Jump to content

Գաբրիել Ժյուլ Թոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Ժյուլ Թոմա
Gabriel-Jules Thomas
Ծնվել էսեպտեմբերի 10, 1824(1824-09-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էմարտի 7, 1905(1905-03-07)[4][5] (80 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1853)[6]
ՈւսուցիչAugustin-Alexandre Dumont?
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
ԱշխատավայրՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Gabriel-Jules Thomas Վիքիպահեստում

Գաբրիել Ժյուլ Թոմա (ֆր.՝ Gabriel-Jules Thomas, սեպտեմբերի 10, 1824(1824-09-10)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - մարտի 7, 1905(1905-03-07)[4][5], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիացի քանդակագործ, սովորել է Ռամեյայի, Օգյուս Տյումոնի մոտ և Փարիզյան կիրառական արվեստի ուսումնարանում։ 1848 թվականին ստացել է առաջին Հռոմեական մրցանակը՝ «Ֆիլակտետը, որը մեկնում է Տրոյայի պաշարմանը» հոդվածով, ուսումը կատարելագործել է Իտալիայում։ 1875 թվականին դարձել է Ֆրանսիական ինստիտուտի անդամ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան դե Լաբրյուեյրի հուշարձանը

Նրա գլխավոր ստեղծագործությունը մարմարե Մարսի դերասանների արձանն է, որը գտնվում է ֆրանսիական Ֆրանսեզ կատակերգական թատրոնում։ Իր մյուս աշխատանքները, որոնք աչքի են ընկնում շատ թե քիչ նույն առավելություններով, կարելի է նշել որոշները.

  • արձան «Ֆիլակտետը, որը մեկնում է Տրոյայի պաշարմանը»
  • «Կատակերգություն» և «Ողբերգություն»- երկու կարիատիդ գունավոր մարմարից
  • արձան «Վերգիլյա»
  • «Երիտասարդ զինվորը»
  • «Օրֆեյա»
  • բրոնզե խաչելություններ
  • «Սբ Ստեֆանայի մահը»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ժյուլ Թոմա» հոդվածին։