Դեժնևի հրվանդան[3] (էսկ․ Тугнехалха)[4], Ասիա մայր ցամաքի հյուսիսարևելյան վերջավորությունը Չուկոտի թերակղզում (հյուսիսային լայնության 66°05՚, արևմտյան երկայնության 169°40՝)։ Դեժնևի հրվանդանը 741 մետր բարձրությամբ, հարթ գագաթով, մեկուսացված, դեպի ծովը զառիթափ իջնող լանջերով լեռնային զանգված է։ Դեժնևի հրվանդան է անվանել Ա․ Է․ Նորդենշելդը1879 թվականին, ի պատիվ Ս․ Ի․ Դեժնևի, որը Պոպովի հետ առաջին անգամ, 1648 թվականին, շրջանցեց այդ հրվանդանը։ Դեժնևի հրվանդանում է գտնվում Ուելեն բնակավայրը։
↑Географический энциклопедический словарь: Географические названия / под ред. Э. Б. Алаева и др., гл. ред. А. Ф. Трёшников. — М.: Советская энциклопедия, 1989. — 2-е изд. — С. 147. — 592 с. ISBN 5-85270-057-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 325)։