Jump to content

Բար Ֆոլի Բերժերում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բար Ֆոլի Բերժերում
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1882[1]
բարձրություն96 սանտիմետր[2]
լայնություն130 սանտիմետր[2]
ուղղությունիմպրեսիոնիզմ[3] և ռեալիզմ[3]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[4] և կտավ[4]
գտնվում էՔորթոուլդ պատկերասրահ[1]
հավաքածուՔորթոուլդ պատկերասրահ[1]
քաղաքԼոնդոն
կայք
Ծանոթագրություններ
 A Bar at the Folies-Bergère by Manet Վիքիպահեստում

«Բար Ֆոլի Բերժերում» (ֆր.՝ Un bar aux Folies Bergère), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Մանեի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1882 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 96 × 130 սմ։ «Բար Ֆոլի Բերժերում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

«Ֆոլի Բերժերը» Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող մյուզիք-հոլլ և կաբարե է։ Գտնվում է Ռիշե 32 հասցեում։ 19-րդ դարի վերջին այս հաստատությունը մեծ ճանաչում ուներ։ Էդուրադ Մանեն շատ հաճախ էր այցելում Ֆոլի Բերժեր։ Արդյունքում հենց այստեղ էլ վրձնում է այս ստեղծագործությունը։ «Բար Ֆոլի Բերժերում» կտավը հեղինակի վերջին գործն է, որը ներկայացրեց 1883 թվականին Փարիզի սալոնում։

Մանեն ապագա կտավի ուրվանկարները կատարել է հենց բարում, որը գտնվում էր մյուզիք-հոլլի առաջին հարկում՝ բեմի աջ հատվածում։ Հետո նկարիչը խնդրեց բարմեն Սյուզոնին (ֆր.՝ Suzon) և իր ընկերոջը՝ ռազմական նկարիչ Անրի Դյուպրեին (ֆր.՝ Henri Dupray) կեցվածք ընդունել իր արվեստանոցում։

Էդուարդ Մանեն հենց սկզբից ցանկանում էր կոմպոզիցիան այնպես կառուցել, որ բարմենն ու այցելուն դեմ դիմաց լինեն մեկմեկու ու տարված զրույցով։ Այդ մասին են վկայում ոչ միայն պահպանված ուրվանկարները, այլև կտավի ռենտգենյան նկարները։ Ավելի ուշ հեղինակը որոշեց կտավը դարձնել առավել բազմանշանակ[5][6]։

«Բար Ֆոլի Բերժերում» ստեղծագործության հետին պլանում պատկերված է մեծադիր հայելի, որտեղ արտացոլված է մարդկային մեծ բազմություն, որոնք գտնվում են «Ֆոլի Բերժեր» բարում։ Կտավի կենտրոնական հատվածում ՝ վաճառասեղանից անդին, Մանեն նկարել է սեփական մտքերով կլանված բարմենուհուն։ Հեղինակին հաջողվել է աղջկան նկարել անասելի մենության մեջ՝ ուտող, խմող, զրուցող և ծխող մարդկանց շրջապատում, որոնք հետևում են ճոճաձողի վրա գտնվող ակրոբատին. վերջինիս ոտքերը երևում են նկարի վերին ձախ հատվածում։

Եթե նայենք բարի մարմարե սեղանին նկարված ըմպելիքների շշերին, ապա կտեսնենք, որ դրանց արտացոլումը հայելու մեջ չեն համապատասխանում բնօրինակին։ Բարմենուհու արտացոլանքը նույնպես անիրական է։ Վերջինս ուղիղ դիտողին է նայում, մինչդեռ արտացոլանքի մեջ նրա գլուխը հակված է դեպի գլխարկով տղամարդը։ Այս բոլոր անհամապատասխանությունները ստիպում են դիտողին, որպեսզի մտածի՝ Մանեն իրակա՞ն, թե՞ մտացածին աշխարհ է վրձնել։

Նման խաբկանք ստեղծող հայելիներ շատ նկարիչներ են պատկերել իրենց կտավներում, որոնցից առավել նշանակալի են Դիոգո Վելասկեսի «Լաս Մենինաս» և Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» կտավները[7]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարի ստեղծման թվականն ու ստորագրությունը Էդուարդ Մանեն թողել է բարի սեղանի վրայի խմիչքներից մեկի շշի պիտակին, որը կտավի ներքևի ձախ անկյունում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 A Bar at the Folies-BergèreCourtauld Institute of Art.
  2. 2,0 2,1 A Bar at the Folies-Bergère
  3. 3,0 3,1 https://beckchris.wordpress.com/visual-arts/art-history-101-part-iv-1800-present/
  4. 4,0 4,1 A Bar at the Folies-Bergere (1881-2)
  5. Malcolm Park, Ambiguity, and the Engagement of Spatial Illusion within the Surface of Manet’s Paintings (PhD diss., University of New South Wales, Australia, 2001).
  6. Thierry de Duve, "Intentionality and Art Historical Methodology: A Case Study". Nonsite.org Issue #6, July 1, 2012 [1] ; builds and corrects previous work Thierry de Duve, How Manet's A Bar at the Folies-Bergere is Constructed, Critical Enquiry, Vol. 25, No. 1, Autumn 1998, pp. 136-168.
  7. Foucault has given a talk on Manet's Bar at the Albright-Knox Art Gallery in Buffalo on April 8, 1970. He had planned a book on Manet's painting and gave a series of lectures during 1970/1 but the project was abandoned; see Cahiers de L'Herne: Michel Foucault, mars 2011

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gary Tinterow Manet/Velázquez: The French Taste for Spanish Painting. — Metropolitan Museum of Art, 2003. — 608 с. — ISBN 0300098804
  • Ines Janet Engelmann Impressionism: 50 Paintings You Should Know. — Munich, Berlin, London, New York: Prestel, 2007. — С. 88—89. — 144 с. — ISBN 978-3-7913-3843-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Manet: A Bar at the Folies-Bergère (1882) at Smarthistory.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բար Ֆոլի Բերժերում (նկար)» հոդվածին։