Jump to content

Գուդի պադվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորյա երթ Մահարաշտրայում, 2009 թվական

Գուդի պադվա (गुढीपाडवा), հինդու ամանորյա փառատոն մարաթասների և կոնկանիների շրջանում (որոնք այն անվանում են Սամվասար Պադվա)[1], Մարաթայի օրացույցի նոր տարվա առաջին օրը։

Ըստ Բրահմա Պուրանայի՝ այս օրը Բրահման ստեղծեց աշխարհը: Փառատոնին նաև նշում է Ռամայի վերադարձը Այոդհյա 14 տարվա աքսորից հետո, և շատ մարաթացիներ նշում են հնագույն հնդիկ տիրակալ Շալիվահանայի՝ Սակա ցեղերի նկատմամբ հաղթանակի տարեդարձը[2][3]:

Գուդի պադվան նշվում է հինդուական օրացույցում Չայտրա ամսվա աճող լուսնի առաջին օրը և նշում է գարնան գալուստը: Ըստ Գրիգորյան օրացույցի՝ փառատոնի ամսաթիվը ընկնում է մարտի վերջին-ապրիլի սկզբին (2017 թվականին մարտի 29): Հնդկական աստղագուշակության մեջ այս օրը «Սադետին Մուհուրտա» կոչվող երեքուկես օրվա մի մասն է և համարվում է ամենաբարենպաստը բոլոր տեսակի ջանքերի համար: Անդհրա Պրադեշի և Կարնատակայի բնակիչները նշում են նույն տոնը, ինչ Ուգադին[4]:

Գյուղերում այս շրջանում սկսվում է բերքահավաքի և մանգոյի սեզոնը։ Գյուղացիները ավլում են իրենց տների բակերը և կովի թրիքով քսում իրենց պատերը։ Քաղաքի բնակիչները մաքրում են իրականացնում նաև տներում[5]։ Կանայք և երեխաները զարդարում են իրենց դռների շեմքը ռանգոլիի մշակված ձևավորումներով, որոնց վառ գույներն արտացոլում են գարնան գեղեցկությունն ու թարմությունը: Ընտանիքի անդամները, նոր հագուստներ հագած, հավաքվում են միասին և մասնակցում հնդկական ավանդական ուտեստների խնջույքին։ Ավանդույթի համաձայն՝ ընտանիքները սկսում են տոնակատարությունը՝ վերցնելով նեմի ծառի դառը տերևները: Երբեմն խյուսի տերևներից պատրաստում են մածուկ՝ խառնած թամարինդի և եղեգի շաքարի հետ, որը, ըստ Այուրվեդայի, մաքրում է արյունը և ամրացնում մարդու իմունային համակարգը[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gajrani, S. History, Religion and Culture of India. — Т. Volume 3. — С. 108.
  2. Roshen Dalal (2010). Hinduism: An Alphabetical Guide. Penguin Books. էջ 150. ISBN 978-0-14-341421-6.
  3. «Gudi Padwa, Government of Maharashtra». maharashtratourism.gov.in. Արխիվացված է օրիգինալից 29 March 2017-ին. Վերցված է 1 April 2022-ին.
  4. «Cheti Chand 2021: History and Significance of Jhulelal Jayanti». News18 (անգլերեն). 13 April 2021. Վերցված է 13 April 2021-ին.
  5. 5,0 5,1 Karen Pechilis; Selva J. Raj (2013). South Asian Religions: Tradition and Today. Routledge. էջեր 48–49. ISBN 978-0-415-44851-2.