Jump to content

Գի Մոլլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գի Մոլլե
ֆր.՝ Guy Mollet
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
Ծննդյան օր դեկտեմբերի 31, 1905(1905-12-31)[1][2][3][…]
Ծննդավայր Ֆլեր[4][5]
Վախճանի օր հոկտեմբերի 3, 1975(1975-10-03)[6][2][7][…] (69 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Alcide Guy Mollet
 
Պարգևներ

Գի Մոլլե (Mollet, դեկտեմբերի 31, 1905(1905-12-31)[1][2][3][…], Ֆլեր[4][5] - հոկտեմբերի 3, 1975(1975-10-03)[6][2][7][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականից՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945 թթ.) մասնակցել է Դիմադրության շարժմանը։ Եղել է Ազգային ժողովի նախարար (1946 թվականից), ֆրանսիական սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1946-1969 թթ.), Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ (1951-1969 թթ.), պետ․ նախարար (1946-1947 թթ., 1950-1951 թթ.), պրեմիեր նախարար (1956-1957 թթ.)։ Մոլլեի կառավարությունը անցկացրել է որոշ սոցիալական ռեֆորմներ։ Ֆրանսիայի մասնակցությունը Եգիպտոսի դեմ անգլոֆրանսիսրայելական ագրեսիային (1956 թ.), գաղութային պատերազմի շարունակումը Ալժիրում (1954-1962 թթ.) պատճառ են դարձել դեմոկրատական ուժերի պառակտման և Մոլլեի հրաժարականին (1957 թ.)։ Մոլլեն աջակցել է դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիայի ստեղծմանը (1965 թ.)։ 1969 թվականից Սոցիալիստական հետազոտությունների համալսարանական կենտրոնի նախագահն էր։ 1956 և 1963 թվականներին պաշտոնական այցով եղել է ԽՍՀՄ-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 senat.fr (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Молле Ги // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées mirror
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գի Մոլլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691