Գրիգոր Բոյաջիև
Գրիգոր Բոյաջիև | |
---|---|
Ծնվել է | մարտի 1 (14), 1909[1][2] Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | մայիսի 14, 1974[1][2] (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատերագետ և թատերական քննադատ |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան[1] |
Ալմա մատեր | Ռոստովի պետական համալսարան (1930)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[1] (1958) |
Հայտնի աշակերտներ | Anna Obraztsova? |
Պարգևներ |
Գրիգոր Ներսեսի Բոյաջիև (մարտի 1 (14), 1909[1][2], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[3] - մայիսի 14, 1974[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), թատերագետ։ Արվեստագիտության դոկտոր (1958), պրոֆեսոր (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Բոյաջիևը ծնվել է 1909 թվականի մարտի 3 (14)-ին Ռուսաստանի Ռոստովի մարզում, հայկական ընտանիքում[4]։ Դպրոցն ավարտելուց հետո տպագրվել է տեղական թերթերում, իսկ 19 տարեկանում սկսել է դասավանդել մանկավարժական ինստիտուտի աշխատավորների բաժնում։ 1930 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության բաժինը։ Ուսանողական տարիներից տարվել է թատրոնով, մասնակցել Աշխատավոր երիտասարդության թատրոնի աշխատանքներին, բեմադրել ներկայացումներ։ Յուրի Զավադսկու ղեկավարոել է Մոսկվա, և Բոյաջիևը նրա հետ տեղափոխվել է մայրաքաղաք է[5]։ Սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ հետագայում դասավանդել է արևմտաեվրոպական թատրոնի պատմության դասընթաց[6][7]։
Մեծ հայրենական պատերազմի տարիներին՝ 1941-1945 թվականներին, եղել է Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի գրական բաժնի վարիչ։ 1945 թվականից ղեկավարել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի արտասահմանյան թատրոնի բաժինը, 1946-1960 թվականներին և 1967 թվականից մինչև մահը եղել է Արվեստի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1958 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոլիերի դրամատուրգիայի վերաբերյալ։ Եղել է Տագանկայի թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ։ Հրատարակել է «Գրիգոր Բոյաջիևը պատմում է թատրոնի մասին» (1968) հոդվածների ժողովածուն[8][9]։
Բնակվել է Մոսկվայի Գոգոլևսկի բուլղարի 17 և Չերնյախոսկի փողոցի 4 հասցեներում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին հանդիսավորությամբ նշվել է Բոյաջիևի ծննդյան 100-ամյակը[10]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1974 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Թաղված է Վեդենսկոե գերեզմանատանը։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маленькая мама. Свердловск, 1942
- Нюрка. М.: Профиздат, 1942
- Князь Владимир. М.-Л., 1943 (в соавт. с О. Форш)
- Театральность и правда. М.: Искусство, 1945
- В. П. Марецкая. Творческий путь актрисы. М.. 1954
- Поэзия театра. М.: Искусство, 1960
- Театральный Париж сегодня. М.: Искусство, 1960
- Шесть рассказов об американском театре. М., 1963 (в соавторстве с А. Аникстом)
- Мольер. М., Искусство, 1967
- Итальянские тетради. М.: Искусство, 1968
- От Софокла до Брехта. М.: Просвещение, 1969
- Мольер на советской сцене. М.: Знание, 1971
- Вечно прекрасный театр эпохи Возрождения. Л.: Искусство, 1973
- Душа театра. М.: Молодая гвардия, 1974
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 232.
- ↑ 3,0 3,1 3,2 Бояджиев Григорий Нерсесович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Донская Армения. Вып.1. Ростов/Дон, 2007. ISBN 5 901377-18-4
- ↑ «Они жили в нашем городе - Бояджиев Григорий Нерсесович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 232։
- ↑ «НАШИ ЗНАМЕНИТЫЕ ЗЕМЛЯКИ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Бояджиев Григорий Нерсесович - «Энциклопедия»». Большая российская энциклопедия (Russian). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Бояджиев Григорий Нерсесович — Мегаэнциклопедия Кирилла и Мефодия — статья». Энциклопедия Кирилла и Мефодия (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Сто лет со дня рождения Григория Бояджиева». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Բոյաջիև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 516)։ |
- Մարտի 14 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Նոր Նախիջևան քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1974 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վվեդենսկյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Արվեստագիտության դոկտորներ
- Թատերական քննադատներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային թատերագետներ
- Խորհրդային պրոֆեսորներ