Արևելյան Թիմորի տնտեսություն
Վիճակագրություն | |
---|---|
ՀՆԱ | 2 954 620 999,5844 $[1] |
ՀՆԱ-ի աճ | 5 ± 0,1 տոկոս[2] |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 2279 $[3] |
Գնաճ (ՍԳԻ) | 0 ± 0,1 տոկոս[4] |
Թիմոր-Լեստեի տնտեսություն՝ Համաշխարհային բանկի կողմից դասակարգված ցածր եկամուտ ունեցող տնտեսություն է[5]։ Մարդկային զարգացման ինդեքսում այն զբաղեցնում է 140-րդ տեղը՝ ցույց տալով մարդկային զարգացվածության միջին մակարդակ[6]։ Բնակչության 20%-ը գործազուրկ է[7], իսկ 52,9%-ն ապրում է օրական 1,25 դոլարից պակաս գումարով[6]։ Բնակչության մոտ կեսը անգրագետ է[6]։ Արևելյան Թիմորի ուրբանիզացիայի մակարդակը կազմում է 27%, ամենացածրներից մեկն է աշխարհում։
2007 թվականին վատ բերքը Արևելյան Թիմորում «պարենային մեծ ճգնաժամ» է առաջացրել։ Մինչև նոյեմբեր տասնմեկ ենթաշրջաններ դեռևս ունեցել են միջազգային օգնության կողմից մատակարարվող սննդի կարիք[8]։
Ըստ 2010 թվականի մարդահամարի հավաքագրված տվյալների՝ քաղաքային տնային տնտեսությունների 87,7%-ը և գյուղական տնային տնտեսությունների 18,9%-ն ունեն էլեկտրականություն՝ ընդհանուր միջինը 36,7%-ով[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղութացումից առաջ և դրա ընթացքում Թիմոր կղզին առավել հայտնի է եղել ճանդանի փայտով։ Պորտուգալական գաղութային վարչակազմը նաև զիջումներ է տվել Oceanic Exploration Corporation-ին նավթի և գազի հանքավայրերի զարգացման համար։ Այնուամենայնիվ այդ ամենը սահմանափակվել է 1976 թվականին Ինդոնեզիայի ներխուժմամբ։
Նավթաքիմիական ռեսուրսները բաժանվել են Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև՝ 1989 թվականին Թիմորի կիսման պայմանագրով[10]։ Պայմանագիրը սահմանել է ուղեցույցներ ծովի հատակի ռեսուրսների համատեղ շահագործման համար այն ժամանակվա պորտուգալական Թիմորի թողած «բացի» տարածքում երկու երկրների միջև համաձայնեցված ծովային սահմաններում՝ 1972 թվականին[11]։ «Համատեղ» տարածքից եկամուտները պետք է բաժանվեին 50-50 ձևաչափով։ 1992 թվականին Woodside Petroleum-ը և ConocoPhillips-ը երկու կառավարությունների անունից սկսել են Թիմորիում որոշ ռեսուրսների մշակումը։
1999 թվականի վերջին Արևելյան Թիմորի տնտեսական ենթակառուցվածքի մոտ 70%-ը ոչնչացվել է ինդոնեզական զորքերի և հակաանկախական աշխարհազորայինների կողմից[12], իսկ 260,000 մարդ փախել է դեպի արևմուտք։ 2002 թվականից մինչև 2005 թվականը ՄԱԿ-ի գլխավորած միջազգային ծրագիրը, որը ղեկավարվում էր քաղաքացիական խորհրդատուներով, 5000 խաղաղապահներով (8000-ի գագաթնակետին) և 1300 ոստիկաններով՝ էապես վերակառուցել է ենթակառուցվածքը։ 2002 թվականի կեսերին բոլոր փախստականները՝ բացառությամբ մոտ 50,000-ի, վերադարձել են։
Տնտեսությունն աճել է մոտ 10%-ով 2011 թվականին և նույն տեմպերով 2012 թվականին[13]։
Մինչ Արևելյան Թիմորը եկամուտ էր ստանում ծովային նավթի և գազի պաշարներից՝ դրանցից շատ քիչ է ծախսվել գյուղերի զարգացման վրա, որոնք դեռևս կախված են եղել գոյատևող գյուղատնտեսությունից[14]։ 2012 թվականի տվյալներով Արևելյան Թիմորի բնակչության գրեթե կեսն ապրել է ծայրահեղ աղքատության մեջ[14]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | ՀՆԱ
(միլիարդ ԱՄՆ դոլար) |
ՀՆԱ
(անվանական միլիարդ ԱՄՆ դոլարով) |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ
(ԱՄՆ դոլար անվանական) |
---|---|---|---|
1993 | 0.36 | 480 | |
1994 | 0.43 | 561 | |
1995 | 0.50 | 658 | |
1996 | 0.61 | 801 | |
1997 | 0.71 | 926 | |
1998 | 0.25 | 328 | |
1999 | 0.25 | 328 | |
2000 | 1.1 | 0.37 | 415 |
2001 | 1.3 | 0.48 | 530 |
2002 | 1.2 | 0.47 | 508 |
2003 | 1.2 | 0.49 | 517 |
2004 | 1.3 | 0.44 | 453 |
2005 | 1.4 | 0.46 | 464 |
2006 | 1.3 | 0.45 | 446 |
2007 | 1.5 | 0.54 | 523 |
2008 | 1.7 | 0.65 | 614 |
2009 | 1.9 | 0.73 | 676 |
2010 | 2.1 | 0.88 | 806 |
2011 | 2.3 | 1.04 | 936 |
2012 | 2.7 | 1.16 | 1,024 |
2013 | 2.9 | 1.40 | 1,210 |
2014 | 3.2 | 1.45 | 1,232 |
2015 | 3.5 | 1.59 | 1,332 |
2016 | 3.8 | 1.65 | 1,353 |
2017 | 3.9 | 1.62 | 1,299 |
2018 | 4.0 | 1.58 | 1,249 |
2019 | 5.0 | 2.05 | 1,583 |
2020 | 6.7 | 1.90 | 1,442 |
2021 | 7.3 | 1.90 | 1,442 |
2022 | 9.4 | 2.45 | 1,793 |
2023 | 5.1 | 1.99 | 1,425 |
Արդյունաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային բանկի Բիզնես վարելու ինդեքսի 2013 զեկույցում Արևելյան Թիմորը զբաղեցրել է 169-րդ հորիզոնականը ընդհանուր առմամբ և վերջինը՝ Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Երկիրը հատկապես վատ է դրսևորել «գույքի գրանցում», «պայմանագրերի կիրառում» և «սնանկության լուծում» կատեգորիաներում՝ բոլոր երեքում զբաղեցնելով վերջին տեղը աշխարհում[15]։ 2020 թվականին այն զբաղեցրել է 181-րդ տեղը[16]:Արևելյան Թիմորում արտոնագրային օրենքները բացակայում են[17]։
Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքին՝ Արևելյան Թիմորը Համաշխարհային տնտեսական ֆորումի ցանցային պատրաստվածության ինդեքսում (NRI) զբաղեցրել է երկրորդ տեղը ասիական երկրների շարքում և միայն Մյանմարն է հետ մնում Հարավարևելյան Ասիայում։ 2014 թվականի NRI վարկանիշում Արևելյան Թիմորը զբաղեցրել է 141-րդ հորիզոնականը՝ 2013 թվականի 134-րդ հորիզոնականից իջնելով[18]։
Արևելյան Թիմորը Թիմոր Լեստե-Ինդոնեզիա-Ավստրալիա աճի եռանկյունու մի մասն է[19]։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է Արևելյան Թիմորի ակտիվ բնակչության 80%-ը[20]։ 2009 թվականին Արևելյան Թիմորում մոտ 67000 տնային տնտեսություններ սուրճ են աճեցնրել, ընդ որում այդ տնային տնտեսությունների մեծ մասն աղքատ է եղել[20]։ Ներկայումս համախառն շահույթը կազմում է մոտ 120 դոլար մեկ հեկտարի համար, իսկ եկամտաբերությունը մեկ աշխատանքային օրվա համար կազմում է մոտ 3,70 դոլար[20]։ 2009 թվականի դրությամբ մունգի հատիկներ աճեցնում էր 11000 տնային տնտեսություն, որոնց մեծ մասը կենսապահովման գյուղատնտեսությամբ է զբաղվել[20]։ Կենցաղային ձկան որսի 94%-ը գալիս է օվկիանոսից, հատկապես առափնյա ձկնորսությունից[21]։ Ընտանիքների 66%-ը մասամբ ապահովված է այս կենսապահովման աշխատանքներով, սակայն երկիրը, որպես ամբողջություն՝ չի արտադրում բավականաչափ սնունդ՝ ինքնապահովվման համար և հետևաբար՝ ապավինում է ներմուծմանը[21]։ Այստեղ մշակվում են սուրճ, բրինձ, եգիպտացորեն, կոկոս, կասավա, սոյա, բանան, մանգո և քաղցր կարտոֆիլ։ 2019 թվականին 5014 մետրային տոննաներով՝ երկիրը ավոկադոյի արտադրության մեջ զբաղեցրել է 42-րդ տեղը[22]։
Նավթից հետո արտահանման ծավալով երկրորդը սուրճն է, որի եկամուտը կազմում է տարեկան մոտ 10 միլիոն դոլար[23]։ 2012 թվականին հավաքվել է 9000 տոննա սուրճ, 108 տոննա դարչին և 161 տոննա կակաո, ինչի ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 40-րդ տեղը սուրճի, 6-րդ տեղը դարչինի և 50-րդ տեղ կակաոյի արտադրությամբ ողջ աշխարհում[24]։ 2019 թվականին արտադրվել է 186 մետրիկ տոննա կակաոյի հատիկներ և երկիրը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը[25]։
Էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթ և գազ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալական գաղութային վարչակազմը զիջումներ է տվել Ավստրալիայով մեկնող Oceanic Exploration կորպորացիային՝ Թիմորի հարավ-արևելքում գտնվող ջրերում նավթի և բնական գազի հանքավայրերը զարգացնելու համար։ Այնուամենայնիվ դա սահմանափակվել է 1976 թվականին Ինդոնեզիայի ներխուժմամբ։ Ռեսուրսները բաժանվել են Ինդոնեզիայի և Ավստրալիայի միջև՝ 1989 թվականին Թիմորի պայմանագրով[26]։ Արևելյան Թիմորը չի ժառանգել մշտական ծովային սահմաններ, երբ ձեռք է բերել անկախություն։ Ժամանակավոր համաձայնագիրը (Թիմորի ծովի պայմանագիրը, որը ստորագրվել է երբ Արևելյան Թիմորն անկախացել է 2002 թվականի մայիսի 20-ին) սահմանել է Նավթի Համատեղ Զարգացման Տարածք (JPDA) և այդ տարածքում գոյություն ունեցող նախագծերից ստացված եկամուտների 90%-ը շնորհվել է Արևելյան Թիմորին, իսկ 10%-ը Ավստրալիային[27]։ 2005 թվականին Արևելյան Թիմորի և Ավստրալիայի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը պարտավորեցրել է երկու երկրներն էլ մի կողմ դնել ծովային սահմանների շուրջ իրենց վեճը և Արևելյան Թիմորին հանձնել այդ տարածքում ռեսուրսների շահագործումից ստացված եկամուտների 50%-ը (գնահատված 26 միլիարդ ավստրալիական դոլար, կամ մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար Մեծ Արևածագի մշակման նախագծի ողջ ընթացքում)[28][29]։ 2013 թվականին Արևելյան Թիմորը գործ է հարուցել Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանում Ավստրալիայի հետ կնքած գազային պայմանագրից դուրս գալու համար՝ մեղադրելով Ավստրալիայի գաղտնի հետախուզական ծառայությանը (ASIS) Դիլիում Արևելյան Թիմորյան կաբինետի զրույցները գաղտնալսելու մեջ[30]։
Անկախության ժամանակ Արևելյան Թիմորն ունեցել է մեկ շնչի հաշվով բնական հարստություն, որը համարժեք է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրի հարստությանը։ Դրա կեսից ավելին նավթի շնորհիվ է եղել, իսկ մեկ քարորդից ավելին՝ բնական գազ։ Թիմոր-Լեստեի նավթային հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ այս չվերականգնվող ռեսուրսները հարստության ավելի կայուն ձևի վերածելու նպատակով։ 2009 թվականին դրա արժեքը կազմել է 4,8 միլիարդ ԱՄՆ դոլար[31], մինչև 2011 թվականը այն հասել է 8,7 միլիարդ ԱՄՆ դոլարի[32]։ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Արևելյան Թիմորը պիտակավորվում է որպես «աշխարհի նավթից ամենակախված տնտեսությունը»[33]։ Նավթային հիմնադրամը վճարում է կառավարության տարեկան բյուջեի գրեթե ամբողջ ծախսը, որը 2004 թվականին 70 միլիոն դոլարից ավելացել է մինչև 2011 թվականին՝ 1,3 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին առաջարկվել է 1,8 միլիարդ դոլար[32]։ Արևելյան Թիմորի եկամուտը նավթից և գազից զգալիորեն աճել է Ավստրալիայի հետ վիճահարույց համաձայնագրի չեղարկումից հետո, որը Ավստրալիային տվել է 2006 թվականից սկսած նավթից և գազից ստացված եկամտի կեսը[34]։ 2005 թվականից մինչև 2021 թվականը՝ 23 միլիարդ դոլար նավթի վաճառքից ստացված գումարը մտել է հիմնադրամ, $8 միլիարդը գոյացել է ներդրումներից, իսկ ծախսվել է 12 միլիարդ դոլար[35]։ Նավթի և գազի պաշարների նվազումը 2010 թվականից սկսած հանգեցրել է ՄԶՀ-ի նվազմանը[35]։ Պետական ծախսերի 80%-ը գոյանում է այս հիմնադրամից, որը 2021 թվականի դրությամբ ունեցել է 19 միլիարդ դոլար բյութե, որը 10 անգամ գերազանցում է պետական բյուջեի չափը։ Քանի որ նավթի եկամուտները նվազել են՝ հիմնադրամը սպառվելու վտանգի տակ է։ 2009 թվականից ի վեր գրեթե ամեն տարի դուրսբերումները գերազանցել են կայուն մակարդակը[35]։
Էլեկտրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Electricidade De Timor-Leste-ը (EDTL) ուղղահայաց ինտեգրված մենաշնորհային գեներատորն է և էլեկտրական էներգիայի բաշխողը ցանցային տարածքներում։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին երկիր է այցելել 75 հազար զբոսաշրջիկ[36]։ 2010-ականների վերջից զբոսաշրջությունը աճում է, իսկ հյուրանոցների և հանգստավայրերի թիվը՝ ավելանում։ Կառավարությունը որոշել է ներդրումներ կատարել Դիլիի միջազգային օդանավակայանի ընդլայնման համար։
Զարգացման նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավթ և գազ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոստումնալից երկարաժամկետ ծրագիր է Ավստրալիայի հետ նավթի և բնական գազի պաշարների համատեղ զարգացումը Արևելյան Թիմորի հարավ-արևելքում գտնվող ջրերում։
Արևելյան Թիմորը չունի մշտական ծովային սահմաններ, երբ ձեռք է բերել անկախություն՝ հերքելով Թիմորի մասին պայմանագիրը որպես անօրինական։ Ժամանակավոր համաձայնագիրը (Թիմորի ծովի պայմանագիրը, որը ստորագրվել է, երբ Արևելյան Թիմորն անկախացավ 2002 թվականին), սահմանել է Նավթի Համատեղ Զարգացման Տարածք (JPDA) և այդ տարածքում գոյություն ունեցող նախագծերից ստացված եկամուտների 90%-ը տրամադրեց Արևելյան Թիմորին և 10%-ը՝ Ավստրալիային[37]։ Արևելյան Թիմորի անկախությունից ի վեր JPDA-ում առաջին նշանակալից նոր զարգացումը Թիմորի ծովում նավթի ամենամեծ պաշարն է՝ Greater Sunrise գազի հանքավայրը։ Դրա շահագործումը առանձին համաձայնագրերի առարկա է դարձել 2003 և 2005 թվականներին։ Հանքավայրի միայն 20%-ն է գտնվում JPDA-ի շրջանակներում, իսկ մնացածը՝ պայմանագրին չհանդիսացող ջրերում (թեև երկու երկրներն էլ պահանջում են)։ Նախնական՝ ժամանակավոր համաձայնագիրը եկամուտների 82%-ը տվել է Ավստրալիային և միայն 18%-ը՝ Արևելյան Թիմորին[38]։
Արևելյան Թիմորի կառավարությունը ձգտել է բանակցել Ավստրալիայի հետ որոշակի սահմանի շուրջ՝ երկրների միջև սահմանագծի կեսին՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Ծովային իրավունքի կոնվենցիայի։ Ավստրալիայի կառավարությունը նախընտրել է սահմանը հաստատել Ավստրալիայի լայն մայրցամաքային ծանծաղուտի վերջում, ինչպես համաձայնեցվել էր Ինդոնեզիայի հետ՝ 1972 և 1991 թվականներին։ Սովորաբար նման վեճը ուղարկվում էԱրդարադատության միջազգային դատարան կամ Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ՝ անկողմնակալ որոշում կայացնելու համար[39], սակայն Ավստրալիայի կառավարությունը դուրս է եկել այս միջազգային իրավասություններից (միայն ծովային հարցերով։ սահմանները) Արևելյան Թիմորի անկախությունից քիչ առաջ[40]։
Այնուամենայնիվ, հանրային և դիվանագիտական ճնշման ներքո Ավստրալիայի կառավարությունն առաջարկել է վերջին պահին զիջում միայն Greater Sunrise գազային հանքավայրի հոնորարների համար[41]։ 2005 թվականին ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն երկու երկրները մի կողմ պետք է թողնեն ծովային սահմանի շուրջ վեճը և Արևելյան Թիմորը պետք է ստանա եկամուտների 50%-ը (նախագծի ողջ ընթացքում գնահատվում է 26 միլիարդ ավստրալիական դոլար կամ մոտ 20 միլիարդ ԱՄՆ դոլար)[42]։ Այնուամենայնիվ Արևելյան Թիմորի կողմից հավակնվող ջրերում՝ JPDA-ից դուրս (Laminaria-Corallina և Buffalo) ջրերում այլ զարգացումները շարունակում են միակողմանիորեն շահագործվել Ավստրալիայի կողմից[43]։
Արևելյան Թիմորի նավթի հոնորարներից ստացված որոշ եկամուտներ ուղղվում են երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամին՝ Timor-Leste Petroleum Fund-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — WB.
- ↑ http://www.imf.org/external/datamapper/PCPIEPCH@WEO?year=2016
- ↑ Timor Leste – World Bank Արխիվացված 8 Նոյեմբեր 2016 Wayback Machine
- ↑ 6,0 6,1 6,2 «- Human Development Reports». Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ East Timor Արխիվացված 10 Հունվար 2021 Wayback Machine. ԿՀՎ-ի աշխարհի ուղեցույց. Կենտրոնական հետախուզական վարչություն.
- ↑ Voice of America, 24.06.07, East Timor Facing Food Crisis Արխիվացված 14 Հուլիս 2007 Wayback Machine and Ministry of Agriculture, Forestry and Fisheries of Timor-Leste.
- ↑ «Highlights of the 2010 Census Main Results in Timor-Leste» (PDF). Direcção Nacional de Estatística. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «TIMOR GAP TREATY between Australia and the Republic of Indonesia on the Zone of cooperation in an area between the Indonesian Province of East Timor and Northern Australia». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Radio Australia». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 2-ին.
- ↑ East Timor Արխիվացված 10 Հունվար 2021 Wayback Machine. The World Factbook. Central Intelligence Agency.
- ↑ «Timor-Leste's Economy Remains Strong, Prospects for Private Sector Development Strengthened». Asian Development Bank. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 14,0 14,1 Schonhardt, Sara (2012 թ․ ապրիլի 19). «Former Army Chief Elected President in East Timor». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Doing Business in Timor-Leste». World Bank. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Timor-Leste Country Report 2022». Bertelsmann Stiftung. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Gazetteer – Patents». Billanderson.com.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ «NRI Overall Ranking 2014» (PDF). World Economic Forum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Boosting Growth through the Growth Triangle « Government of Timor-Leste». timor-leste.gov.tl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «Expanding Timor – Leste's Near – Term Non – Oil Exports» (PDF). World Bank. 2010 թ․ օգոստոս. էջեր iii. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 21,0 21,1 «Climate Risk Country Profile - Timor-Leste». Asian Development Bank, World Bank Group. 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
- ↑ https://www.nationmaster.com/nmx/timeseries/east-timor-avocados-production
- ↑ «U.S. Relations With Timor-Leste». U.S. Department of State. 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «FAOSTAT». faostat3.fao.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
- ↑ https://www.nationmaster.com/nmx/timeseries/east-timor-cocoa-beans-production
- ↑ «TIMOR GAP TREATY between Australia and the Republic of Indonesia ...». Agreements, Treaties and Negotiated Settlements Project. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «The Timor Sea Treaty: Are the Issues Resolved?». Aph.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Geoff A. McKee. «McKee: How much is Sunrise really worth?: True Value of a Timor Sea Gas Resource (26 Mar 05)». Canb.auug.org.au. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Prime Minister and Cabinet, Timor-Leste Government – Media Releases». Pm.gov.tp. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Australian Broadcasting Corporation (2013 թ․ դեկտեմբերի 5). «East Timor spying case: PM Xanana Gusmao calls for Australia to explain itself over ASIO raids». Australian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Timor-Leste : Country Environmental Analysis». World Bank Group. 2009 թ․ հուլիս. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 32,0 32,1 «Observers divided over oil fund investment». IRIN Asia. 2011 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Article IV Consultation with the Democratic Republic of Timor-Leste». IMF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «East Timor axes Australia border treaty over oil reserves». BBC News. BBC UK. 2017 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 «Timor-Leste Country Report 2022». Bertelsmann Stiftung. 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Keine Lust auf Massentourismus? Studie: Die Länder mit den wenigsten Urlaubern der Welt». TRAVELBOOK. 2018 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «aph.gov.au». aph.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
- ↑ transparency.gov.tl (չաշխատող հղում)
- ↑ «Plain facts about». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Declaration under the Statute of the International Court of Justice concerning Australia's acceptance of the jurisdiction of the International Court of Justice (Canberra, 21 March 2002) [2002] ATS 5». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Downer's spin and the East Timor talks». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Geoff A. McKee, oil and gas expert engineer, Lecturer, University of NSW, Sydney, Australia. «canb.auug.org.au». canb.auug.org.au. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «pm.gov.tp». pm.gov.tp. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mats Lundahl and Fredrik Sjöholm. 2019. The Creation of the East Timorese Economy. Springer. Արխիվացված 30 Հուլիս 2020 Wayback Machine
- McDonald, Hamish (2020 թ․ հոկտեմբերի 5). «Sun is setting on Timor-Leste's pipe dream». Asia Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- Neves, Guteriano (2022 թ․ մարտի 21). «Timor-Leste's Petroleum Revenues: The Challenges of Managing 'Easy Money'». Heinrich-Böll-Stiftung (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
- Novak, Parker (2023 թ․ նոյեմբերի 29). «Timor-Leste's uncertain future». Lowy Institute (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
- «Timor-Leste Tourism Research and Development» (PDF). International Labour Organization. 2014 թ․ հունիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.