ազգությամբ ռուս նկարիչ Սվյատոսլավ Ռերիխի հետ և դարձել վերջինիս ստեղծագործությունների գլխավոր մուսան։ Դևիկա Ռանին երեխաներ չի ունեցել։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1933 | Կարմա | Karma | Մահառանի |
1935 | Պատանեկության քամին | Jawani Ki Hawa | Քամալա |
1936 | Անձեռնմխելի կույսը | Achhut Kanya | Կաստուրի |
1936 | Կյանքի նավակը | Jeevan Naya | Լատա |
1937 | Սավիտրի | Savitri | Սավիտրի |
1943 | Ընդհանուր զրույց | Hamari Baat | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիկա Ռանի» հոդվածին։ |
|