Դացին
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | Հեյլունցզյան |
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Մտնում է | Հեյլունցզյան |
ԲԾՄ | 149 ± 0 մետր |
Օրենսդրական մարմին | Q106811111?[1] |
Բնակչություն (2010) | 2 904 532 մարդ |
Տարածք | 21 204,82 կմ² |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Միջին բարձրություն | 149 ± 0 մ |
Հիմնադրված է | 1959 թ. |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Հեռախոսային կոդ | 0459 |
Փոստային ինդեքսներ | 163000 |
Ավտոմոբիլային կոդ | 黑E |
Դացին (չին. պարզ. 大庆, փինյին Dàqìng), քաղաքային շրջան ՉԺՀ-ի Հեյլունցզյան նահանգում։ Դացին անվանումը բառացիորեն թարգմանվում է որպես «մեծ տոնակատարություն»[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս քաղաքային շրջանի տարածքում դարերի ընթացքում չկար մշտական բնակչություն, առաջին եկվորները հայտնվեցին միայն XX դարի սկզբին, երբ այստեղ կառուցվեց Չինական արևելյան երկաթուղային կայարանը։ 1913 թվականին հիմնադրվեց Անդա (安达县) գավառը։
1959 թվականից սկսվեց Դացին նավթագազային հանքավայրի շահագործումը և 1960 թվականին Անդա գավառը լուծարվեց, և դրա փոխարեն կազմավորվեց Անդա քաղաքային շրջանը, որը դարձավ երկրի կարևոր նավթաքիմիական բազա։ Հիմնադրման օրվանից ի վեր Դացինը համարվում է օրինակ, որով պետք է առաջնորդվեն բոլոր աշխատող երկրները. Մշակութային հեղափոխության տարիներին Չինաստանում հնչում էր «Արդյունաբերության մեջ սովորել Դացինից» կարգախոսը։
1964 թվականին Անդա քաղաքային շրջանը լուծարվեց և դրա տեղում ստեղծվեց Անդա հատուկ շրջանը (安达特区): 1965 թվականին Անդա հատուկ շրջանի արևելյան մասը նորից վերածվեց Անդա գավառի, իսկ մնացած տարացքից ստեղծվեց Անդա քաղաքը, որն ուղղակիորեն ենթակա էր գավառական կառավարությանը (հենց քաղաքում նրան հաճախ ոչ պաշտոնապես անվանում էին ոչ թե «Անդա», այլ «Դացին»)։ 1979 թվականին Անդա քաղաքը անվանափոխվեց որպես Դացին։
1992 թվականին Ցիցիկար քաղաքային շրջանի կազմից Անդայի շրջանի մեջ անցան Լինդյան գավառը և Դուրբեդ Մոնղոլական ինքնավար գավառը, ինչպես նաև Չժաոչժոու ու Չժաոյուան գավառները Սինհուա գավառի կազմից տեղափոխվեցին Անդա քաղաքային շրջանի կազմ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի արևելյան մասը արդյունաբերական տարածք է, որտեղ գտնվում է Դացինի քիմիական գործարանը, Լունֆունի էլեկտրակայանը, Դացինի պարարտանյութերի և էթիլենի արտադրության քիմիական գործարանը։ Հյուսիս-արևելքում կա երկու ջրամբար և մշակութային շրջան։ Դացինի արևմուտքում գործում են բուհեր և համալսարաններ։ Հարավ-արևմտյան շրջանում գործում է «Լինյուան» նավթավերամշակման գործարանը, «Սինհուա» էլեկտրամատակարարման ընկերությունը և նավթամթերքի վաճառքի գլխավոր կայանը[3]։
Քաղաքի կոմերցիոն օդային ծառայությունները սպասարկում է Սաերտու օդանավակայանը։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դացինը ըստ վարչատարածքային պլանի բաժանվում է 5 քաղաքային շրջանի, 3 գավառի և 1 ինքնավար գավառի.
Ազգաբնակչության կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի մարդահամարի համաձայն, Դացին քաղաքային շրջանի տարածքում ապրել են հետևյալ ազգությունների ներկայացուցիչներ՝
Ազգություն | Քանակ | Տոկոս |
---|---|---|
Չինացիներ | 2.474.304 | 95,98 % |
Մոնղոլներ | 63.025 | 2,44 % |
Մանջուարներ | 25.588 | 0,99 % |
Կորեացիներ | 6.156 | 0,24 % |
Հուեյ | 5.157 | 0,2 % |
Դաուրներ | 1.008 | 0,04 % |
Սիբո | 659 | 0,03 % |
Մյաոներ | 470 | 0,02 % |
Տուցզյա | 440 | 0,02 % |
Զհուաներ | 178 | 0,01 % |
Մյուսներ | 1.066 | 0,04 % |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դացինով է անցնում Բինչժոուսյան երկաթուղին։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Սկովորոդինո-Դացին խողովակաշարով, որն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից[4]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարամայ (Սինծիան, Չինաստան)
- Դունին (Շանդուն, Չինաստան)
- Կալգարի, Կանադա ` 1985 թվականի մայիս 16-ից
- Չունգջու, Հարավային Կորեա
- Տյումեն, Ռուսաստան `1992 թվականի հունիսի 24-ից
- Կրասնոյարսկ, Ռուսաստան (2002)[5]
- Լուգանսկ, Ուկրաինա
- Իստ-Լոնդոն ( Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ Международное радио Китая
- ↑ Город Дацин. 2006-05-26 Արխիվացված 2012-08-10 Wayback Machine // partnery.cn
- ↑ Нефтепровод «Сковородино — Дацин» в 2011 году работал стабильно. 2012-01-03 // Международное радио Китая
- ↑ Контакты с иностранными городами Внешние связи — официальный сайт администрации города Красноярска(ռուս.)(անգլ.)(գերմ.)