Արաք
Քաղաք | ||
---|---|---|
Արաք | ||
պարս.՝ اراک | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Մարքազի | |
Շահրեստան | Արաք | |
Համայնք | Central District? | |
Հիմնադրված է | 1808 թ. | |
ԲԾՄ | 1738 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 520 944 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0861 | |
Պաշտոնական կայք | arak.ir(պարս.) | |
| ||
Արաք (պարս.՝ اراک, հայտնի է նաև Սոլթանաբադ անունով), քաղաք Իրանի կենտրոնական մասում, Մարքազի (կենտրոնական) օսթանի մայրաքաղաքը։ Հանդիսանում է նաև համանուն Արաք շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 520 944 մարդ (2016)[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 554 406 մարդ, որոնք կազմում էին 165 709 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Մարքազի օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասնութերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 58 998[5] | 71 925[6] | 331 354[4] | 388 216[4] | 438 338[7] | 484 212[8] | 520 944[2] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքը կառուցվել է Դասքար քաղաքի փլատակների վրա, որը ավերվել էր մոնղոլական արշավանքների ժամանակ։
Արաքը համեմատաբար նոր քաղաք է, որն ունի մոտ երկու հարյուր տարվա պատմություն։ Նրա կառուցումը սկսվել է 1795 թվականին և ավարտվել 1852 թվականին։ Քաղաքը կառուցվել է Ղաջարիների դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում։ Ապագա քաղաքի տեղանքում սկզբում ռազմական բնակավայր է եղել։ Զինվորականների կողմից կառուցվեց մի կառույց՝ բարձր պատերով։ Արաքը շարունակում էր մնալ ամրոց մինչև 1892 թվականը։ Սոլթան Աբադի ամրոցն ուներ 8 աշտարակ, իսկ ադմինիստրատիվ կառույցները տեղակայված էին հյուսիսային մասում։ 1891 թվականին փոխնահանգապետ Սալթանե Միրզա Հասանը դիմեց շատ քայլերի, վաճառականներին և արհեստավորներին քաղաք բերելու համար։ Քաղաքն իր պատմության ընթացքում մի քանի անվանում փոխեց. Սոլթան Աբադի ամրոց, Սոլթան-Աբադ, Պարսից Իրաք և վերջապես Արաք (1938 թվական)։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքը Իրանի առաջին հիմնական արդյունաբերական կենտրոնն է, այստեղ շատ են գործարանները.
- Sazi Arak (MSA)
- AzarAb
- Wagon Pars
- IRALCO
- HEPCO
- Navard Aluminum
- Iran Combine Manufacturing Company
- НПЗ, NIORDC
- Arak (Shazand) Petrochemical Co. (AR.P.C)
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքը ունի համեմատաբար սառը և չոր կլիմա։ Եղանակը՝ տաք և չոր է ամռանը, քամոտ և զով աշնանը։ Առավելագույն ջերմաստիճանը ամռանը կարող է հասնել 35 °C և ձմռանը կարող է իջնել մինչև −25 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 300 մմ է։ Հարաբերական խոնավությունը՝ 50 %։
Արաքի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.0 (62.6) |
21.0 (69.8) |
25.2 (77.4) |
29.0 (84.2) |
35.0 (95) |
41.0 (105.8) |
44.0 (111.2) |
41.0 (105.8) |
38.0 (100.4) |
31.0 (87.8) |
24.0 (75.2) |
20.0 (68) |
44 (111.2) |
Միջին բարձր °C (°F) | 4.2 (39.6) |
6.8 (44.2) |
13.5 (56.3) |
19.6 (67.3) |
25.6 (78.1) |
32.6 (90.7) |
35.8 (96.4) |
34.9 (94.8) |
30.8 (87.4) |
23.1 (73.6) |
14.8 (58.6) |
7.6 (45.7) |
20.78 (69.39) |
Միջին օրական °C (°F) | −1.3 (29.7) |
1.0 (33.8) |
7.3 (45.1) |
13.1 (55.6) |
18.4 (65.1) |
24.4 (75.9) |
27.5 (81.5) |
26.3 (79.3) |
21.9 (71.4) |
15.2 (59.4) |
8.0 (46.4) |
2.0 (35.6) |
13.65 (56.57) |
Միջին ցածր °C (°F) | −5.7 (21.7) |
−3.8 (25.2) |
2.0 (35.6) |
7.0 (44.6) |
11.0 (51.8) |
15.3 (59.5) |
18.8 (65.8) |
17.5 (63.5) |
13.0 (55.4) |
7.8 (46) |
2.6 (36.7) |
−2.2 (28) |
6.94 (44.48) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −28 (−18) |
−30.5 (−22.9) |
−13 (9) |
−4.0 (24.8) |
0.0 (32) |
4.0 (39.2) |
12.0 (53.6) |
10.0 (50) |
2.0 (35.6) |
−4.0 (24.8) |
−7 (19) |
−23 (−9) |
−30.5 (−22.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 54.7 (2.154) |
47.6 (1.874) |
53.1 (2.091) |
53.4 (2.102) |
31.9 (1.256) |
1.5 (0.059) |
0.6 (0.024) |
1.1 (0.043) |
0.7 (0.028) |
18.5 (0.728) |
31.6 (1.244) |
51.0 (2.008) |
345.7 (13.611) |
Միջ. անձրևոտ օրեր | 10.8 | 9.8 | 11.4 | 9.4 | 7.1 | 1.1 | 0.9 | 0.6 | 0.6 | 4.3 | 6.1 | 8.9 | 71 |
Միջ. ձնառատ օրեր | 7.6 | 6.4 | 3.2 | 0.5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 0.7 | 4.6 | 23.1 |
% խոնավություն | 72 | 67 | 55 | 46 | 40 | 28 | 27 | 27 | 27 | 40 | 56 | 67 | 46 |
Միջին ամսական արևային ժամ | 150.8 | 160.6 | 196.0 | 222.1 | 287.5 | 350.4 | 338.3 | 329.4 | 305.1 | 262.3 | 188.5 | 160.8 | 2951,8 |
աղբյուր: NOAA (1961-1990)[9] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Մարքազի օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 4,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Arak Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Markazi Foreign Commercial Centre Արխիվացված 2008-02-16 Wayback Machine
- Iranian e-trading company
- Armenian Iranian’s web site Արխիվացված 2012-07-17 Wayback Machine
- Arak history in carpet and rug weaving(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաք» հոդվածին։ |
|