Jump to content

Բուժքույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուժքույր

Բուժքույրը (կամ գթության քույրը) միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ։ Հիվանդանոցներում բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժարարողություններ, վերահսկում բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենային վիճակը։

Բուժքույրերն աշխատում են ավագ բուժքրոջ անմիջական ղեկավարությամբ, որը վերահսկում է բժշկի նշանակումների կատարումը, իրականացնում դեղանյութերի դուրսգրումը, դրանց հաշվառումն ու պահպանումը, հիվանդների ընդունելության և դուրսգրման ձևակերպումները, հետևում բաժանմունքի սանիտարական վիճակին, տնտեսությանը, հիվանդների սննդին և այլն։

Բուժքույրը նաև մասնակցում է բնակչության շրջանում սանիտարալուսավորչական աշխատանքների կատարմանը։ Բուժքույրեր աշխատում են նաև մանկապարտեզներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, ծերանոցներում, կարող են լինել նաև մասնավոր հիվանդապահներ և այլն։ Բուժքրոջ որակավորում ստանում են սովորաբար հատուկ բժշկական դպրոցներում կամ ուսումնարաններում 3 տարի սովորելուց հետո, ապա շատերը մասնագիտանում են բժշկագիտության որոշակի բնագավառում։ Բուժքույրերը հատկապես կարևոր դեր են խաղում այն երկրներում, որտեղ բժիշկները քիչ են։

Քույրական գործը անկախ, զարգացող և կատարելագործում պահանջող մասնագիտություն է։ Բուժքույրերը հանդիսանում են բուժհիմնարկների միջին մասնագիտական օղակ, որի դերը շատ մեծ է բուժսպասարկման մեջ։

Ըստ Միջազգային բուժքույրական համաժողովին (2006) ընդունված և հաստստված նորմերի քույրը պարտավոր է զարգանալ, վերապատրաստվել պարբերաբար, կատարելագործել տեսական և պրակտիկ հմտությունները արդիական նորմերին համապատասխան։

Հայաստանի պատմության մեջ բուժքրոջ դերը լավագույնս արտահայտվեց Արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ մարտական գործողությունների ընթացքում բազմաթիվ բուժքույրեր արիաբար փրկեցին բազմաթիվ կյանքեր, նույնիսկ կյանքի գնով։

Ներկայումս Հայաստանում կառավարության կողմից հաստատված է բուժքույր-մասնագետների ուսուցման 3- ամյա ծրագիր։ Գործում է նաև Քույրական գործի կազմակերպում 4-ամյա ծրագիր (Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ) բակալավրիատի աստիճանով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին և կրտսեր բուժանձնակազմի բարոյական կերպարը, նրանց և հիվանդի փոխհարաբերությունները Արխիվացված 2015-09-12 Wayback Machine

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 589