Jump to content

Բեթսի Ռոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բեթսի Ռոսս
անգլ.՝ Betsy Ross
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1752(1752-01-01)[1] կամ 1752[2][3]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 30, 1836(1836-01-30)[1] կամ 1836[2][3]
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանMount Moriah Cemetery
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  ԱՄՆ
ԵրկերBetsy Ross flag?
Մասնագիտությունդիզայներ և upholsterer
ԱմուսինJohn Ross?
ԵրեխաներSusannah Griscom Satterthwaite?[4]
 Betsy Ross Վիքիպահեստում

Բեթսի Ռոսս (անգլ.՝ Betsy Ross, հունվարի 1, 1752(1752-01-01)[1] կամ 1752[2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 30, 1836(1836-01-30)[1] կամ 1836[2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ծնված որպես Էլիզաբեթ Գրիսքոն (անգլ.՝ Elizabeth Griscom), դերձակ Ֆիլադելֆիայից, որը, համաձայն լեգենդի՝ կարել է առաջին ամերիկյան դրոշը։

Էլիզաբեթ "Բեթսի" Գրիսկոմը ծնվել է 1752 թվականի հունվարի 1-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, և 17 երեխաներից բաղկացած ընտանիքի 8-րդ երեխան էր, որոնցից միայն 9 երեխաները կենդանի մնացին։ Քույրը՝ Սառան, և եղբայրը՝ Վիլյամը, մահացել են, երբ Ռոսը դեռ չէր ծնվել։ Մյուս քույրը՝ Մարթան, մահացել է, երբ Ռոսը 5 տարեկան էր, իսկ Աննան ապրել է մինչև 2 տարեկանը։ Եղբայրներ՝ Սամուել 1-ինը և Սամուել 2-րդը մահացել են 3 տարեկան հասակում, իսկ զույգ երեխաները՝ Ջոզեֆը և Աբիգեյլը, մահացել են 1762 թվականի աշնանը բռնկված ծաղիկ հիվանդությունից։ Ռոսը մեծացել է մի ընտանիքում, որտեղ հագել են հասարակ հագուստ, և տիրել է քվակերների խիստ կարգապահություն, քանի որ նրա ծնողները՝ Սամուել և Ռեբեկա Գրիսկոմները պատկանում էին քվակերների`« Բարեկամների Միություն » կազմակերպությանը։

Բեթսին կարել սովորել է իր տատիկի քրոջից՝ Սառա Գրիսկոմից։

Բեթսի Ռոսս

Առաջին ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվակերական դպրոցն ավարտելուց հետո Բեթսիի հայրը նրան աշակերտության է տալիս կահույքի երեսպատող Ուիլիամ Ուեբսթերի մոտ։ Աշխատանքի ընթացքում նա սիրահարվում է Ուիլիամ Ուեբսթերի երիտասարդ աշակերտ Ջոն Ռոսսին, որը Ֆիլադելֆիայում Քրիստոսի եպիսկոպոսական եկեղեցու պաստորի օգնական՝ Ռեվ Աենիս Ռոսսի որդին էր։ 1773 թվականին Բեթսին և իր սիրեցյալը ծածուկ մեկնում են իրենց քաղաքից Նյու Ջերսի, որտեղ էլ շուտով ամուսնանում են։ Ամուսնությունը պատճառ է դառնում, որ նա վերջնականապես խզի կապերը իր ընտանիքի հետ, քանի որ քվակերիզմը չի ընդունում միջդավանական ամուսնությունները։

Երիտասարդ զույգը շուտավ սկսում է կահույքի երեսապատման իր սեփական գործը. իսկ հետագայում սկսում են հաճախել Քրիստոսի եկեղեցին։ Բեթսին և Ջենը երեխաներ չունեին։

Ամերիկյան հեղափոխության սկսվելու հետ, նրանց գործերը սկսում են վատանալ, քանի որ պատվերների թիվը կտրուկ նվազում է։ Ջոն Ռոսսը միանում է Փենսիլվանիայի աշխարհազորայիններին և 1776 թվականին զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվում է։

Ամերիկյան դրոշի լեգենդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
13 աստղանի ամերիկյան դրոշը, որն ըստ լեգենդի՝ կարել է Բեթսի Ռոսսը:

Ավանդույթի համաձայն, 1776 թվականի հունիսին Բեթսի Ռոսսը հրավիրվում է հանդիպման, որին մասնակցում էին ԱՄՆնախագահ Ջորջ Վաշինգթոնը, ֆինանսիստ Ջորջ Ռոսսը և գնդապետ Ռոբերտ Մորիսը, որը նրա հանգուցյալ ամուսնու մորեղբայրն էր։ Հանդիպման ընթացքում Բեթսիին ներկայացվեց ամերիկյան դրոշի նախագիծը, որը պետք է ավարտին հասցվեր մինչև անկախության հռչակման օրը։ Դրոշի սկզբնական էսքիզը վեցաթև դրոշ էր, որը թվում էր, թե ավելի հեշտ է կարել։ Բայց Բեթսին առաջարկեց պատկերել հնգաթև աստղ, և որպես իր վարպետության ապացույց՝ այդպիսի աստղեր է կտրտում իր մկրատով։ Տեսածից տպավորված՝ հանձնաժողովը ընդունում է նրա առաջարկը։

Այսօրվա դրությամբ այդ հանդիպման վերաբերյալ ոչ մի փաստաթղթային ապացույց չկա, իսկ այդ մասին ինֆորմացիան վերցված է զուտ բանավոր պատմություններից։ Այդ պատճառով էլ ամերիկյան առաջին դրոշի ասեղնագործությունը Բեթսի Ռոսսի կողմից համարվում է լեգենդ։ Որոշ պատմաբաններ համարում են, որ ամերիկյան առաջին դրոշի ստեղծման մեջ առանցքային դեր է խաղացել Ֆրենսիս Հոփկինսոնը՝ անկախության հռչակագիրը ստորագրած քաղաքական գործիչներից մեկը[5]։

Հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1777 թվականին Բեթսի Ռոսսը ամուսնանում է կապիտան Ջոզեֆ Աշբյորնի հետ։ Ծնվում են նրանց երկու երեխաները։ Բեթսի Ռոսսը երրորդ անգամ ամուսնանում է Ջոն Քլեյպուլի հետ, հին ընկերոջ, որը հայտնում է Բեթսիին բրիտանական բանտում իր ամուսնու՝ Աշբյորնի մահվան մասին։ Նրանք ունենում են 5 դուստրեր։ Բեթսիի երրորդ ամուսինը մահանում է երկարատև հիվանդությունից հետո, 1817 թվականին։ Ամուսնու մահվանից հետո, Բեթսին շարունակում է կահույքի երեսապատման գործը՝ ներառյալ դրոշների պատրաստումը։ Բեթսի Ռոսսը մահանում է 1836 թվականի հունվարի 30-ին, 84 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Notable Women of PennsylvaniaPenn Press, 1942. — doi:10.9783/9781512814477
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Our hidden heritage : Pennsylvania women in historyAAUW, 1983. — P. 73. — ISBN 0-9611476-0-1
  4. Geni(բազմ․) — 2006.
  5. «Federal Citizen Information Center: The history of the start and stripes» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]