Արքայադուստր Աննա
Արքայադուստր Աննա անգլ.՝ Anne Elizabeth Alice Louise | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1950[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր | Clarence House, Լոնդոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Բենենդենի դպրոց (1968)[4] |
Մասնագիտություն | event rider, ազնվական և բարեգործ |
Ամուսին | Timothy Laurence?[5][3] |
Ծնողներ | հայր՝ Արքայազն Ֆիլիպ[2][3], մայր՝ Եղիսաբեթ II[2][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Counsellor of State?, Գրանդ Մաստեր, Princess Royal? և member of the International Olympic Committee? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Լոնդոնի թագավորական ընկերություն[8] |
Երեխաներ | Peter Phillips?[2][3] և Zara Tindall?[2][3] |
Կայք | royal.uk/the-princess-royal |
Ստորագրություն | |
Anne, Princess Royal Վիքիպահեստում |
Արքայադուստր Աննա (անգլ.՝ The Princess Anne, Princess Royal, Anne Elizabeth Alice Louise, օգոստոսի 15, 1950[1][2][3][…], Clarence House, Լոնդոն), բրիտանական թագավորական ընտանիքի անդամ, Եղիսաբեթ II թագուհու միակ դուստր։
Իր ծննդյան ժամանակ նա թվով երրորդ թագաժառանգն էր, Եղիսաբեթ II-ի գահակալման անցնելուց հետ Աննան դարձել է երկրորդ գահաժառանգը (ընդհուպ մինչև 1960 թվականը, իր եղբայր՝ Էնդրյու արքայազնի ծնունդը)։ Ներկայումս նա համարվում է տասնչորսերորդ իրավահաջորդը։
1987 թվականից կրում է «Թագավորական արքայադուստր» (անգլ.՝ Princess Royal) տիտղոսը, որը ըստ ավանդույթի, հանձնում են իշխող միապետի ավագ դստերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 15-ին Լոնդոնում, այդ ժամանակ եղել է թագուհու ընտանիքի երկրորդ երեխան։ 1970-ական թվականների սկզբին Աննան սիրավեպ է ունեցել Էնդրյու Պարկեր-Բոուլզի հետ, ինչը Էնդրույի և կնոջ՝ Կամիլայի (Աննայի եղբոր՝ Չարլզի ապագա II կինը) հարաբերությունների խզման պատճառ է հանդիսացել[9]։ Աննան առաջին ամուսնու` կապիտան Մարկ Ֆիլիպսի (ծնված՝ 1948 թվականին) հետ ապրել է 18.5 տարի։ Այդ ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա՝ Փիթեր Ֆիլիպսը (1977 թվական) և Զառա Ֆիլիպսը (1981 թվական), ում կնքահայրը դարձել էր Էնդրյու Պարկեր Բոուլզը[10]։ 1988 թվականի օլիմպիական խաղերում ձիասպորտ մարզաձևում Ֆիլիպսը ներկայացրել է Մեծ Բրիտանիան, իսկ 1988 թվականին Սեուլում կայացած տրիաթլոնի մրցաշարում, թիմային հաշվով նվաճել է արծաթե մեդալ։ Ֆիլիպսի հետ ամուսնալուծվելուց հետո Աննան ամուսնացել է հրամանատար (այժմ՝ փոխ-ծովակալ) Տիմոտի Լորենսի հետ (ծնված՝ 1955 թվականին)։
Արքայադուստրը հայտնի է իր կատարած բարեգործություններով և որպես բրիտանական թագավորական ընտանիքի միակ անդամ, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին (1976 թվականի Մոնրեալի օլիմպիական խաղերում մասնակցել է ձիասպորտի մրցումներին և անհատական առաջնության ժամանակ, տրիաթլոնի մրցաշարում զբաղեցրել է 24-րդ տեղը)։ 1986-1994 թվականներին եղել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ։ 1988 թվականից եղել է ՄՕԿ-ի անդամ, ՄՕԿ-ի անդամների ընտրական հանձնաժողովի նախագահ (անգլ.՝ IOC Members Election Commission): 2010 թվականի դեկտեմբերի 29-ին լույս աշխարհ է եկել նրա առաջին թոռնուհին՝ Սավաննա Ֆիլիպսը, Փիթեր Ֆիլիպսի դուստրը և հետևաբար Եղիսաբեթ II թագուհու առաջին ծոռնուհին։
Մահափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականի մարտի 20-ին արքայադստեր վրա կատարվել էր մահափորձ։ Այդ երեկո նա իր ամուսնու՝ կապիտան Մարկ Ֆիլիպսի հետ վերադառնալիս էր եղել Բուքինգհեմյան պալատ։ Նրանք գտնվել էին լիմուզինում, որը վարել էր վարորդը, երբ մեկ այլ մեքենա, վազանց կատարելով, շրջափակել էր փողոցը։ Վարորդը, խախտելով կանոնները, դուրս էր եկել մեքենայից և կրակել լիմուզինի ուղղությամբ։ Լիմուզինի վարորդը և անվտանգության աշխատակիցներից մեկը վնասվածքներ էին ստացել։
Մոտակայքում հերթապահող ոստիկան Մայքլ Հիլզը, լսելով կրակոցները, շտապել էր դեպքի վայր և հանցագործի կողմից ստացել վնասվածքներ։ Լրագրող Բրայեն Մակկոները, ով տաքսիով գնալիս էր եղել թագավորական լիմուզինի հետևից, դուրս էր թռել մեքենայից և փորձել բռնել ահաբեկչի ձեռքը, բայց վերջինս կրակել էր նրա վրա և անհետացել այգու խորքերում։ Բռնցքամարտիկ Ռոննի Ռասսելը վերադառնալիս էր եղել տուն՝ Քենթ, երբ լսել էր կրակոցների ձայնը։ Այդ ընթացքում ահաբեկիչը փորձել էր արքայադուստր Աննային դուրս հանել մեքենայից, մինչդեռ արքայադստեր նախկին ամուսին կապիտան Մարկ Ֆիլիպսը փորձել էր հետ քաշել։ «Նա կանգնել էր՝ ինձ վրա պահելով զենքը, իսկ ես հարվածեցի նրան։ Ես խփեցի այնքան ուժեղ, որքան կարող էի և նա ընկավ գետնին՝ դեմքով ներքև»,- հիշել էր Ռասսելը, թագուհու կողմից «Գեորգևյան մեդալ»-ով պարգևատրման ժամանակ։
Պարզվել էր՝ հանցագործը 26-ամյա գործազուրկ Իան Բոլն էր, ում անմիջապես ձերբակալել էին։ Վախեցած, բայց առանց կյանքին սպառնացող լուրջ վնասվածքների՝ զույգին տեղափոխել էին Բուքինգհեմյան պալատ։ Արքայադուստրը անհապաղ կարճ հայտարարություն էր կատարել. «Մենք շնորհակալ ենք Աստծուն նրա համար, որ նա օգնեց մեզ անվնաս մնալ։ Մենք անհանգստանում ենք այն մարդկանց կյանքի համար, ովքեր վիրավոր են, ներառյալ մեր վարորդ, պարոն Կլենդերը և տեսուչ Բիթոնը»։ Բոլորը նկատել էին, թե ինչպիսի արժանապատվությամբ էր արքայադուստրը ասել այս խոսքերը։
Մարտի 21-ի առավոտյան Իան Բոլը ներկայացել էր դատարան։ Նրան մեղադրանք էին առաջադրել տեսուչ Ջեյմս Բիթոնի դեմ մահափորձ կատարելու համար։ Բայց շուտով դատարանի համար պարզ էր դարձել, որ Բոլը հոգեկան հիվանդ է։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես թագավորական ընտանիքի անդամ, արքայադուստրը ունի անձնական զինանշան, որի հիմքում Մեծ Բրիտանիայի ազգային զինանշանն է։
Պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Աննան միջին դպրոցը ավարտելուց անմիջապես հետո ստանձնել է Մեծ Բրիտանիայի Թագավորական տան անդամի պարտականությունները։ Դրանք ներառում են հանդիպումներ քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և տարբեր նպատակներով՝ այլ անձանց հետ, ինչպես նաև մասնակցություն պաշտոնական տարբեր արարողություններին և միջոցառումներին։ Արքայադուստր Աննայի հավատամքը հետևյալն է.«Ես անընդհատ աշխատանքի եմ, կազմակերպեք ինձ համար այնքան հանդիպումներ, որքան անհրաժեշտ են»[11]։ Բացի այդ, արքայադուստր Աննան մասնակցություն ունի մի քանի բարեգործական հիմնադրամներում, ինչպես նաև հանդիսանում է ՄՕԿ-ի անդամ։ Ամենայն հավանականությամբ, բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից ամենից հաճախ արքայադուստր Աննան է այցելել Ռուսաստան։ 1973 և 1990 թվականներին նա այցելել է ԽՍՀՄ, իսկ 1993, 2000, 2014 և 2016 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնություն[12]։ Հենց նա է Սոչիի օլիմպիական խաղերում պաշտոնապես ներկայացրել Մեծ Բրիտանիան։
Մարզական հոբբիներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Աննան մանկուց զբաղվել է ձիասպորտով։ 1971 թվականին հաղթել է Եվրոպայի առաջնության ձիասպորտի տրիաթլոնում։ 1975 թվականին անհատական հաշվով նա զբաղեցրել է երրորդ տեղը։ 1976 թվականին արքայադուստր Աննան մասնակցել է Մոնրեալի օլիմպիական խաղերին։ 1986 թվականից մինչև 1994 թվականը ղեկավարել է Ձիասպորտի համաշխարհային ֆեդերացիան։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Տարեթիվ | Մրցանակ | Լիտեր | |
---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | 1953 | Եղիսաբեթ II-ի թագադրության մեդալ | ||
Միացյալ Թագավորություն | 1969 | Եղիսաբեթ II թագուհու թագավորական ընտանիքի շքանշան | ||
Ավստրիա | 1969 — | «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան | ||
Ֆինլանդիա | 1969 — | Ֆինլանդիայի «Սպիտակ վարդ»-ի շքանշան | ||
Ճապոնիա | 1971 — | Թանկարժեք թագի I կարգի տիկնոջ շքանշան | ||
Իրան | 1971 | Պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակի տարեդարձի մեդալ | ||
Նիդերլանդներ | 1972 — | Օրանական տան «Մեծ խաչ»-ի տիկնոջ շքանշան | ||
Լյուքսեմբուրգ | 1972 — | Կաղնու փայտից «Մեծ խաչ»-ի տիկնոջ շքանշան | ||
Հարավսլավիա | 1972 — 1992 | Հարավսլավիայի դպոշը ժապավենով տիկնոջ շքանշան | ||
Միացյալ Թագավորություն | 1977 | Եղիսաբեթ II թագուհու արծաթե հոբելյանական մեդալ | ||
Կանադա | 1982 | Զինված ուժերի կրծքանշան երեք անգամ | ||
Նոր Զելանդիա | 1990 — | Թագուհու պատվո շքանշան | ||
Անգլիա | 23 апреля 1994 — | Տիկնոջ շքանշան կապելու համար | ||
Միացյալ Թագավորություն | 1998 — | Մեծ խաչի տիկին | Երուսաղեմի Սուրբ Հովհաննես հոսպիտալի փառքի շքանշան | G.C.St.J |
1971—1998 | Արդարության և գթասրտության տիկին | D.St.J | ||
Շոտլանդիա | 2000 — | Ուղտափշի տիկնոջ շքանշան | KT | |
Միացյալ Թագավորություն | 2000 | Ալբերտի մեդալ (Արվեստի թագավորական հասարակություն) | ||
Միացյալ Թագավորություն | 2002 | Եղիսաբեթ II թագուհու ոսկե հոբելյանական մեդալ | ||
Սասկաչևան | 7 июня 2005 | Սասկաչևանի հուշամեդալ | ||
Պապուա Նոր Գվինեա | 29 сентября 2005 | Թագավորական գրանդ-ուղեկցող Լոգոհուի շքանշան | GCL | |
Լեհաստան | 2006 — | Ժպտացող տիկնոջ շքանշան | ||
Միացյալ Թագավորություն | 2007— | Մեծ մագիստրոս | Թագավորական Վիկտորիանական շքանշան | |
1974— | Մեծ խաչի տիկին | GCVO | ||
Միացյալ Թագավորություն | 2012 | Եղիսաբեթ II թագուհու ադամանդե հոբելյանական մեդալ | ||
Տրինիդադ և Տոբագո | — | Տրինիդադի խաչ | ||
Իսպանիա | 12 июля 2017[13] — | Իզաբելլա կաթոլիկի Մեծ խաչի տիկնոջ շքանշան | ||
Մադագասկար | 2017 — | Մադագասկարի Մեծ խաչի տիկնոջ 2-րդ կարգի ազգային շքանշան |
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիներ 1. Աննա, արքայադուստր | ||
---|---|---|
2. Հայրը՝ Ֆիլիպ Մաունթբեթեն (արքայազն Ֆիլիպ), Էդինբուրգի դուքս |
4. Պապ՝ Անդրեյ Գլաքսսբուրգ Դանիայի և Հունաստանի արքայազն |
8. Նախապապ՝ Գեորգիոս I (Հունաստանի թագավոր) |
9. Նախատատ Օլգա Կոնստանտինովնա | ||
5. Տատ արքայադուստր Ալիսա Բատտենբուրգ |
10. Կնոջ կողմից նախապապ Լյուդվիգ Ալեքսանդր Բատտենբուրգ | |
11. Կնոջ կողմից նախատատ արքայադուստր Վիկտորիա Հեսեն-Դարմշտադ | ||
3. Մայրը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II |
6. Կնոջ կողմից պապ Ջորջ VI (Մեծ Բրիտանիայի թագավոր) |
12. Կնոջ կողմից նախապապ Գեորգ V (Մեծ Բրիտանիայի թագավոր) |
13. Կնոջ կողմից նախատատ Մարիա Թեքցի | ||
7. Կնոջ կողմից տատ Եղիսաբեթ Բոուզ-Լայոն |
14. Կնոջ կողմից նախապապ Կլոդ Ջորջ Բոուզ-Լայոն | |
15. Կնոջ կողմից նախատատ Սեսիլիա Նինա Քավենդիշ-Բենտինք |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kindred Britain
- ↑ The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ BBC Online — 1997.
- ↑ Sports Personality Roll of Honour
- ↑ https://www.rse.org.uk/fellow/anne-the-princess-royal/
- ↑ 8,0 8,1 List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 12.
- ↑ Barber, Lynn (2003 թ․ հոկտեմբերի 21). «'Quite grand, and she doesn't tip'». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Royal Christenings».
- ↑ «Royal visit: Princess Anne's Ottawa tour will honour 'everyday heroes' - CKA News». Canadaka.net. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание учёной степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 225—226. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
- ↑ Princess Anne, Prince Andrew & Prince Harry receive Spanish Honour for their role in State Visit
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Princess Royal(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Աննա» հոդվածին։ |
|