Jump to content

Բաղեղի լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փրինսթոնի համալսարանի Արևմտյան քոլեջի բաղեղապատ շենքը

Բաղեղի լիգա (անգլ.՝ The Ivy League), ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորում։ Համալսարանները գտնվում են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան յոթ նահանգներում։ Անվանումը կապված է բաղեղի թփերի հետ, որոնք ծածկում են համալսարանական հին շենքերը։ Լիգայի կազմի մեջ մտնող համալսարանները բարձր համարում ունեն և աչքի են ընկնում կրթության առաջնակարգ որակով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի նահանգները, որոնցում տեղակայված են «Բաղեղի լիգայի» անդամ համալսարանները

«Բաղեղի լիգա» անվանումը ի սկզբանե տրվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում տեղակայված մասնավոր ութ համալսարանների մարզական միավորմանը։ Եզրույթը հաճախ օգտագործվում է մատնանշելու համար ութ դպրոցները` որպես մեկ ընդհանուր միավորում։ Այն ենթադրում է կրթության բարձր որակ, ընդունելության մեծ մրցակցություն և պատկանելություն սոցիալական էլիտային։

«Բաղեղի լիգա» եզրը լայն տարածում է գտել 1954 թվականից, երբ ձևավորվել է մարզական NCAA Division I միավորումը, և ամերիկացիները սկսել են երկրպագել համալսարանական մարզական տարբեր թիմերի։ Ժամանակի ընթացքում «բաղեղի լիգա» հասկացությունը տարածվել է նրանում ընդգրկված համալսարանների այլ ոլորտների վրա ևս։

Լիգայի համալսարանները U.S. News & World Report ամսագրի տվյալներով մշտապես ընդգրկվում են ԱՄՆ-ի լավագույն 15 քոլեջների և համալսարանների ցանկում։ Այսպես` 2010 թվականին ԱՄՆ-ի լավագույն համալսարանների եռյակում ընդգրկվել են Հարվարդի, Եյլի և Փրինսթոնի համալսարանները, որոնք ներկայացնում են «Բաղեղի լիգան»[1]։ Լիգայի համալսարանները ներառված են նաև աշխարհի ակադեմիական ամենահարուստ հաստատությունների ցանկում, ինչը գրավում է լավագույն ուսանողներին ու դասախոսներին։

Համալսարանները երկրի գիտական առաջատար հաստատություններն են, որոնք ունեն ֆինանսավորման տարբեր աղբյուրներ։ Օրինակ` Հարվարդի և Եյլի համալսարանները 2014 թվականին գիտական հետազոտությունների համար տրամադրել են համապատասխանաբար 36.4 և 23.9 միլիարդ դոլար[2]։

Լիգայի անդամ համալսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում են «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող համալսարանները այբբենական կարգով.

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղեղի մասին հիշատակումը, որը վերաբերում է քոլեջներին, արձանագրվել է մարզական լրագրող Սթենլի Վուդվարդի հոդվածում (անգլ.՝ Stanley Woodward, (1895-1965)):

A proportion of our eastern ivy colleges are meeting little fellows another Saturday before plunging into the strife and the turmoil.
- Stanley Woodward, New York Tribune, October 14, 1933, describing the football season

«Բաղեղի լիգա» արտահայտության ծագման մասին վկայում է հետևյալ պատմությունը. մարզական մի լրագրող խմբագրությունից հանձնարարություն է ստանում մեկնաբանելու Կոլումբիայի և Փենսիլվանիայի համալսարանական թիմերի մեջ կայանալիք խաղը ամերիկյան ֆուտբոլից։ Կարծելով, որ խաղը լինելու է անհետաքրքիր` լրագրողը նշել է, որ ինքը ստիպված է լինելու տեսնել, թե «ինչպես է աճում բաղեղը»։ Մեկ ուրիշ լրագրող, սխալ հասկանալով լսածը, համալսարանների խումբն անվանում է «Բաղեղի լիգա»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лига плюща лучшие университеты США // Учёба.ру. 2 мая 2007 г(չաշխատող հղում). (ռուս.) — 31.08.2009.
  2. UniPageУниверситеты Лиги плюща — Эндаумент, 2014 год
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղեղի լիգա» հոդվածին։