Բուրգոսի տաճար
Բուրգոսի տաճար | |
Burgos Cathedral* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1984 (անհայտ նստաշրջան) |
Համար | 316 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Բուրգոսի տաճար (իսպ.՝ Catedral de Burgos), Աստվածամոր տաճար Իսպանիայում։ Գտնվում է Բուրգոս գավառի համանուն քաղաքում։ Բուրգոսի արքեպիսկոպոսական թեմի Մայր տաճարն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1221 թվականին որպես Կաստիլիայի թագավորության գլխավոր տաճար։ Շինարարությունն ավարտվել է 15-16-րդ դարերում։ Այդ ժամանակ ավելացվել է ճակատամասի սրածայր աշտարակներն ու մատուռները։ Համարվում է ամենացայտուն իսպանական գոթական տաճարը։ Նրա հսկայական կամարաշարը դարձավ իսպանալեզու աշխարհի տաճարների բաղկացուցիչ մասը (հատկապես Հարավային Ամերիկայում)։
Մայր տաճարի շինարարությունը սկսվել է 1221 թվականի հուլիսի 20-ին Կաստիլիայի Ֆերդինանդ 3-րդ թագավորի հրամանով հին ռոմանական տաճարի տեղում։ Խորանը բացվել է 1260 թվականին, որից հետո 200 տարի չեն տարվել շինարարական աշխատանքներ։ Տաճարի ավարտը վերագրվում է 1567 թվականին, երբ ավարտվեց հիմնական տանիքի սրածայր աշտարակի կառուցումը։ Գլխավոր տաճարի ճակատամասը, որի մեծ մասը կառուցվել է 12-րդ դարում, ուղղված է դեպի արևմուտք և նվիրված է Աստվածամորը։ Ամենահին ճակատամասը հարավայինն է (1230-ական թվականներ), որի վրա քանդակի տեսքով պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված առաքյալներով և հրեշտակներով։ Արևելյան աբսիդները կառուցվել են Վերածննդի ժամանակ (15-16-րդ դարերում)։
1919 թվականին տաճարում հողին հանձնեցին իսպանական ազգային հերոս Սիդ Կամպեադորին և կնոջը՝ Դոնյա Խիմենին։ Հենց այստեղ 2007 թվականին գտնվում է Տիսոնան՝ սուր, որը ենթադրվում է, պատկանում էր Էլ Սիդին։ 1984 թվականին տաճարը հայտարարվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձան։ 2012 թվականին թողարկվեց երկու եվրոանոց մետաղադրամ թողարկվեց ութ միլիոն օրինակով, որի վրա պատկերված է Բուրգոսի տաճարը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2 Euro Burgos Cathedral. en.numista.com. Проверено 12 июня 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO: Բուրգոս քաղաքի Մայր տաճար Արխիվացված 2008-04-11 Wayback Machine
- Տաճարի պաշտոնական կայք(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրգոսի տաճար» հոդվածին։ |
|