Արեգակնային ժամացույց
Արեգակնային ժամացույց, սարք, որի օգնությամբ որոշվում էր տեղային արեգակնային ժամանակը։ Սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։
Ըստ թվատախտակի դիրքի, արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ (ստվերաչափ)։
Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90°- անկյուն, որտեղ -ն տեղի աշխարհագրական լայնությունն է)։ Ժամագծերը նշվում են թվատախտակի թե' վերին և թե' ստորին երեսներին։ Գարնանն ու ամռանը, երբ Արեգակը գտնվում է հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ աշնանն ու ձմռանը՝ ստորին երեսից։ Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս։ Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի։ Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ բանաձևի (-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, -ն՝ Արեգակի ժամային անկյունը)։
Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա։ Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ բանաձևի։ Հին ու միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ։
Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Հայ բանահյուսությունում այս առանձնահատկությունն արտահայտվել է եկեղեցի-ն ժամ կոչելու ավանդությամբ[1]։
Մատենադարանի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ։ Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու։
Բացի նշված արեգակնային ժամացույցներից, Հայաստանում մեծ տարածում են ունեցել նաև ստվերաչափերը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգակնային ժամացույցներ եկեղեցիների հարավային պատին
Արեգակնային ժամացույցներ խաչքարերի վրա
Արեգակնային ժամացույցներ ճարտարապետական հորինվածքներում
-
Վերածնված Հայաստան հուշակոթող Երևանի կասկադ համալիրում
-
Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի հուշաքարը, Երևան
-
Արեգակնային ժամացույցներ Մատենադարանի մուտքի դռների վրա
-
Ակադեմիկոս Պարիս Հերունու գիտցող-ստվերաչափը՝ արեգակնային ժամացույցն ու օրացույցը Օրգովի ռադիո-օպտիկական աստղադիտարանում
-
Արևի ժամացույց Հայաստանի պետական Համալսարանի պատին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գյումրեցիներն ավանդաբար եկեղեցին անվանում են ժամ հայկական եկեղեցիների հարավային պատին արևի ժամացույց լինելու պատճառով, որը և բնակավայրում եղած միակ ժամացույցն է եղել ու տեղանքի իմաստով նույնացվել է եկեղեցու հետ։ Օրինակ, Գյումրիի բարբառով ժամի քով բառացի նշանակում է եկեղեցու հարավային պատի արևային ժամացույցի մոտ, իսկ ընդհանրապես՝ եկեղեցու մոտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյան Բ․ Ե․, Հայ աստղագիտության պատմություն, hատոր 1, Ե․, 1964։
- Բ. Ե. Թումանյան, Հայկական արեգակնային ժամացույցները։ Բնագիտության և տեխնիկայի պատմությունից։ Գիտական աշխատությունների ժողովածու, հմ 3, 1964, էջ 109-131
- Բ. Ե. Թումանյան, Միջնադարյան հայկական լուսնացույցը։ Բնագիտության և տեխնիկայի պատմությունից։ Գիտական աշխատությունների ժողովածու, հմ 1, 1960, էջ 74-82
- Էյնաթյան Ջուլիետա, Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ, Երևան, 2015, 412 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 20)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակնային ժամացույց» հոդվածին։ |
|