Արմսվիսբանկ
Արմսվիսբանկ Armswissbank | |
---|---|
Տեսակ | ՓԲԸ |
Հիմնադրված է | Հոկտոմբերի 7, 2004 |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Տնօրեն | Գևորգ Մաչանյան (Տնօրինության նախագահ) |
Արդյունաբերություն | Ֆինանսներ, մասնավոր ծառայություններ, կորպորատիվ ծառայություններ, ներդրումային ծառայություններ |
Ընդհանուր ակտիվներ | ▲ 398,420 մլն դրամ (2021) |
Աշխատողների թիվ | 144 (2021) |
Կայք | armswissbank.am |
Armswissbank Վիքիպահեստում |
«Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայաստանում գործող բանկ։ Արմսվիսբանկ ՓԲԸ-ն մասնավոր և ներդրումային բանկ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2005 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության թիվ 84 լիցենզիա[1]։
Բանկն ունի երկու հիմնական բաժնետեր՝ «HVS Holding» GmbH (բաժնետոմսերի 87,53%) և «FMTM Distribution» ՍՊԸ-ն (բաժնետոմսերի 12,47%)։
Ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի ավանդական բանկային ծառայություններից, ինչպիսիք են վարկերը, ավանդները, քարտային գործարքները, տեղական և միջազգային վճարումները, բանկն առաջարկում է նաև այլընտրանքային ֆինանսավորման ծառայություններ, առևտրի ֆինանսավորման գործիքներ (ֆակտորինգ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման ֆինանսավորում, ներմուծման ֆինանսավորում, ակրեդիտիվներ, երաշխիքներ և այլն), ներդրումային ծառայություններ, էսքրոու և ոսկով հաշիվների բացում, ինչպես նաև ածանցյալ գործիքների հետ գործարքներ և այլ ծառայություններ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019[2], 2020[3], 2021[4] և 2022[5][6][7] թվականներին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից բանկն արժանացել է «Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին։
2021[8] և 2022[9] թվականներին բանկն արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին, իսկ 2022 թվականին ճանաչվել է «Լավագույն ՓՄՁ գործարք-Թողարկող Բանկ» Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բանկի տվյալները». armswissbank.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Limited, Clover Media (2019 թ․ մայիսի 13). «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. 2018թ-ի ՎԶԵԲ-ի հետ համագործակցող Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ». b24.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է «2019թ. Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The most active issuing bank in Armenia, 2020» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The Most Active Issuing Bank in Armenia 2021» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The Most Active Issuing Bank in Armenia 2021» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «EBRD Trade Facilitation Programme awards». www.ebrd.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է ԱԶԲ-ի 2021թ. «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Limited, Clover Media (2022 թ․ սեպտեմբերի 13). «Արմսվիսբանկն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ-ի «Leading Partner Bank in Armenia» և «Best SME Deal-Issuing Bank» մրցանակներին». b24.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Արմսվիսբանկն արժանացել է Ասիական զարգացման բանկի երկու մրցանակի». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.