Jump to content

Գալաթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալաթա

Գալաթա (թուրքերեն՝ Galata, հուն․՝ Γαλατά, իտալ.՝ Galata), Թուրքիայի Բեյօղլու շրջանում, Ստամբուլի եվրոպական մասում պատմական շրջան։ Հիմնել են ջենովական գաղութարարները ուշբյուզանդական շրջանում Կոստանդնուպոլսի արվարձանում։ Հետագայում դարձել է քաղաքի հիմնական առևտրական շրջանը։ Գալաթայի սահմանները համընկնում են ներկայիս Ղարաքեյ շրջանին։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալաթան 19-րդ դարում Կոստանդնուպոլսի քարտեզին

Հավանաբար անունը սերում է հունարեն «գալակտոս»՝ կաթնային բառից, առաջին հազարամյակի սկզբին Գալաթայում այծերի և ոշխարների արոտավայրեր էին։ Մեկ այլ վարկածով անունը ծագել է կելտական՝ գալթերի ցեղի անունից։ Իտալացիները հաճախ անունը կապում են «կալատա»՝ լանջ, բառի հետ, բայց դա հավանաբար ժողովրդական մեկնաբանություն է։

Բյուզանդիոն և վաղ Բյուզանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալաթայի աշտարակի հուշատախտակը

Գալաթայի առաջին բնակիչները հայտնվել են, երբ քաղաքը կրում էր Բյուզանդիոն անունը։ Տարածքը հայտնի էր Սիկե անվաբ (Sycae, թզենի կամ թուզ)[1]։

Գալետան քաղաքի մաս է դարձել Կոստանդին Մեծի օրոք, այդ ժամանակ էլ նա շրջափակվել է պարսպով[2][3]։ 5-րդ դարում Թեոդոս Բ կայսրը քաղաքը բաժանել է 14 շրջանի, Գալաթային տալով 13 համարը։

Ջենովական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1273 թվականին Կոստանդնուպոլսի հյուսիսային մասը ընկնում է ջենովացի արևտրականների հսկողության տակ, որոնք այստեղ հիմնել էին բանկեր, առևտրական տներ, և պահեստներ։ Ջենովացիները մինչև 1453 թվականը՝ կայսրության անկումը առևտրում գերիշխող դիրք են ունեցելև շարունակել են առաջատար դիրք գրավել օսմանյան կայսրության օրոք։ Ջենովացիները բյուզանդացիների օրոք շրջանը շրջափակել են պատով, որը այժմ չկա և շրջանի հյուսիսում կառուցել են Գալաթայի աշտարակը[2]։

Օսմանական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան շրջանում, 1942 թվականին շրջանում բնակություն հաստատեցին Իսպանիայից հեռացված մորիսկները; Նրանք Սուրբ Պողոսի դոմինիկյան եկեղեցին վերածեցին Արապ ջամի մզկիթի։

Կապված անուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթայի աշտարակից ոչ հեռու, բայց նախկին ջենովական տարածքներից դուրս գտնվում է Գալաթասարայ (բառացի «գալաթայի պալատ») լիցեյը, նախկին սուլթանական դպրոցը։ Այս տարածքում է ստեղծվել Թուրքիայի ֆուտբոլային ամենատիտղոսավոր ակումբը՝ Գալաթասարայը։ Գալաթայի և Կոստանդնուպոլսի միջև կամուրջը մինչև այժմ կոչվում է Գալաթայի կամուրջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Иванов, Сергей Аркадьевич, Босфор, Галата и Принцевы острова, В поисках Константинополя. Путеводитель по византийскому Стамбулу и окрестностям, ««Вокруг света»» — 752, էջ 568, էջեր 752 — 752 էջ, ISBN 978-5-98652-382-8։
  2. 2,0 2,1 Kazhdan, Alexander, ed. (1991), Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, էջ 815, ISBN 978-0-19-504652-6
  3. , Constantinople, [1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթա» հոդվածին։