Ավգուստովյան ջրանցք (լեհ.՝ Kanał Augustowski, բելառուս․՝ Аўгустоўскі канал), նավարկելի ջրանցքԼեհաստանի Պոդլյասկե վոևոդությունում և Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզում։ Միմյանց է միացնում Վիսլա և Նեման գետերը։ Երկարությունը 101,2 կիլոմետր է, որից շուրջ 79 կիլոմետրը Լեհաստանի տարածքում է, 22 կիլոմետրը՝ Բելառուսի։ Համարվում է հիդրոտեխնիկական ճարտարապետության հուշարձան, ընդգրկված է Լեհաստանի ու Բելառուսի՝ համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկերում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա գոտում[3][4][5]։ Անվանումն ստացել է լեհական Ավգուստով քաղաքի անունից։
Ջրանցքի շինարարությունն ուներ քաղաքական ու տնտեսական նախադրյալներ[6][7]։ 1821 թվականինՊրուսիան, միակողմանի կերպով մաքսային նոր տուրքեր սահմանելով, արգելք էր դրել իր տարածքով Լեհաստանից ու Լիտվայից բեռների փոխադրման վրա, արգելափակել առևտրականների մուտքը Բալթիկ ծովի նավահանգիստներ[8] ·[9]: Հրամայական պահանջ էր դարձել Լեհաստանի և Կուռլանդիայի (ներկայիս Լիտվայի) միջև առևտրային միջանցքի ստեղծումը՝ պրուսական տարածքի շրջանցումով, այնպես, որ վերացվեր կախվածությունը Պրուսիայի Դանցիգ (ներկայումս՝ Լեհաստանի Գդանսկ) նավահանգստից[7]։ Ջրանցքի շինարարության համար անհրաժեշտ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստման ապահովումը հանձնարարվել է լեհ պետական գործիչ, իշխան Ֆրանցիշեկ Քսավերի Դրուցկի-Լյուբեցկուն (1779—1846): 1824 թվականին 395 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրանցքի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինին, որը նաև Լեհաստանի թագավորն էր, և և այդ նույն տարում կայսրը հավանության է արժանացրել ու հաստատել նախագիծը։ Այդ նախագծի իրագործումով վերջ էր տրվելու Լեհաստանի կախվածությանը պրուսական նավահանգիստներից[10]։ Շինարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան յոթ հազար բանվոր։ Ջրանցքի բացումը տեղի է ունեցել 1839 թվականին։ Նրա վերջին՝ «Windawska» անվանված հատվածի շինարարությունն ընդհատվել է Ռուսաստանի դեմ 1830 թվականին լեհերի բարձրացրած ապստամբության և Պրուսիայի հետ նոր պայմանագրի կնքման պատճառով (այդ վերջին հատվածով պիտի ապահովվեր կապը լիտվական Վենտսպիլս ծովային նավահանգստի հետ)[11] ·[12] ·[13] ·[14] ·[12] ·[12][15] ·[14]: