Jump to content

Բույսերի բազմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերը բազմանում են անսեռ և սեռական եղանակներով, այդ թվում վեգետատիվ բազմացմամբ, բողբոջմամբ, իսկ ծաղկավոր բույսերի մոտ էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է կրկնակի բեղմնավորումը։

Բազմաբջիջ կանաչ ջրիմուռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաբջիջ ջրիմուռները բազմանում են վեգետատիվ և սեռական եղանակով։ Սեռական բազմացումը կատարվևմ է անբարենպաստ պայմանների դեպքում։ Միանման թելիկները պատվում են լորձով, մոտենում և միանում են միմյանց, նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ որոնցով մի բջջի պարունկությունն անցնում է մյուսի մեջ։ Կորիզները միաձուլվում են առաջացնում են զիգոտ, որը պատվում է թաղանթով։ Հանգստի շրջանից հետո զիգոտից առաջանում է դուստրսպորոգիրա։ Սեռական բազմացման այդ եղանակը կոչվում է Կոնյուգացիա։

Կանաչ մամուռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ մամուռները բազմանում են սեռական և անսեռ սերունդների հերթափոխով։ Ամռանն ուշադիր դիտելով կարելի է նկատել, որ մամուռներիի առանձին ցողունների կարմրագորշ գագաթներերին, տերևների միջև գտնվում են երկարավուն պարկիկներ, որոնք լցված են բազմաթիվ մանր բջիջներով։ Դրանք արական սեռական օրգաններն են, որտեղ զարգանում են շարժունակ սերմնաբջիջները ` արական գամետները կամ սպերմատոզոիդները։ Մամուռի այդ առանձնյակը կոչվում է արական։Վառ գունավորում չունեցող մյուս ցողունիկների գագաթին ձևավորվում են սափորաձև իգական սեռական օրգաններ , որտեղ զագանում են ավելի խոշոր բջիջներ ` ձվաբջիջներ։ Դա իգական առանձնյակ է։ Այս 2 տեսկի ցողունները այլ կերպ կոչվում են սերունդ, որոնց վրա զարգանում են սեռական սերունդ, որոնց վրա զարգանում են սեռական բջիջները՝ սպերմատոզոիդներ և ձվաբջիջները։ Անձրևաջրի կաթիլների միջոցով արական բույսից սերմնաբջիջները լողում են դեպի իգական բույսերի գագաթը, այնտեղ հանդիպում ձվաբջջին, և տեղի է ունենում բեղմնավորում ` սպերմատոզոիդի և ձվաբջջի պարունակությունը միաձուլվում է։ Բեղմնավորումից հետո ձևավորվում է զիգոտը , իսկ հաջորդ տարում զիգոտից նույն ցողունի (իգական բույսի) գաաթին զարգանում են ոտիկը և սպորներով լցված տուփիկը։ Տուփիկը կազմված է սափորիկից և կափարիչից , ներսում գգգտնվում է սպորանիումը , որտեղ հասունանում են սպորները։ Ոտիկը և տոփիկը համարվում են մամուռների անսեռ սերունդ։ Սպորները չոր եղանակին բացված տուփիկից ընկնու են և քամու միջոցով տարածվոււմ։Ընկնելով խոնավ հողի վրա , դրանք ծլում են և առաջացնում նուրբ , կանաչ , ճյուղավորված թելիկներ։ Այդ ճյուղավորված թելերի վրա առաջանում են բողբոջներ, որոնցից կրկին զարգանում են մամուռի արական և իգական բույսերը։

Պտերանմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտերի (պտերանմանների) բազմացումը նույնպես կատարվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխումով։ Հասուն` տերևացողուննավոր պտերը անսեռ սերունդն է։ Պտերների տերևի ստորին մակերեսին գտնվող գորշ թմբիկները կոչվում են սպորանգիումներ, որոնց մեջ հասունաում են սպորները։ Առանձին սպորանդիումներն անզեն աչքով դժվար է տեսնել։ Սպորները շատ փոքր են և կարելի է տեսնել միայն մանրադիտակով։ Յուրաքանչյուր սպոր իրենից ներկաըացնում է մեկ բջիջ` կորիզով, ցիտոպլազմայով և սննդսնյութերի անհրաժեշտ պաշարով։ Սպորների հասունանալուց հետո սպորանգիումների պատերը պատռվում են, և սպորները քամու օգնությամբ տարածվում են։ Ընկնելով խոնավ հողի վրա` սպորները ծլում են, և նրանցից առաջանևմ են 1-2 սանտիմետր տրամագծով կանաչ սրտաձև թիթեղիկ՝ նախածիլ։ Նախածիլը ռիզոիդներով ամրանում է հողին։ Հողի կողմին ուղղված նախածիլի ստորին մասում զարգանում են արական և իգական սեռական օրգաններ։ Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդներ, իսկ իգականը` արքեգոնիումներ։ Նրանց մեջ զարգանում են սերմնաբջիջներ և ձվաբջիջներ։ Նախածիլը պտերի սեռական սերունդն է։ Ջրի կաթիլով սերմնաբջիջները լողում են դեպի ձվաբջիջները, թափանցում են նրանց մեջ։ Գամետները միաձուլվում են և կատարվում է բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո ձևավորվում է կանաչ նախածիլի հաշվին։ Սաղմն անմիջապես սկսում է ծլել, առաջանևմ է մանր տերևներով երիտասարդ պատերը։ Հետագա զարգացումը և հասուն պտերի առաջացումը դանդաղ են ընթանում։ Միայն մի քանի տարի անց ձևավորվում են պտերի խոշոր տերևները։ Պտերը բազմանում են նաև վեգետատիվ ճանապարհով` կոճղարմատների առանձին մասերով։

Մերկասերմերի բազմացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկասերմերը բազմանում են սերմերով, որոնք առաջանում են կոներում և մերկ վիճակում գտնվում են կոների թեփուկների արանքում։ Գարնանը սոճու նույն բույսի ճյուղերի վրա առաջանում են կանաչադեղնավուն արական կոներ և կարմրավուն իգական կոներ։ Գարնանը փոշեհատիկները քամու միջոցով արական կոներից տեղափոխվում են իգական կոնի սերմնբողբոջների վրա և տեղի է ունենում փոշոտոմ։ Փոշեհատիկը` փոշեմուտքով թափանցում է սերմնաբոզբոջ։ Այնուհետև իգական կոների թեփուկները խեժով սոսնձվում, կպչում են և ամուր փակվում։ Ձվաբջջի հասունացման պահին փոշեհատիկը ծլում է, փոշեխողովակով երկու սպերմանները հասնում են սերմնաբողբոջում գտնվող արքեգոնիումին։ Նրանցից մեկը միանում է ձվաբջջին, տեղի է ունենում բեղմնավորում` առաջանում է զիգոտ (բեզմնավորված ձվաբջիջ)։ Զիգոտից առաջանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից` սերմը։ Սերմերը կոների թեփուկների վրա դասավորված են զույգ-զույգ, բաց վիճակում` մերկ, որի պատճառով բոլոր փշատերևները կոչվում են մերկասերմեր։ Իգական կոները աստիճանաբար են աճում։ Սկզբում նրանք կանաչավուն են, իսկ երբ սերմերը հասունանում են, փայտանում են ու դառնում դարչնագույն։ Սոճու սերմերը հասունանում են փոշոտումից և բեղմնավորումից մեկ ու կես տարի հետո, իսկ կոներից թափվում են երկու տարի հետո։ Սերմը կազմված է սաղմից, էնդոսպերմից և սերմնամաշկից։ Սերմերն ունեն թաղանթաթևեր, որոնց օգնությամբ քամու միջոցով թռչում են ու տարածվում։ Նպաստավոր պայմաններում սերմերը ծլում են և առաջացնում են նոր բույս։

Ծաղկավոր բույսերի կրկնակի բեղամնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկենք ծածկասերմ բույսրի բեղմնավորման և սերմի զարգացման գգործնթացը։ Ծաղկի մեջ առաջանում են սպորներ (անսեռ բազմացման համար), գամետներ (սեռական պրոցես) տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորման հետևանքով առաջանում են սերմ և պտուղ։

Առէջի փոշանոթներում մեկ դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոզի հետևանքով առաջանում են չորս հապլոիդ հավաքակազմով միկրոսպորներ, որոնցից յորաքանչրը պատվում է լրացուցիչ թազանթներով և դրանցից հետագայում ձևավորվում է փոշեհատիկը. սկզբում միկրոսպորը կիսվում է միտոզով և առաջացնում է երկու հապլոիդ հավաքակազմով բջիջներ` վեգետատիվ և գեներատիվ։

Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում։ Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը։

Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում)։

Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում։ Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը։

Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը (մեգասպորը) երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում (սերմնասկզբնակում)։ Սաղմնապարկում գտնվող ձվաբջիջն անշարժ է։ Վարսանդի սերմնարանում կարող են լինել մեկ կամ մի քանի սերմնաբջիջներ։ Սաղմնապարկը, բացի հապլոիդ ձվաբջջից, պարունակում է դիպլոիդ կենտրոնական բջիջ, որը մասնակցում է բեղմնավորմնը և գտնվում է սաղմնապարկի կենտրոնում։ Կան նաև մի քնի հապլոիդ բջիջներ։


Փոշեհատիկի տեղափոխումը այլ բույսերի վարսանդի սպիի վրա կոչվում է խաչաձև փոշոտում, որը բարձրացնում է փոփոխականությունը։ Բույսերի խաչաձև փոշոտումը կարող է իրականացվել քամու, միջատների միջոցով և այլ եղանակով։ Խաչաձև փոշոտվող շատ բույսերի մոտ հնարավոր է նաև ինքնափոշոտում, որը կանխելու համար բույսերն ունենում են հատուկ հարմարանքներ։ Դրանցից են նույն ծաղկի փոշեհատիկների հասունացման տարբեր ժամկետներ, վարսանդների ավելի երկար լինելն առէջներից և այլ հարմարանքներ։

Փոշոշեհատիկներկ արտաքին մակերևույթը հաճախ անհարթ է, խորդուբորդ, իսկ վարսանդի սպիի վրա արտադրվում է կպչուն նյութ, որը պահում է փոշեհատիկը։ Փոշեհատիկն, ընկնելով վարսանդի սպիի, ծլում է` առաջացնելով փոշեխողովակ, որով սպերմիումները տեղափոխվում են սաղմնապարկ, որտեղ և տեեղի է ունենում բեղմնավորումը։

Փոշեխողովակում գտնվում են երկու սպերմիում։

Երբ փոշեխողովակ մտնում է սաղմնապարկի մեջ, սպերմիումնորից մեկը միձուլման դիպլոիդ զիգոտ, որից զարգանում է ապագա բույսի սազմը։ Երկրորդ սպերմիումը միաձուլվում է դիպլոիդ կենտրոնական բջիջ հետ՝ առաջացնելով քրոմոսոմների տրիպլոիդ հավաքակազմով նոր բջիջ։ Դրանցից առաջանում է սերմի էնդոսպերմը։ Սազմնապարկից (սերմնաբողբոջ, սերմնասկզբնակ ) ձևավորվում է սերմը, իսկ սազմնապարկի պատից պտղապարկը։ Բոլոր ծաղկավոր բույսերին բնորոշ այս սեռական պրոցեսը կոչվում է կրկնակի բեղմնավորում։ Այն հայտնաբերվել է 1898 թ. ռուս բուսաբան Ս. Գ. Նավաշինի կողմից։