Jump to content

Բեն Ռեմսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Ռեմսի
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Օսթինի տեխասյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 28, 1903(1903-12-28)
Ծննդավայր San Augustine, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի օր մարտի 27, 1985(1985-03-27) (81 տարեկան)
Վախճանի վայր Օստին, ԱՄՆ
Թաղված Տեխաս
Քաղաքացիություն  ԱՄՆ

Բեն Ռեմսի (անգլ.՝ Ben Ramsey, դեկտեմբերի 28, 1903(1903-12-28), San Augustine, Տեխաս, ԱՄՆ - մարտի 27, 1985(1985-03-27), Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 34-րդ փոխնահանգապետ (1951-1961)[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Ռեմսին ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 28-ին Սան Օգասթինում, Տեխաս նահանգ, Ուիլյամ Չարլզ Ռեմսիի ընտանիքում (William Charles Ramsey)[2]։ Սան Օգասթինում դրպոցն ավարտելուց հետո Բեն Ռեմսին աշխատել է ընտանեկան ֆերմայում, իսկ հետո՝ հոր իրավաբանական գրասենյակում։ Դրանից հետո սովորել է Օսթինի Տեխասի համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է իրավաբանական գործունեության թույլտվություն[3]։

1930 թվականին Բեն Ռեմսին ընտրվել է Տեխասի ներկայացուցիչների պալատ, որտեղ աշխատել է 1931 թվականից մինչև 1935 թվականը։ Դրանից Հետո Ռեմսիի քաղաքական կարիերայում եղել է վեցամյա ընդմիջում, որի ընթացքում Սան Օգասթինում շարունակել է զբաղվել իրավաբանական գործունեությամբ։ Հետո դարձել է Տխասի սենատի անդամ, և 8 տարվա ընթացքում աշխատել որպես նահանգի սենատոր՝ 1941 թվականից մինչև 1949 թվականը։ 1949 թվականին Տեխասի նահանգապետ Բոֆորդ Ջեսթերը Ռեմսիին նշանակել է Տեխաս նահանգի քարտուղար։ Այդ պաշտոնում Բենն աշխատել է մինչև 1950 թվականը, որից հետո հրաժարական է տվել, որ մասնակցի Տեխասի փոխնահանգապետի ընտրություններին։

Բեն Ռեմսին Տեխասի փոխնահանգապետի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 10 տարի՝ երեք երկամյա ժամկետով՝ նահանգապետ Ակկաբ Շիվերսի օրոք՝ 1951 թվականից մինչև 1957 թվականը և երկու երկամյա ժամկետով՝ նահանգապետ Փրայս Դենիելի օրոք՝ 1957 թվականից մինչև 1961 թվականը։ Բացի դրանից Ռեմսին ընտրվել է վեցերորդ անգամ, բայց 1961 թվականի սեպտեմբերի 18-ին հեռացել է Տեխասի փոխնահանգապետի պաշտոնից՝ ընդունելով Տեխասի երկաթուղիների լիազորի պաշտոնը։ Մինչև 1963 թվականի հունվարի 15-ը, երբ նոր նահանգապետ էր դարձել Փրեսթոն Սմիթը, փոխնահանգապետի պարտականությունները կատարում էին նահանգի սենատի ժամանակավոր նախագահներ Բրյուս Ռեյգանը (Bruce A. Reagan), Չարլզ Հերինգը (Charles F. Herring) և Կալպ Կրյուգերը (Culp Krueger)[1]։

Տեխասի երկաթուղիների լիազորի պաշտոնում Ռեմսին աշխատել է 16 տարի՝ 1961 թվականից մինչև 1977 թվականը։ Դրանից հետո ավարտել է ակտիվ քաղաքական գործունեությունը[3]։

Բեն Ռեմսին մահացել է 1985 թվականի մարտի 27-ին և հուղարկավորվել է Սան Օգասթինի գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ben Ramsey». Lieutenant Governors of Texas, 1846-present. Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 28.06.2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 Richard M. Morehead. «Ramsey, Ben» (HTML). Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 28.06.2013-ին.
  3. 3,0 3,1 «Presiding Officers of the Texas Legislature (1846-2010)» (PDF). Texas Legislative Council - www.tlc.state.tx.us. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]