Jump to content

Գազից թունավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազից թունավորում
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ
տարի1919
բարձրություն231 սանտիմետր
լայնություն611 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ
գտնվում էԿայսերական ռազմական թանգարան
հավաքածուԿայսերական ռազմական թանգարան
Ծանոթագրություններ
 Gassed (painting) Վիքիպահեստում

Գազից թունավորում (անգլ.՝ Gassed), ամերիկացի նկարիչ Ջոն Սինգեր Սարջենթի 1919 թվականի նկարած նկարը։

Ջոն Սինգեր Սարջենթը նկարի պատվերը ստացել է Բրիտանական զինվորական հուշահամալիրների կոմիտեից, որի նպատակն էր կերպարվեստի միջոցով հավերժացնել Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։ 1918 թվականի հուլիսին հասնելով Արևմտյան ճակատ՝ Սարջենթը ժամանում է Մեծ Բրիտանիայի Գվարդիական դիվիզիայի դիրքեր, իսկ հետո Ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի հետ մեկնում է Իպրի շրջան։ Անձամբ կրելով պատերազմի դժվարությունները, Սարջենթը հրաժարվում է նախապես ընտրած թեմայից և ընտրում պատերազմի իրականությունը լուսավորող առավել կշռադատված մոտեցում, որը բրիտանացիներին դեռ ծանոթ չէր։ Հսկայական կտավը ավարտել է 1919 թվականի մարտին և ցուցադրվել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Նկարում պատկերված է գազային հարձակման հետևանքը։ Զինվորների մի քանի խումբ, գազից թունավորվելուց հետո, կապած աչքերով, սանիտարների ուղեկցությամբ քայլում են տախտակամածով դեպի բուժկետ։ Զինվորներից յուրաքանչյուրը, չկորչելու համար, բռնել է իր առջևինի ուսը։ Նրանք շրջապատված են բազմաթիվ ուժասպառ և վիրավոր զինվորներով, ովքեր սպասում են օգնության։ Շրջակայքում եռում են առօրյա ճակատային աշխատանքները՝ բիպլանները օդային մարտ են մղում, իսկ մի քանի զինվոր ֆուտբոլ են խաղում։ Թեև Սարջենթի ստեղծագործությոնը արժանացել է Ակադեմիայի «տարվա նկար» մրցանակին, բայց ոչ բոլորին է դուր եկել, և մինչև այժմ նկարի շուրջ քննարկումները չեն մարում։ Այժմ նկարը գտնվում է Լոնդոնի Լամբետի շրջանի Կայսերական ռազմական թանգարանում[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գազից թունավորում». Կայսերական ռազմական թանգարան.