Jump to content

Գոմք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմք (այլ կիրառումներ)
Գյուղ
Գոմք
Տեսարան Գոմքից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՇարուր-Դարալագյազի գավառ
Այլ անվանումներԳոմուր
ԲԾՄ1800 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն138[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Գոմք (Հայաստան)##
Գոմք (Հայաստան)
Գոմք (Վայոց ձորի մարզ)##
Գոմք (Վայոց ձորի մարզ)

Գոմք, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, Ախտա գետի ափամերձ լանջերին։ Սահմանակից է Զառիթափ և Արտավան համայնքներին և Նախիջևանին։

Գոմք է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

1989 թվականին լքված գյուղ եկան առաջին հայ բնակիչները, որոնք մազապուրծ փախել էին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ վայրերից, մի քանիսն էլ եկան աղետի գոտուց։ Գոմք գյուղը գրով հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի Պատմությունը» մեծարժեք երկում։ Մեծանուն պատմիչը պարզել է, որ Գոմք գյուղը վեց չափ հարկ է տվել Տաթևի վանքին, որն էլ նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ։

Գյուղն այդպես էլ հիշատակված է՝ «Գոմք», և հիմնազուրկ է այն ենթադրությանը, թե դա հին Գոմեր գյուղն է։

Շենը եղել է ոչ շատ մեծ, սակայն աչքի է ընկել իր մի հրաշալի զարդով, որը մեր բազմադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է։ Դա որմնափակ խաչքար-մատուռն է, որն իր կառուցվածքով, մտահաղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով մի անգնահատելի կոթող է։ Ըստ պահպանված արձանագրության՝ Խաչքար-մատուռը կառուցվել է 1263 թվականին։

Գյուղամիջում գտնվում է եկեղեցու ավերակներ, որն իր ոճով ավելի շատ առնչվում է 16-17-րդ դարերին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1828 թ.-ին գաղթել են Խոյի գյուղերից։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոմքի մշտական բնակչությունը կազմել է 138, առկա բնակչությունը՝ 135 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 27 353 200 386 381 590 745 102 232[5] 138[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում առկա է հետևյալ հողատեսքերը՝ ընդամենը՝ 3834.4 հեկտար, գյուղատնտեսական հողեր՝ 3671 հեկտար։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոմքում կա 1263 թ.-ի մատուռ, XVI-XVII դարերի եկեղեցի և XI-XVII դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ կրթության դպրոց, բուժկետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 27-ին.
  5. 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե