Դավիթ Կվաճաձե
Դավիթ Կվաճաձե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 25, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Դավիթ Կվաճաձե (վրաց.՝ დავით კვაჭაძე, դեկտեմբերի 25, 1951, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային բռնցքամարտիկ։ ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1977, 1980)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Կվաճաձեն ծնվել է 1951 թվականին Թբիլիսիում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1963 թվականին մարզիչ Գուրամ Բումբիաշվիլիի ղեկավարությամբ։
1971 թվականին դարձել է «Буревестник» մարզական միության անդամ։ Առաջնություններին պատրաստվելիս նրան ակտիվորեն օգնել է եղբայրը՝ Ռոլանդ Կվաճաձեն, ով հետագայում դարձել է Վրաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ։ Դավիթ Կվաճաձեն՝ որպես բռնցքամարտիկ, լավ է պաշտպանվում, ինչի համար ստացել է «անթափանցելի»։ Մենամարտերում լավ է օգտագործում արագությունն ու մանևրերը։
1976, 1977, 1980 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն կիսածանր քաշային կարգում։ 1977 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[1]։ 1980 թվականին մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին[2]։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է 1981 թվականից։ Անցկացրել է 180 մենամարտ, որոնցից 165-ում հաղթել է։ Արժանացել է ԽՍՀՄ ու Վրաստան ակնառու բռնցքամարտիկի տիտղոսների։ Մարզական կարիերան ավարտել է 1981 թվականին՝ վերջին մենամարտում հաղթանակ տանելով ամերիկացի բռնցքամարտիկ Լոնի Էպսի նկատմամբ։
1990-ական թվականներին ղեկավարել է Վրաստանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիան և զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Նրա մի քանի աշակերտներ դարձել են ԽՍՀՄ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ։ Նրա երկու սաներ դարձել են ֆրանսիական սավատ բռնցքամարտի վարպետներ։ Աշխատել է որպես լուսանկարիչ։
2012 թվականի դեկտեմբերի 8-ին Դավիթ Կվաճաձեն կրկին ընտրվել է Վրաստանի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ինչից հետո ձեռնամուխ է եղել վրացական բռնցքամարտի վերածննդի գործին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Rusevski and Kvachadze were the stars in the Halle 1977 European Boxing Championships».
- ↑ «David Kvachadze Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.