Գիտակցված երազատեսություն
Գիտակցված երազատեսությունը (անգլ.՝ Lucid Dreaming) գիտակցության փոփոխված ձև է, որտեղ մարդը գիտակցելով, որ երազ է տեսնում, այս կամ այն չափով կարողանում է այն կառավարել[1]։ «Lucid dream» տերմինը մտցրել է հոլանդացի հոգեբույժ և գրող Ֆրեդերիկ վան Էդենին (1860—1932)[2]:
Գիտակցված երազատեսությունը համարվում է գիտականորեն ուսումնասիրված, որի գոյությունը հաստատված է՝ հատկապես ճապոնացի գիտնականների կողմից[3][4]։ Գիտակցված երազատեսությունները կարող են սկսել կամ սովորական քնի ժամանակ, երբ մարդը քնած ժամանակ գիտակցում է, որ քնած է, կամ անպատճառ արթանացումից՝ առանց գիտակցությունը կորցնելու։ Ոմանք կարող են նման զգացողություն ունենալ քնային կաթվածի ժամանակ։ Շատերի մոտ դա տեղի է ունենում ինքնաբերաբար և որպես կանոն, երբ երազը շատ զգայուն է։
Գիտակցված երազատեսության կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտակցված երազատեսության յուրահատկություններից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս զգալ այն իրավիճակը, որը հնարավոր չէ սովորական կյանքում, գտնել ելքեր դրանից և գնահատելով սեփական ռեակցիաները, օգտագործել այդ տեղեկատվությունը ինքնորոշման ուսումնասիրության և ինքնակառավարման գիտելիքների տարբեր փուլերում՝ սեփական անձի զարգացման և ինքնահաստատման ժամանակ[5]։
Անմիջական տրամադրվածությունը և համապատասխան վերաբերմունքը հնարավորություն են տալիս հոգեթերապևտիկ ասպեկտի։ Օրինակ, սովորելով գործողությունների և դեպքերի վստահ կառավարմանը, գիտակցված երազատեսության մեջ․ թռչել՝ ընկնելու փոխարեն, փոխել սյուժետային շղթան, իսկ կրկնվող իրադարձությունների միջոցով կարելի է փորձել և իրական կյանք տեղափոխել վստահությունը, այդ թվում ձերբազատվել որոշ վախերից և ֆոբիաներից[5]։
Գիտակցված երազատեսության ուսուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտակցված երազատեսությանը տիրապետելու համար անհրաժեշտ է ստույգ կերպով փորձ։ Ժամանակը կախված է օգտագործված մեթոդիկայից և անհատական տվյալներից։ Սթիվեն Լաբերժը հայտնում է որոշ դեպքերի մասին, երբ սովորողները սկսեցին գիտակցել արդեն մեկ շաբաթյա պրակտիկայից հետո։ Դա հնարավոր է հատուկ վարժությունների միջոցով, որոնք մեծացնում են երազի գիտակցության հավանականությունը (ինչպես նաև շարունակելու երազը գիտակցելով, որ դա երազ է) կամ վարժեցնել գիտակցությունը մինչև քնի գիտակցումը, այսինքն պահպանել գիտակցումը քնելու պահին։ Արթուն վիճակից դեպի քուն անցնելու պրոցեսն ունի իր զգացողությունները (ձայների փոփոխություն, ժամանակի զգացողություն, մարմնի զգացողություն և այլն), լիարժեք քնի դեպքում, քնողը կարող է տեսնել հաջորդող երազի հիմնագոգիկ պատկերներ, շարժվող աբստրակտ կառուցվածքներ։ Երազի գիտակցությանը կարելի է հասնել նաև որոշ փսիխոակտիվ գործողություններից։ Ամենահեշտ եղանակը քնից առաջ համապատասխան գրականության ընթերցումն է։ Ամենաէֆեկտիվ եղանակը համարվում է շոշափողական սիմուլյացիան (միմյանց քսել երեևակայան ձեռքերը, պատկերացնել քեզ առանցքի շուրջը պտտվելիս)։ Ինչպես նաև արդյունավետ է որոշ արարողության փորձը (օրինակ՝ թղթի վրա գրել «այս գիշեր ես կգիտակցեմ ին երազը» և դնել այն բարձի տակ)։
Երազը գիտակցելու հավանականությունը կարելի է մեծացնել նաև ինքդ քեզ հարց տալով, թե արդյո՞ք նա քնած է, թե ոչ։ Նաև գիտակցված երազատեսության զարգացման համար, որպեսզի ավելի լավ հիշվեն երազները, պետք է ամենօրյա օրագիր ունենալ, որում կկատարվեն նշումներ։
Գիտակցված երազատեսության եղանակներից է հիպնոսը և հիմնականում ինքնահիպնոսը կամ քնից առաջ հիպնոսի համար ձայնգրությունների ունկնդրումը։ Օրինակ՝ երազ տեսնողին առաջարկվում է հորինել որևէ պայմանական նշան, և երբ այդ նշանը հայտնվում է երազում, նա հասկանում է, որ քնած է և դուրս է գալիս գիտակցված երազատեսության։
Մեծ մասամբ գիտակցված երազատեսությունը սովորում են ինքնուրույն՝ գրքերով կամ համացանցում գտնվող նյութերով։ Ինչպես նաև համացանցում առաջարկվում են վճարովի-անհատական առցանց դասեր։ Բացի դա, գոյություն ունի հնարավորություն խմբակային-վճարովի դասընթացներ։ Այդպես ԱՄՆ-ում ավելի հայտնի են դասընթացներ, որոնք անցկացվում են Սթիվեն Լաբերժի հիմնադրած Գիտակցված երազատեսություն համլասարանի կողմից։
Գիտակցված երազատեսության տարբերակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հարցը, որը ծագում է այն մարդու մոտ, ով ցանկանում է արթանանալ քնում դա․ «Ինչպե՞ս ես կհասկանամ, որ դա քուն է»։ Այդ հարցի պատասխանը ստանալը այդքան էլ հեշտ չէ, սակայն հնարավոր է։ Այնպիսի մեթոդներ, ինչպիսին են թռչեկ կամ մատով դիպչել ձեռքի ափին, հաճախ գործում են։ Հիմնականում, գիտակցված երազի որոշ սովորողներ զգում են որոշ խոչընդոտներ, (առաձգականության զգացում) երբ փորձում են մատով դիպչել որևէ պինդ առարկայի։ Հանդիպիով հարցը, որը կարող է առաջանալ, դա «Ինչպե՞ս հասկանալ քուն է սա, թե՞ իրականություն»։ Սթիվեն Լաբերժը տալիս է բազմաթիվ հեշտ մեթոդներ[5], որոնք թույլ են տալիս հասկանալ, քնած եք, թե ոչ։
- Գտնել այնպիսի տեղանք, որը կտարբերվի իրական կյանքի սովորական վայրից,
- Փորձել կարդալ որևէ բան երկու անգամ։ Եթե գրվածքը փոխվում է, ուրեմն դուք քնած եք։
- 2-3 անգամ նայել սլաքներով ժամացույցի։ Եթե ժամանակը փոխվում է, ուրեմն դուք քնած եք։ Օրինակ գիտակցված երազի մեջ առաջին անգամ ժամը կարող է լինել 13։ 50, երկրորդ անգամ 00։ 18 իսկ երրորդ անգամ 18։ 22։
- Ընդհանրապես նայել որևէ բանի, որը ռեալ կյանքում տալիս է հաստատ ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիան կարող է փոխվել։
- Մտապահել անցած րոպեի ցուցանիշը, եթե չեք կարողանում դա անել, ուրեմն քնած եք։
- Փորձել միացնել կամ անջատել սենյակի լույսը միացման սարքից։ Երազում դա կարող է չաշխատել, կամ տալ տարօրինակ էֆեկտ, երբ լույսը վառվում է, սակայն կրկին մութ է։
- Երկար նայել սեփական ձեռքերին։ Երազում դրանք փոխում են իրենց տեսքը։
- Կարելի է երկար նայել հայելու մեջ։ Քնի մեջ սովորաբար ձեր արտացոլանքը կարող է փոխվել։
Հետևյալ խորհուրդներին լսելով, կարելի է անել հետևություն․
Միշտ նայել ձեր շրջապատի մշտական մարդկանց արտաքին տեսքին (օրինակ՝ համադասարանցի, կոլեգա, հարազատ կամ ընկեր)։ Հիմնականում իրենց տեսքը կարող է ունենալ այլ ձև, կամ ընդունած լինի լիովին այլ մարդու արտաքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lucid Dreaming FAQ Արխիվացված 2019-09-10 Wayback Machine LaBerge, S. & Lly paralizedevitan, L. (2004). Version 2.3
- ↑ Frederik van Eeden (1913). «A study of Dreams». Proceedings of the Society for Psychical Research. 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Watanabe Tsuneo (2003 թ․ մարտ). «Lucid Dreaming: Its Experimental Proof and Psychological Conditions». Journal of International Society of Life Information Science. Japan. 21 (1): 159–162. «The occurrence of lucid dreaming (dreaming while being conscious that one is dreaming) has been verified for four selected subjects who signaled that they knew they were dreaming. The signals consisted of particular dream actions having observable concomitants and were performed in accordance with a pre-sleep agreement.»
- ↑ LaBerge, Stephen (1990). Bootzen, R. R., Kihlstrom, J.F. & Schacter, D.L., (Eds.) (ed.). Sleep and Cognition. Washington, D.C.: American Psychological Association. էջեր 109–126. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ 5,0 5,1 5,2 Крипнер, Стенли. «Сновидения и творческий подход к решению проблем»