Բերգիանական բուսաբանական այգի
Տեսակ | բուսաբանական այգի և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Կազմված է | Victoria greenhouse?, Edvard Andersons greenhouse?, Gustavsborg? և Wittrock tower? |
Երկիր | Շվեդիա[1] |
Վարչատարածք | Ստոկհոլմ |
Հիմնվել է | 1899[1] |
Անվանված է | Պետեր Յոնաս Բերգիուս և Բենգտ Բերգիուս |
Բերգիանական բուսաբանական այգի (շվեդ.՝ Bergianska trädgården), Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիսում գտնվող բուսաբանական այգի։ Տեղակայված է Շվեդիայի բնական պատմության թանգարանի մոտակայքում և հանդիսանում է Ստոկհոլմի համալսարանի հիմնական կամպուսը։ Բուսաբանական այգու տնօրենը հայտնի է որպես Բերգիանական պրոֆեսոր[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգիանական բուսաբանական այգին հիմնադրվել է 1791 թվականին Bergielund այգու տարածքում պատմաբան Բենգտ Բերգիուսի (1723-1784) և նրա եղբոր՝ բուսաբան Պետեր Յունաս Բերգիուսի (1730-1790) կալվածքում, որը գտնվում է Ստոկհոլմի կենտրոնում ժամանակակից Վասաստադենի շրջանի Karlbergsvägen փողոցում։ Նրանց մահից հետո կալվածքը հանձնվեց Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիային։
Այգին իր ներկայիս գտնվելու վայրն է տեղափոխվել 1885 թվականին տնօրեն Վեյթ Բրեխեր Վիտտրոկի ղեկավարման ժամանակ, որն էլ այգուն տվել է իր ժամանակակից տեսքը[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին գտնվում է Ստոկհոլմի հյուսիսում՝ Ստոկհոլմի համալսարանի և Շվեդիայի բնական պատմության թանգարանի հարևանությամբ։ 1980-ական թվականներից բուսաբանական այգու մի մասը պատկանում է Ստոկհոլմի համալսարանին։
Այգում ներկայացված են ավելի քան 7 հազար տարբեր տեսակի բույսեր։ 1900 թվականից այգում բացվեց ջրային մերձարևադարձային բույսերի Վիկտորիա ջերմոցը։ Այգու տարածքում է գտնվում նաև Էդվարդ Անդերսոնի անվան ջերմոցը։ 1991 թվականին այգու հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց «Ճապոնական լճակը»։ 2010 թվականից այգում գործում է ճահճային բուսատեսակների ցուցադրությունը։
Բերգիանական պրոֆեսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերգիուս եղբայրների կտակի համաձայն բուսաբանական այգու տնօրենները միաժամանակ համարվում են պրոֆեսորներ։
- 1791- 1818 - Պետեր Ուլոֆ Սվարց
- 1823- 1856 - Յուհան Էմանուել Վիկստրյոմ
- 1857- 1879 - Նիլս Յուհան Անդերսոն
- 1879- 1914 - Վեյթ Բրեխեր Վիտտրոկ
- 1915- 1944 - Ռոբերտ Էլիաս Ֆրիս
- 1944- 1965 - Կարլ Ռուդոլֆ Ֆլորին
- 1970- 1983 - Մոնս Ռյուբերգ
- 1983- 2001 - Բենգտ Էդվարդ Յունսել
- 2002 թվականից - Բիրգիտտա Բրեմեր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էդվարդ Անդերսոնի ջերմոց
-
Ճապոնական լճակ
-
Ճապոնական լճակ
-
Վիկտորիա ջերմոց
-
Վիկտորիա ջերմոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Bergianska trädgården. Bergius Botanic Garden» (շվեդերեն). Stockholms universitet — Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Bergius Botanic Garden» (անգլերեն). Stockholm University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգիանական բուսաբանական այգի» հոդվածին։ |
|