Բրայս կիրճ (ազգային պարկ)
Բրայս կիրճ
անգլ.՝ Bryce Canyon National Park | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ ազգային պարկ և ազգային պարկ |
Մասն է | Mighty Five? |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Էյն շրջան |
Հիմնվել է | սեպտեմբերի 15, 1928 |
Մակերես | 145 կմ² |
Անվանված է | Bryce Canyon? |
Այցելուներ | 1 464 655 մարդ (2020)[1][2] |
Բրայս կանիոն (անգլ.՝ Bryce Canyon National Park), ազգային պարկ ԱՄՆ–ում։ Գտնվում է Յուտայի նահանգի հարավարևմտյան մասում։ Պարկի մակերեսը 145 կմ² է[3]։ Պարկի ամենադիտարժան վայրը Բրայս կանիոնն է։ Չնայած անվանմանը՝ այն ամենևին էլ կանիոն չէ, այլ ավելի շուտ հսկայական բնական ամֆիթատրոն Պաունտսաուգանտ բարձրավանդակի վրա, որ առաջացել է էրոզիայի հետևանքով։ Բրայսը առանձնանում է երկրաբանական յուրահատուկ կառուցվածքով, որը կոչվում է հուդու։ Այն ձևավորվել է գետերի էրոզիայից և լճերի նստվածքային ապարներից քամու, ջրի և սառույցի ազդեցությամբ։ Նարնջագույն և սպիտակ լեռնաքարերը անկրկնելի տեսարան են ներկայացնում հատկապես մայրամուտին ու արևածագին։
Կանիոնի մերձական տարածքը բնակեցվել է 1850-ական թվականներին։ Այն անվանվել է Էբենեզեր Բրայսի անունով, ով 1875 թվականին այդ շրջանում հիմնել է կալվածք[4]։ Բրայս կանիոնի հարակից տարածքը 1924 թվականին նախ հռչակվել է բնության ազգային հուշարձան, ապա 1928 թվականին՝ ազգային պարկ։ Այցելությունների թվով Բրայս կանիոն ազգային պարկը զիջում է միայն Գրանդ կանիոն և Զայոն ազգային պարկերին առաջին հերթին մեկուսացած լինելու պատճառով։ Յուտա նահանգի Կանաբ քաղաքը գտնվում է ազգային երեք պարկերի միջև։
Աշխարհագրական դիրք և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայս կանիոնը գտնվում է Յուտայի հարավարևմտյան մասում։ Բրայսն ավելի վերև է գտնվում, քան մոտակա Գրանդ կանիոն և Զայոն ազգային պարկերը։ Կանիոնի բարձրությունը կազմում է 2400–2700մ այն դեպքում, երբ Գրանդ կանիոն ազգային պարկը գտնվում է ծովի մակարդակից 2100մ բարձրության վրա։ Այդպիսով՝ պարկը խիստ տարբերվում է էկոլոգիայով և եղանակով։ Հակադրությունը լավ տեսանելի է այն զբոսաշրջիկների համար, ովքեր նույն ուղևորության ընթացքում այցելում են երեք պարկեր։
Կլիման Բրայս կանիոնում ավելի սառն է և ավելի խոնավ մյուս երկու պարկերի համեմատ։ Տեղումների տարեկան միջին քանակը 380–460 մմ է։ Տարեկան միջին մինիմումը -13 °C է, հունվարի միջինը՝ -28 °C։ Պարկում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2002 թվականի հուլիսի 14–ին՝ 37 °C։
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://irma.nps.gov/STATS/SSRSReports/National%20Reports/Annual%20Park%20Ranking%20Report%20(1979%20-%20Last%20Calendar%20Year)
- ↑ https://irma.nps.gov/Stats/SSRSReports/National%20Reports/Query%20Builder%20for%20Public%20Use%20Statistics%20(1979%20-%20Last%20Calendar%20Year)
- ↑ "Listing of acreage as of December 31, 2011". Land Resource Division, National Park Service. Retrieved March 6, 2012.
- ↑ Kiver 1999, p. 523
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրայս կանիոն ազգային պարկ։ ԱՄՆ աշխարհագրական ընկերություն(չաշխատող հղում)
- Բրայս կանիոն։ Լուսանկարների պատկերասրահ
- Բրայս կանիոն ազգային պարկ։ Ուղեցույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայս կիրճ (ազգային պարկ)» հոդվածին։ |
|