Բեն Սթիլեր
Բեն Սթիլեր անգլ.՝ Ben Stiller | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1965[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Calhoun School? և Cathedral School of St. John the Divine? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, կատակերգու, ռեժիսոր, պրոդյուսեր, Trekkie, պրոդյուսեր և գրող |
Ընտրանի | Madagascar և Night at the Museum? |
Ծնողներ | հայր՝ Ջերի Սթիլլեր, մայր՝ Էնն Միրա |
Ամուսին(ներ) | Քրիսթին Թեյլոր[5][6] |
Երեխա(ներ) | Quinn Dempsey Stiller? և Ella Stiller? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան, Frat Pack? և Capital Punishment? |
Բենջամին Էդուարդ Սթիլեր (անգլ.՝ Benjamin Edward Stiller, նոյեմբերի 30, 1965[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Նա հոլիվուդյան հայտնի կատակերգու է։ Նրա ծնողները նույնպես կատակերգուներ են։ Հանդիսատեսին հայտնի է «Դյուպլեքս», «Ծանոթացեք ծնողների հետ», «Գիշերը թանգարանում», «Գիշերը թանգարանում 2» և «Ահա և Փոլլին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում «Մադագասկար» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Ալեքսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է դերասանների (կատակերգու) ընտանիքում։ Հայրը՝ Ջերրի Սթիլերը ազգությամբ հրեա է, իսկ մայրը Էնն Միրին ազգությամբ Իռլանդիայից է։ 10 տարեկան հասակում նկարահանվել է հեռուստասերիալներում, որտեղ խաղացել է նաև մայրը։
1983 թվականին ընդունվել է Կալիֆորնիայի համալսարանի կինոմատոգրաֆային բաժինը, սակայն 9 ամսից հետո թողել է մասնագիտությունը և տեղափոխվել Նյու-Յորք, որտեղ գրանցվել է դերասանական դասընթացների։ 1985 թվականին Սթիլերը ուշադրություն գրավեց Ջոն Գուարեի (John Guare) «Կապույտ տերևների տուն» պիեսում իր դերի շնորհիվ։ Հենց այդ ժամանակ նա նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։ Նրա ժապավեններից մեկը Մարտին Սկորսեզեի «Փողերի գույը» ֆիլմի 10 րոպեանոց պարոդիան է, որտեղ նա խաղաց Թոմ Քրուզի դերը։ Նրան սկսեցին հրավիրել ֆիլմերում նկարահանվելու։
Բեն Սթիլերի մասնակցությամբ առաջին ֆիլմը, որ մեծ էկրան է դուրս եկել, 1987 թվականի Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» ֆիլմ էր։ 1989 թվականի Սթիլերը հայտնվեց «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոում։ 1992 թվականին սկսեց վարել MTV հեռուստաալիքի «Բեն Սթիլերի շոու» հումորային հեռուստաշոուն՝ համատեղ խաղալով փոքր դերեր ֆիլմերում։ Նա իրեն օգնական վերցրեց կատակերգու Ջանին Ջառոֆալոյին և Էնդի Դիկին։ Մեկ տարի անց MTV-ն փակեց շոուն։
1994 թվականին Սթիլերը ստեղծեց «Իրականությունը կծում է» կատակերգությունը, որում իր հետ միասին խաղում էին Վայնոնա Ռայդերը և Իթան Հոուքը։ 1996 թվականին նկարահանեց «Կաբելագործը» կատակերգությունը, որի գլխավոր դերը խաղաց Ջիմ Քերրին։
Չսահմանափակվելով ռեժիսուրայով՝ Սթիլերը որոշեց փորձել իրեն դերասանի կարգավիճակում այլ ռեժիսորների մոտ։ 1998 թվականին, նկարահանվելով «Բոլորը խենթանում են Մերիի համար» ֆիլմում, նա հասնում է փառքի գագաթնակետին։ Կատակերգություններ Բեն Սթիլերի մասնակցությամբ սկսում են դուրս գալ ամեն տարի և դառնում են Հոլիվուդում նկարահանված ֆիլմերից ամենաշահութաբերները։ Նրա ամենահայտնի ֆիլմերն են՝ «Ծանոթացեք ծնողների հետ», «Ահա և Փոլլին», «Ծանոթացեք Ֆաքերների հետ», «Գիշերը թանգարանում», և նաև իր կողմից մտածված և ձայնավորված «Մադագասկար» մուլտֆիլմը։ Սթիլերը միակ դերասանն է, որ առաջադրվել է «Ոսկե ազնվամորու» հակա-մրցանակին «վատագույն դերասան» անվանակարգում բոլոր հինգ ֆիլմերի համար, որ դուրս են եկել մեկ տարվա ընթացքում։
Սթիլերը նկարահանվել է «Ընկերություն» սերիալի (երրորդ սեզոն, 22 էպիզոդ)։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ ժամանակ Բեն Սթիլերը հանդիպել է այնպիսի դերասանուհիների հետ, ինչպիսիք են Ջեյն Թրիփլհորնը, Ջանին Գարոֆալոն, Կալիստա Ֆլոքհարթը և Ամանդա Փիթը[7][8]։ 2000 թվականին ամուսնացել է Քրիստին Թեյլորի հետ, ում հետ ծանոթացել է «Heat Vision and Jack» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Զույգը հայտնվել է էկրաններին «Օրինակելի արու» և «Թիկնեղ պահակները» ֆիլմերում։ Սթիլերը և Քրիստինա Թեյլորը ապրում են Հոլիվուդում։ Նրանք ունեն դուստր՝ Էլլա Օլիվիան, ով ծնվել է 2002 թվականի ապրիլի 10-ին, և որդի Քվինլի Դեմփսին՝ 2005 թվականի հուլիսի 10-ին[10]։
Սթիլերը դեմոկրատական կուսակցության անդամ է[11]։ Նա ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։ 1999 և ապա 2001 թվականին GQ-ի և Hollywood.com-ի համար հարցազրույցում Սթիլերը խոստովանել է, որ տառապում է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Ըստ իր խոսքերի, այդ հիվանդությունը փոխանցվել է ծնողներից[12]։ Բայց ավելի ուշ, 2006 թվականին Սթիլերը երկու հարցազրույցներում հերքեց այդ տեղեկությունը, ասելով. «Ես կատակով ասեցի, որ երբեմն մի փոքր խելագար եմ լինում, իսկ լրագրողները ինձ դարձրեցին խենթ մոլագար»[13][14]։
Ութ ֆիլմերում Բեն Սթիլերը խաղացել է իր լավ ընկերոջ՝ Օուեն Ուիլսոնի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1975 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | սերիալ | |||
1984 - 1989 | Քեյթը և Էլլին | Kate & Allie | Փիթեր | սերիալ, Կատակերգություն |
Բիլ Պերսկի, Լինդա Դեյ |
|
1984 - 1990 | Մայամիի ոստիկանությունը. Վարվելակերպի վարչություն | Miami Vice | արագ Էդի Ֆելչերը | սերիալ, Մարտական |
Ջեք Նիքոլելլա և այլք |
|
1987 | Գրպանահատը | The Hustler of Money | Վինս | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Ռալֆ Հովարդ, Սթիվ Կլայմեն, Բեն Սթիլեր |
|
1987 | Կրնկակոխ հետապնդում | Hot Pursuit | Քրիս Հոնեյուել | Արկածային, Կատակերգություն |
Սթիվեն Լիսբերգեր | Ջոն Քյուսաք |
1987 | Կապույտ տերևների տունը | The House of Blue Leaves | Ռոնի Շաուխնեսի | Կիրկ Բրաունինգ, Ջերի Զակս |
||
1987 | Արևի կայսրություն | Empire of the Sun | Դանիթի | Ռազմական, Կենսագրական |
Սթիվեն Սփիլբերգ | Ջոն Մալկովիչ, Քրիստիան Բեյլ |
1987 | Կոշկի փայլք | Shoeshine | Կարճամետրաժ | Թոմ Աբրամս | ||
1988 | Թարմ ձիեր | Fresh Horses | Թիփթոն | Մարտական, Քրեական |
Դևիդ Անսլո | |
1989 | Ամենամոտ ազգականը | Next of Kin | Լոուերնս Իսաբելլա | Մարտական | Ջոն Իրվին | Փաթրիկ Սուեզի, Ալեք Բոլդուին, Հելեն Հանտ |
1989-... | Սիմփսոնները | The Simpsons | Գարթ Մորթելովինգ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ | Մարկ Կերկլենդ և այլք |
|
1989 | Էլվիսի պատմությունը | Elvis Stories | Բրյուս | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Բեն Սթիլեր | Ջոն Քյուսաք |
1989 | Դա ադեկվատ է | That's Adequate | Չիփ Լեյն | Կատակերգություն | Հարի Հարվից | |
1990 | Ստելլա | Stella | Ջիմ Ափթերգրուֆ | Դրամա | Ջոն Էրման | |
1990 | Աշխատող աղբը | Working Tra$h | Ֆրեդի Նովակ | Կատակերգություն | Ալան Մեթեր | |
1991 | Ճանապարհ դեպի դժոխք | Highway to Hell | Պլուտոյի խոհարարը / Աթիլլա Հան | Սարսափ, Կատակերգություն |
Աթե դե Յոնգ | |
1993 - 2004 | Ֆրեյզեր | Frasier | Բարրի (հնչյունավորում) | սերիալ, Կատակերգություն |
Դևիդ Լի և այլք |
|
1993 - 1995 | Երկու հիմար շներ | 2 Stupid Dogs | լրացուցիչ ձայներ | սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն |
Դոնավան Կուկ և այլք |
|
1994 | Իրականությունը կծում է | Reality Bites | Մայքլ Գրեյթս | Մելոդրամա, Կատակերգություն |
Բեն Սթիլեր | Ռենե Զելվեգեր, Սթիվ Զան, Վայնոնա Ռայդեր |
1994 - 1997 | Բադիկ մարդը | Duckman։ Private Dick/Family Man | Հարի Մեդիֆի (հնչյունավորում) | սերիալ, Մուլտֆիլմ, Կատակերգություն |
Ջեֆ Մակգրատ և այլք |
|
1994 - 2004 | Ընկերները | Friends | Թոմի | սերիալ, Մելոդրամա, Կատակերգություն |
Գարի Հելվորսոն և այլք |
Ջենիֆեր Էնիսթոն, Մեթյու Պերի |
1994 | Կեցցեն պրոֆիլները | Bravo Profiles | սերիալ, Փաստագրական |
Դևիդ Սնայդեր և այլք |
||
1995 | Ցմփորիկները | Heavy Weights | Թոնի Փերկինս | Կատակերգություն, Ընտանեկան |
Սթիվեն Բրիլ | |
1995 - 1999 | Նորությունների ռադիո | NewsRadio | Վիք | սերիալ, Մելոդրամա, Կատակերգություն |
Թոմ Չերոնս և այլք |
|
1995 - 2002 | Բժիշկ Կաթցը | Dr. Katz, Professional Therapist | Բեն Սթիլեր | սերիալ, Մուլտֆիլմ |
||
1995 - 1998 | Պարոն Շոուն Բոբի և Դևիդի հետ | Mr. Show with Bob and David | Ջիմմի | սերիալ, Կատակերգություն |
Ջոն Մաֆիտ և այլք |
|
1996 | Երջանիկ Գիլմորը | Happy Gilmore | ծերանոցի աշխատակից | Սպորտային, Կատակերգություն |
Դենիս Դուգան | Ադամ Սենդլեր |
1996 | Եթե Լյուսին ընկնի | If Lucy Fell | Բվիկ Էլիաս | Մելոդրամա, Կատակերգություն |
Էրիկ Շեֆեր | Սառա Ջեսիկա Փարկեր |
1996 | Մի արթնացրեք քնած շանը | Flirting with Disaster | Մել | Կատակերգություն | Դևիդ Օ. Ռասել | Պատրիցիա Արկետ, Թեա Լեոնի |
1996 | Կաբելագործը | The Cable Guy | Սեմ Սվիթ / Սթեն Սվիթ | Կատակերգություն | Բեն Սթիլեր | Ջիմ Քերրի, Մեթյու Բրոդերիկ, Ջեք Բլեք, Էրիկ Ռոբերտս, Օուեն Ուիլսոն |
1996 | Դերեկ Զուլանդեր. Մոդել տղամարդը | Derek Zoolander։ Male Model | Դերեկ Զուլանդեր | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Ռասել Բեյթս | |
1997 - 2010 | Լեռների արքան | King of the Hill | Ռիչ (հնչյունավորում) | սերիալ, Մուլտֆիլմ |
Կլեյ Հոլլ և այլք |
|
1997 | Դերեկ Զուլանդերի տիեզերքը | Derek Zoolander University | Դերեկ Զուլանդեր | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Ռասել Բեյթս | |
1998 | Զրոյական ազդեցություն | Zero Effect | Սթիվ Առլո | Կատակերգություն, Դետեկտիվ |
Ջեք Կազդան | |
1998 | Բոլորը խենթանում են Մերիի համար | There's Something About Mary | Թեդ | Մելոդրամա, Կատակերգություն |
Բոբի Ֆարելի, Փիթեր Ֆարելի |
Քեմերոն Դիազ |
1998 | Քո ընկերներն ու հարևանները | Your Friends & Neighbors | Ջերրի | Դրամա, Կատակերգություն |
Նիլ Լաբութ | Աարոն Էկհարտ, Նաստասյա Կինսկի |
1998 | Հավերժ կեսգիշեր | Permanent Midnight | Ջերրի Սթահլ | Մելոդրամա, Կենսագրական |
Դևիդ Վելոս | |
1998 - 2007 | Քվինսի թագավորները | The King of Queens | Ջերրի՝ Արթուր Սփուների հայրը | սերիալ, Կատակերգություն |
Ռոբ Շիլլեր և այլք |
|
1998 | Մագդայի շղթայի հետևից | Behind the Zipper with Magda | Թեդ Սթրեհման | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Բոբի Ֆարելի, Փիթեր Ֆարելի |
|
1999 | Ռոքի արքաները | The Suburbans | Ջեյ Ռոս | Կատակերգություն | Դոնալ Լարդներ Ուորդ | |
1999 | Խորհրդավոր մարդիկ | Mystery Men | միսթր Բարկացածը | Ֆենտեզի, Մարտական |
Կինկա Աշեր | Ջեֆրի Ռաշ |
1999 | Սևը և սպիտակը | Black and White | Մարկ Քլեար | Երաժշտական | Ջեյմս Տոբեք | |
1999 - 2000 | Տարօրինակները և ցնորամիտները | Freaks and Geeks | Միարայի գործակալը | սերիալ | Ջեյն Կեզդան և այլք |
|
1999 | Հյուսիսային եղջերու Ռոբին. Մեծ մրցարշավ | Hooves of Fire | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն |
Ռիչարդ Գոլեշովսկի | ||
2000 | Անկախություն | The Independent | Ոստիկան | Կատակերգություն | Սթիվեն Կեստլեր | |
2000 | Պահպանելով հավատը | Keeping the Faith | Ռաբի Ջեք Սքրամ | Մելոդրամա, Կատակերգություն |
Էդվարդ Նորթոն | Էդվարդ Նորթոն, Ջենա Էլֆմեն |
2000 | Ծանոթացեք ծնողների հետ | Meet the Parents | Գրեգ Ֆաքեր | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջեյ Ռոուչ | Ռոբերտ Դե Նիրո, Օուեն Ուիլսոն |
2000 | Չափիր քո էնտուզիազմը | Curb Your Enthusiasm | Բեն Սթիլեր | սերիալ, Կատակերգություն |
Ռոբերտ Բ. Ուայդե և այլք |
|
2000 | Առաքելություն. Անհավանականը | Mission։ Improbable | Թոմ Քրուզ | Կարճամետրաժ, Կատակերգություն |
Ջոել Գալեն | Թոմ Քրուզ, Ջոն Վու |
2001 - 2002 | Չկողմնորոշվածը | Undeclared | Ռեք | սերիալ, Կատակերգություն |
Գրեգ Մոթոլլա և այլք |
|
2001 | Օրինակելի արու | Zoolander | Դերեկ Զուլանդեր | Կատակերգություն | Բեն Սթիլեր | Օուեն Ուիլսոն |
2001 | Տենենբաում ընտանիքը | The Royal Tenenbaums | Չաս Թենենբաում | Կատակերգություն | Ուես Անդերսոն | Ջին Հեքման, Լյուկ Ուիլսոն, Գվինեթ Փելթրոու, Օուեն Ուիլսոն, Բիլ Մյուրեյ, Դենի Գլովեր |
2002 | Ոտքերի վրա ամուր կանգնածը | Legs to Stand On | Լարի | Կարճամետրաժ | Փեթ Բաթիսթինի | |
2002 - 2003 | Ազատության երեխաները | Liberty's Kids։ Est. 1776 | Թոմաս Ջեֆերսոն | սերիալ, Մուլտֆիլմ, Արկածային, Ընտանեկան |
Ջուդիդ Ռեյլի, Մարշա Գուդման |
|
2002 | Ռոբի հյուսիսային եղջերուն | Legend of the Lost Tribe | Ռոբի հյուսիսային եղջերու | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն |
Փիթեր Պիկ | |
2003 | Դյուպլեքս | Duplex | Ալեքս Ռոս | Կատակերգություն | Դենի Դե Վիտո | Դրյու Բերիմոր |
2003 - 2006 | Դանդաղ զարգացում | Arrested Development | Թոնի Վանդեր | սերիալ | Ջո Ռուսո և այլք |
Ջեյսոն Բեյթման |
2003 | Համառ Դին. Կատարած գլուխգործոցները | Tenacious D։ The Complete Masterworks | անցորդ | Փաստագրական, Երաժշտական |
Թոմ Դինաս և այլք |
|
2004 | Ահա և Փոլլին | Along Came Polly | Ռուբեն Ֆեթեր | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջոն Համբուրգ | Ջենիֆեր Էնիսթոն |
2004 | Սթարսկին և Հաթչը | Starsky & Hutch | Դավիդ Սթարսկի | Մարտական, Կատակերգություն |
Թոլդ Ֆիլիփո | Օուեն Ուիլսոն |
2004 | Ի՞նչ է այս երգի անունը | What's the Name of That Song | Ընտանեկան | Վիկտոր Դի Նարոլի | ||
2004 | Նախանձ | Envy | Թիմ Դինգման | Կատակերգություն | Բարի Լևինսոն | Ջեք Բլեք |
2004 | Թիկնեղ պահակները | Dodgeball։ A True Underdog Story | Ուայթ Գուդմեն | Կատակերգություն, Սպորտային |
Ռոուսոն Մարշալ Թերբեր | Վինս Վոն |
2004 | Հեռուստահաղորդավարը | Anchorman։ The Legend of Ron Burgundy | Արթուրո Մենդես | Մելոդրամա, Կատակերգություն |
Ադամ Մակկեյ | Քրիստինա Էփլգեյթ, Սթիվ Կարել |
2004 | Ծանոթացեք Ֆաքերների հետ | Meet the Fockers | Գրեգ Ֆաքեր | Մելոդրամա, Կատակերգություն |
Ջեյ Ռոուչ | Ռոբերտ Դե Նիրո, Դասթին Հոֆման, Բարբարա Սթրեյզենդ |
2005 | Մադագասկար | Madagascar | Ալեքս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Էրիկ Դարնել, Թոմ Մակգրատ |
Քրիս Ռոք |
2006 | Դենի Ռոուն. Առաջին ռեժիսորը | Danny Roane։ First Time Director | Բեն Սթիլեր | Կատակերգություն | Էնդի Դիք | Ջեք Բլեք |
2006 | Սրիկաների դպրոցը | School for Scoundrels | Լոննի | Մելոդրամա, Կատակերգություն |
Թոլդ Ֆիլիփս | Բիլի Բոբ Տորնթոն, Մայքլ Կլարկ Դունկան |
2006 | Ճակատագրի ընտրություն | Tenacious D in The Pick of Destiny | կիթառիստ | Երաժշտական, Կատակերգություն |
Լայան Լինչ | Ջեք Բլեք |
2006 | Գիշերը թանգարանում | Night at the Museum | Լարրի Դալեյ | Արկածային, Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան |
Շոն Լևի | Օուեն Ուիլսոն, Ռոբին Ուիլյամս |
2007 | Իմ մղձավանջների աղջիկը | The Heartbreak Kid | Էդի | Մելոդրամա, Կատակերգություն |
Բոբի Ֆարելի, Փիթեր Ֆարելի |
|
2007 | Էլմայի Սուրբ Ծնունդը. Հակառակ հաշվարկ | Elmo's Christmas Countdown | Սթիլեր էլֆ, (հնչյունավորում) | Երաժշտական | Հարի Հելվիրսոն | |
2007 | Ֆինեսը և Ֆերբը | Phineas and Ferb | Ղակա Փեու Փեու (հնչյունավորում) | սերիալ, Մուլտֆիլմ |
Զահարի Մոնկրիֆֆ և այլք |
|
2008 | Անհաջողության զինվորները | Tropic Thunder | Թագ Սփիդմեն | Մարտական, Կատակերգություն |
Բեն Սթիլեր | Ջեք Բլեք, Թոմ Քրուզ |
2008 | Մադագասկար 2 | Madagascar։ Escape 2 Africa | Ալեքս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Էրիկ Դարնել, Թոմ Մակգրատ |
Քրիս Ռոք |
2008 | Ծանոթություն Մարկի հետ | The Marc Pease Experience | Ջոն Գրիբլ | Երաժշտական, Կատակերգություն |
Թոլդ Լուիսո | |
2009 | Գիշերը թանգարանում 2 | Night at the Museum։ Battle of the Smithsonian | Լարրի Դալեյ | Արկածային, Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան |
Շոն Լևի | Օուեն Ուիլսոն, Ռոբին Ուիլյամս |
2009 | Մադագասկարի Նոր Տարին | Merry Madagascar | Ալեքս (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Դևիդ Սորեն | Քրիս Ռոք |
2009 | Գրինբերգ | Greenberg | Ռոջեր Գրինբերգ | Կատակերգություն | Նոա Բաումբախ | |
2009 | «Ժայռերը դժոխքում» հեռուստաալիքը | Funny or Die Presents... | Բեն (էպիզոդիկ) | սերիալ | Մեթ Փիդմոթ և այլք |
|
2010 | Մեգաուղեղը | Megamind | Բերնարդ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ֆանտաստիկ, Ընտանեկան |
Թոմ Մակգրատ | Բրեդ Փիթ |
2010 | Ծանոթացեք Ֆաքերների հետ 2 | Little Fockers | Գրեգ Ֆաքեր | Կատակերգություն | Փոլ Վայց | Ռոբերտ Դե Նիրո, Ջեսիկա Ալբա, Հարվի Քեյթլ, Օուեն Ուիլսոն, Դասթին Հոֆման |
2010 | Թեդ Դեմիին որոնելիս | In Search of Ted Demme | Փաստագրական | |||
2010 | Արծվասիրտը | Eagleheart | Սիլի Սեմի | սերիալ, Կատակերգություն |
Ջեյսոն Ուոլիներ և այլք |
|
2011 | Ինչպես գողանալ երկնաքերը | Tower Heist | Ջոշ Կովակս | Կատակերգություն, Քրեական |
Բրետ Ռետներ | Էդի Մերֆի, Կեյսի Աֆլեք, Մեթյու Բրոդերիկ, Թեա Լեոնի |
2012 | Մադագասկար 3 | Madagascar 3։ Europe's Most Wanted | Ալեքս (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան |
Էրիկ Դարնել, Թոմ Մակգրատ, Կոնրադ Վերնոն |
Քրիս Ռոք |
2012 | Հսկողները | The Watch | Էվան | Ֆանտաստիկ, Կատակերգություն |
Ակիֆա Շաֆեր | Վինս Վոն |
2012 | Նա ավելի հանրաճանաչ է, քան դու | He's Way More Famous Than You | Բեն Սթիլեր | Կատակերգություն | Մայքլ Ուրի | |
2013 | Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը | The Secret Life of Walter Mitty | Ուոլթեր Միթի | Ֆենտեզի, Կատակերգություն |
Բեն Սթիլեր | Շոն Փեն |
2014 | Օրինակելի արու 2 | Zoolander 2 | Դերեկ Զուլանդեր | Կատակերգություն | Դասթին Տերու | |
- | Օգնեք ինձ սփռելու բարությունը | Help Me Spread Goodness | Կատակերգություն | Բեն Սթիլեր | ||
- | Կայուն տղամարդիկ | The Hardy Men | Կատակերգություն | Շոն Լևի | Թոմ Քրուզ | |
2014 | Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը | Night at the Museum: Secret of the Tomb | Ֆանտաստիկ ֆիլմ Կատակերգություն |
Շոն Լևի | Ռոբին Ուիլյամս | |
2014 | Քանի դեռ մենք երիտասարդ ենք | While We're Young | Դրամա Կատակերգություն |
Նոյ Բաումբախ | Նաոմի Ուոթս |
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1987 | Գրպանահատը | The Hustler of Money |
1992 - 1993 | Բեն Սթիլերի շոուն (սերիալ) | The Ben Stiller Show |
1999 | Ջերմատեսողությունը և Ջեքը | Heat Vision and Jack |
2001 | Օրինակելի արու | Zoolander |
2003 | Ուժեղ գանստերները | Crooked Lines |
2003 | Դյուպլեքս | Duplex |
2004 | Սթարսկին և Հաթչը | Starsky & Hutch |
2004 | Թիկնեղ պահակները | Dodgeball։ A True Underdog Story |
2006 | Ճակատագրի ընտրություն | Tenacious D in The Pick of Destiny |
2007 | Փառքի սայրը, Աստղալիցները սառույցի վրա | Blades of Glory |
2007 | Քրիստին Թեյլորի անանուն նախագիծը | Untitled Christine Taylor Project |
2008 | Ավերակներ | The Ruins |
2008 | Անհաջողության զինվորները | Tropic Thunder |
2009 | Տղաները. Շերման եղբայրների պատմությունը | The Boys։ The Sherman Brothers' Story |
2010 | Սուբմարինա | Submarine |
2010 | Մեգաուղեղը | Megamind |
2011 | Հասցնել 30 վայրկյանում | 30 Minutes or Less |
2011 | Մեծ տարին | The Big Year |
2013 | Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը | The Secret Life of Walter Mitty |
2014 | Օրինակելի արու 2 | Zoolander 2 |
- | Օգնեք ինձ սփռելու բարությունը | Help Me Spread Goodness |
- | Կայուն տղամարդիկ | The Hardy Men |
Ռեժիսուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1987 | Գրպանահատը | The Hustler of Money |
1989 | Էլվիսի պատմությունը | Elvis Stories |
1992 - 1993 | Բեն Սթիլերի շոուն (սերիալ) | The Ben Stiller Show |
1994 | Իրականությունը կծում է | Reality Bites |
1996 | Մալուխագործը | The Cable Guy |
1999 | Ջերմատեսողությունը և Ջեքը | Heat Vision and Jack |
2001 | Օրինակելի արու | Zoolander |
2007 | Քրիստին Թեյլորի անանուն նախագիծը | Untitled Christine Taylor Project |
2008 | Անհաջողության զինվորները | Tropic Thunder |
2013 | Ուոլթեր Միթիի գաղտնի կյանքը | The Secret Life of Walter Mitty |
- | Օգնեք ինձ սփռելու բարությունը | Help Me Spread Goodness |
- | Չիկագո 7 | The Trial of the Chicago 7 |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1987 | Գրպանահատը | The Hustler of Money |
1989 | Էլվիսի պատմությունը | Elvis Stories |
1992 - 1993 | Բեն Սթիլերի շոուն (սերիալ) | The Ben Stiller Show |
1996 | Դերեկ Զուլանդեր. Մոդել տղամարդը | Derek Zoolander։ Male Model |
1997 | Դերեկ Զուլանդերի տիեզերքը | Derek Zoolander University |
2001 | Օրինակելի արու | Zoolander |
2008 | Անհաջողության զինվորները | Tropic Thunder |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.biography.com/people/ben-stiller-9542437
- ↑ http://uk.eonline.com/news/39862/ben-stiller-hitched
- ↑ https://www.usatoday.com/story/life/people/2017/05/26/ben-stiller-christine-taylor-separate-after-17-years-of-marriage/102214466/
- ↑ «Yahoo!». Ben Stiller. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 20 декабря 2006-ին.
- ↑ «Monsters & Critics». Ben Stiller's funny charms. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
- ↑ «Buzzle.com». Ben Stiller, Christine Taylor Welcome a Girl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
- ↑ «National Post». Group Outing. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
- ↑ «Newsmeat». Ben Stiller's Federal Campaign Contribution Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
- ↑ «About:Bipolar Disorder». Ben Stiller - Actor/Comedian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 18 декабря 2006-ին.
- ↑ «The Daily Telegraph». Ben at work. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2007-ին.
- ↑ «TimesOnline». Clown prince. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2007-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեն Սթիլեր (անգլ.) Internet Movie Database կայքում.
- Բեն Սթիլեր Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Սթիլեր» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի