Գաետանո Դոնիցետի
Գաետանո Դոնիցետի | |
---|---|
Gaetano Donizetti | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Gaetano Donizetti |
Ի ծնե անուն | իտալ.՝ Domenico Gaetano Maria Donizetti |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1797[1][2][3][…] Բերգամո, Լոմբարդիա[4][5][6] |
Երկիր | Լոմբարդո-Վենետիկ |
Մահացել է | ապրիլի 8, 1848[1][3][7][…] (50 տարեկան) Բերգամո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][8][6] |
Գերեզման | Grave of Gaetano Donizetti[9] և Santa Maria Maggiore |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործունեություն | 1818 - 1844 |
Կրթություն | Ջովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Gaetano Donizetti Վիքիպահեստում |
Գաետանո Դոնիցետի (իտալ.՝ Gaetano Donizetti, նոյեմբերի 29, 1797[1][2][3][…], Բերգամո, Լոմբարդիա[4][5][6] - ապրիլի 8, 1848[1][3][7][…], Բերգամո, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4][8][6]), իտալացի օպերային կոմպոզիտոր։ Ջոակինո Ռոսսինիի և Վինչենցո Բելլինիի հետ միասին համարվում է 19-րդ դարի առաջին կեսին ծաղկում ապրած «բելկանտո» օպերային ոճի նշանավոր ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտություն ուսանել է ծննդավայրում երգահան Սիմոն Մայրի մոտ, հետագայում Բոլոնիայի երաժշտական դպրանոցում։ Դոնիցետիի առաջին օպերան բեմադրվել է 1818 թվականին Վենետիկում («Էնրիկո, Բուրգունդիայի կոմսը»). այդ ստեղծագործության հաջողությունը մղեց երգահանին նվիրել իրեն օպերաների ստեղծմանը։ Դոնիցետտիի 1820-ական թվականների օպերաները կրում են իտալացի երգահան Ռոսսինիի երաժշտության մեծ ազդեցությունը։ Իր գործունեության առաջին շրջանում Դոնիցետտին ստեղծագործում էր բացառիկ արագությամբ, տարեկան ստեղծելով երեք-չորս օպերա։ Դոնիցետտիի այդ ստեղծագործությունները, թեև լավ էին ընդունվում հանդիսատեսի կողմից, սակայն երկար չէին մնում բեմի վրա։
Իր ուրույն ոճը Դոնիցետտին գտավ 19-րդ դարի 30-ական թվականների սկզբներին՝ այդ ժամանակ ստեղծելով իր առաջին գլուխգործոցները՝ «Սիրո ըմպելիք» (1832, Միլան), «Լուկրեցիա Բորջիա» (1833, Միլան) օպերաները։
1830-ական թվականների. սկզբներին Դոնիցետտին ստիպված էր դիմակայելու Վինչենցո Բելլինիի մրցակցությանը, որի օպերաները ևս խանդավառությամբ էին ընդունվում հանդիսատեսի կողմից։ Այսպես, 1830 թվականին Միլանի «Լա Սկալա» թատրոնում Բելլինիի "Լուսնոտը" օպերայի հետ միաժամանակ բեմադրվեց Դոնիցետիի «Աննա Բոլեյնը», իսկ 1835 թվականին Փարիզում Դոնիցետտիի «Մարինո Ֆալիերո» օպերայի բեմադրությանը նախորդեց Բելլինիի "Պուրիտաններ" օպերան։ Այս մրցակցությունը ստիպեց Դոնիցետտիին հղկել և կատարելագործել իր ոճը։ Դրա արդյունքում 1835 թվականին երգահանը ստեղծեց իր լավագույն օպերաներից մեկը՝ "Լյուչիա դի Լամմերմուր"-ը (ըստ Վալտեր Սքոթի ստեղծագործության)։
Բելլինիի վաղահաս մահից հետո՝ Դոնիցետտին դարձավ իտալական երաժշտական բեմի միակ նշանավոր երգահանը՝ պահպանելով իր այդ դիրքը մինչև մահը։ 1839 թվականից Դոնիցետտին ապրել է Փարզում, 1840-ական թվականների սկզբներին այցելել է մի շարք եվրոպական մայրաքաղաքներ՝ մեծ հաջողությամբ բեմադրելով իր օպերաները։ 1844 թվականին հոգեկան հիվանդության հետևանքով ստիպված է եղել դադարել ստեղծագործելը։
Դոնիցետտին ստեղծել է շուրջ 70 օպերա։ Այդ թվում ֆրանսիական «մեծ օպերա»-յի ոճով գրված դրամատիկական ստեղծագործություններ «Մարիա Ստյուարտ» (1834), «Ֆավորիտուհի» (1840), ռոմանտիկ՝ «Գնչուհի» (1822), սենտիմենտալ կատակերգություններ «Լինդա դի Շամունի» (1842), ֆրանսիական կոմիկական օպերաներ «Զորագնդի դուստրը» (1840), օպերա- բուֆֆ՝ «Դոն Պասկուալե» և այլն (1843)։
Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի (1838, առաջին բեմադրությունը՝ 1848 թ.) սյուժեի հիմքում ընկած է հայ ազնվական Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը։ «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Հայաստանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1994 թվականին (ռեժիսոր-բեմադրիչ՝ Տիգրան Լևոնյան)։
Հիմնական օպերաները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննա Բոլեյն» (Anna Bolena), 1830
- «Սիրո ըմպելիք» (L’elisir d’amore), 1832
- «Լուկրեցիա Բորջիա» (Lucrezia Borgia), 1833։ Լիբրետտոն Վիկտոր Հյուգոյի համանուն պիեսի հիման վրա
- «Մարիա Ստյուարտ» (Maria Stuarda), 1834։ Լիբրետտոն Շիլլերի համանուն պիեսի հիման վրա
- «Լյուչիա դի Լամերմուր» (Lucia di Lammermoor), 1835. Լիբրետտոն Վալտեր Սկոտտի «Լամմերմուրի հարսնացուն» վեպի հիման վրա
- «Բելիսարիուս» (Belisario), 1836
- «Զանգակը» (Il campanello или Il campanello di notte), 1836
- «Ռոբերտո Դևերո» (Roberto Devereux), 1837.
- «Պողիկտոս» (Poliuto), 1838. Կորնելի համանուն ողբերգության հիման վրա
- «Մարիա դի Ռուդենց» (Maria de Rudenz), 1838
- «Գնդի դուստրը» (La fille du régiment), 1840
- «Մարտիրոսներ» (Les martyrs), 1840. Ըստ «Պողիկտոս»-ի
- «Ֆովորիտուհի» (La favorite), 1840
- «Լինդա դի Շամունի» (Linda di Chamounix), 1842
- «Դոն Պասքուալե» (Don Pasquale), 1843
- «Մարիա դի Ռոհան» (Maria di Rohan), 1843
- «Դոմ Սեբաստիան Պարտուգալացի» (Dom Sébastien), 1844
- «Կատերինա Կորնարո» (Catherina Cornaro), 1844
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hussey D. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Доницетти Гаэтано // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2011/09/21/arts/21iht-LOOMIS21.html?pagewanted=all
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 http://encyclopedia2.thefreedictionary.com/Gaetano+Donizetti
- ↑ Meloncelli R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1992. — Vol. 41.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաետանո Դոնիցետի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 438)։ |