Աստղադիտարան
Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ Այսպես, գոյություն ունեն ռադիոաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանյակների դիտման կայաններ և այլն։
Աստղաֆիզիկական աստղադիտարաններում հետազոտվում են տիեզերքում և երկնային մարմիններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները և դրանց ֆիզիկական հատկությունները։ Որոշ աստղադիտարաններում որոշում են ճշգրիտ ժամանակը և կազմում աստղագիտական օրացույցներ։ Աստղադիտարանները, որպես կանոն, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում են իրենց իսկ գիտական հանդեսներում և ինտերնետային կայքերում։ Բյուրականի աստղադիտարանում 1965 թվականից լույս է ընծայվում «Աստղաֆիզիկա» հանդեսը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը (իհարկե առանց օպտիկական և այլ ճշգրիտ սարքերի) պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։ Հին աշխարհում աստղադիտարաններ գոյություն են ունեցել Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հայաստանում։ Հնագույն հայտնի աստղադիտարանների ցանկը[1].
- Քարահունջ, Հայաստան
- Սթոունհենջ, Մեծ Բրիտանիա
- Չանկիլո, Պերու
- Չեչեն Իցա, Մեքսիկա
- Աբու Սիմբել, Եգիպտոս
- Կոկինո, Կումանովո, Մակեդոնիայի Հանրապետություն
- Գոսեկի շրջան, Գերմանիա
- Ուջայն, Հնդկաստան
- Արկաիմ, Ռուսաստան
- Չեոմսեոնգդա, Հարավային Կորեա
- Անգկոր Վատ, Կամբոջա
Հնագույն աստղադիտարանները, որոնց գործունեության ուղղությունները հայտնի են[1][2][3].
- մոտ 150 Մ.թ.ա. Ռոդեսի աստղադիտարան, Հունաստան[4]
- 825. Ալ-Շամիսիյահ աստղադիտարան, Բաղդադ, Իրաք
- 869. Սանկարանարայանա, Կերալա, Հնդկաստան
- 1259. Մարաղայի աստղադիտարան, Իրան
- 1276. Գաոչենգ աստղադիտարան, Չինաստան
- 1420. Ուլուգբեկի աստղադիտարան, Ուզբեկստան
- 1442. Պեկինի հին աստղադիտարան, Չինաստան
- 1577. Տաքի ալ-Դին աստղադիտարան, Թուրքիա
- 1580. Ուրանիբորգ, Դանիա
- 1581. Ստյերնբորգ, Դանիա
- 1642. Պանզանո աստղադիտարան, Իտալիա
- 1642. Ռունդետարն, Դանիա
- 1633. Լեյդենի աստղադիտարան, Նիդերլանդներ
- 1667. Փարիզի աստղադիտարան, Ֆրանսիա
- 1675. Գրինվիչի թագավորական աստղադիտարան, Անգլիա
- 1695. Սուխարևի աշտարակ, Ռուսաստան
- 1711. Բեռլինի աստղադիտարան, Գերմանիա
- 1724. Յանտրա Մանտրա, Հնդկաստան
- 1753. Ստոկհոլմի աստղադիտարան, Շվեդիա
- 1753. Վիլնյուսի համալսարանի աստղադիտարան, Լիտվա
- 1759. Տրիեստի աստղադիտարան, Իտալիա
- 1757. Մաքֆարլանի աստղադիտարան, Շոտլանդիա
- 1759. Թուրինի աստղադիտարան, Իտալիա
- 1764. Բրերայի աստղադիտարան, Իտալիա
- 1765. Յոհան Մոհրի աստղադիտարան, Ինդոնեզիա
- 1774. Վատիկանի աստղադիտարան, Վատիկան
- 1785. Դունսինկի աստղադիտարան, Իռլանդիա
- 1789. Արմաղի աստղադիտարան, Հյուսիսային Իռլանդիա
- 1803. Ազգային աստղագիտական աստղադիտարան Արխիվացված 2008-05-11 Wayback Machine, Բոգոտա, Կոլումբիա[5]
- 1811. Տարտուի աստղադիտարան, Էստոնիա[6]
Արդի աստղադիտարանների պատմությունը սկիզբ է առնում միայն XVII դարի երկրորդ կեսից, երբ աստղագիտական դիտումների համար սկսեցին օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհում գործում են շուրջ 500 աստղադիտարաններ։ Խոշորագույն աստղադիտարաններից են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Կիտ Պիկի, Լիկի, Պուլկովոյի, Ղրիմի, Աբասթումանի, Վերին Պրովանսի, Տաուտենբուրգի աստղադիտարանները։ Հայաստանում գործում են Երևանի պետական համալսարանի (1934 թվականից), Գառնիի և Բյուրականի աստղադիտարանները (1946 թվականից)։
Աստղագիտական աստղադիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտարաններում աստղագիտական դիտումները կատարվում են աստղադիտակներով և ռադիոաստղադիտակներով։ Աստղադիտակները, սովորաբար, տեղադրվում են պտտվող գմբեթներով հատուկ աշտարակներում կամ շարժվող տանիքներով տաղավարներում։ Ռադիոաստղադիտակների չափերը մեծ են (տասնյակ ու հարյուրավոր մետր), և նրանք տեղադրվում են բաց երկնքի տակ։ Դիտողական նյութի մշակման համար աստղադիտարաններում օգտագործվում են հատուկ չափիչ սարքեր և համակարգիչներ։ Դիտողական տվյալների ճշտությունը մեծ չափով կախված է մթնոլորտային պայմաններից։ Այդ պատճառով ժամանակակից աստղադիտարանները կառուցվում են բարձր լեռներում, մեծ քաղաքներից և արդյունաբերական կենտրոններից հեռու, որտեղ մեծ է մթնոլորտի թափանցելիությունը[7]։
2009 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Երկրի մակերևույթին աստղադիտարանի համար ամենանպաստավոր պայմաններն են Ռիջ Ա վայրում, արևելյան Անտարկտիկայում[8]։ Այս կետում լավագույն տեսանելիությունն է և կան լավագույն մթնոլորտային պայմաններ։
Սկսած 20-րդ դարի կեսերից աստղադիտարանները սկսեցին կառուցել բարձրադիր վայրերում, ավելին քան 4000 - 5000 մ ծովի մակերևույթից բարձր։ Ամենամեծ և ամենահայտնի բարձրադիր աստղադիտարանն է Մաունա Կեա աստղադիտարանը, որը գտնվում է Հավայի կղզու վրա գտնվող համանուն հրաբուխի գագաթին մոտ 4205 մ բարձրության վրա։ Չակալտայա աստղադիտարանը Բոլիվիայում, որը գտնվում է 5230 մ բարձրության վրա, երկար ժամանակ համարվում էր աշխարհի ամենաբարձր աստղադիտարանը[9], 1940 - 2009 թվականները, երբ նրա մոտ կառուցվեց Տոկիոյի համալսարանի Ատակամա աստղադիտարանը[10], օպտիկական-ինֆրակարմիր աստղադիտակով 5640 մ բարձրության վրա։
Ռադիոաստղադիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 1930-ականներից ռադիոաստղադիտակները սկսեցին օգտագործել Տիեզերքի դիտարկումներ կատարելու համար ռադիո հաճախությունների տիրույթում։ Այսպիսի սարքերը, կամ սարքերի միասնությունը, այնպիսիք ինչպիսին են աստղադիտակը օժանդակ սարքավորումներով, հաշվողական կենտորնները, ադմինիստրատիվ և օժանդակ կառույցները, անվանում են ռադիոաստղադիտարաններ։ Ռադիոաստղադիտարանները նույնպես, ինչպես և օպտիկական աստղադիտարանները, տեղակայում են մեծ բնակավայրերից և արդյունաբերական կառույցներից հեռու, որպեսզի խուսափեն էլեկտրամագնիսական ազդեցություններից, որոնք կարող են առաջանակ ռադիոյից, հեռուստատեսությունից, ռադարներից և այլ էլեկտրամագնիսական ճառագայթում արձակող սարքերից։ Սակայն ի տարբերություն օպտիկական աստղադիտարանների, ռադիոաստղադիտարանները կարող են տեղակայվել ցածրադիր հովիտներում, որը կծառայի հավելյալ պաշտպանություն Էլեկտրամագնիսական ազդեցությունների դեմ։ Աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտարաններից են. Շատ լայն ցանցը ԱՄՆի Նյու Մեքսիկո նահանգում, Ջոդրել Բանկը Մեծ Բրիտանիայում, Արեսիբո աստղադիտարանը Պուերտո Ռիկոյում, Պարկես աստղադիտարանը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում և Լլանո դե Չաջնանտոր աստղադիտարանը Չիլիում։
Տիեզերական աստղադիտարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական աստղադիտակները դրանք աստղադիտակներ կամ այլ սարքեր են տեղակայված տիեզերքում, հիմնականում Երկրի ուղեծրում։ Տիեզերական աստղադիտակները օգտագործվում են աստղագիտական մարմինների դիտարկումների համար էլեկտրամագնիսական սպեկտրի այնպիսի տիրույթներում, որոնք չեն կարող ներթափանցել Երկրի մթնոլորտ, և հետևաբար չեն կարող դիտարկվել Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտակներով։ Երկրի մթնոլորտը չի անցկացնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ռենտգենային ճառագայթները և գամմա ճառագայթները, իսկ ինֆրակարմիր ճառագայթումը մասնակիորեն է թափանցում, այնպես, որ այս տիրույթներում կատարվելիք հետազոտությունները ավելի նպատակահարմար է իրականացնել մթնոլորտից դուրս գտնվող սարքերով[12]։ Տիեզերական աստղադիտակների մեկ այլ առավելությունն այն է, որ նրանց մթնոլորտից դուրս տեղաբաշխման պատճառով, նրանց միջոցով կատարված լուսանկարները ազատ են մթնոլորտային խոտորումներից, ինչը խանգարում են Երկրի վրա գտնվող աստղադիտակների աշխատանքին[13]։ Որպես արդյունք, տիեզերական աստղադիտակի, այնպիսին ինչպիսին է Հաբլ տիեզերական աստղադիտակը, անկյունային որոշումը սովորաբան շատ անգամ փոքր է քան Երկրի մակերևույթին տեղակայված աստղադիտակներինը միևնույն օբյեկտիվի բացվածքի դեպքում։ Այնուամենայնիվ այս բոլոր առավելությունները հավասարակշռվում են գնով։ Տիեզերական աստղադիտակները շատ ավելի թանկ է կառուցել և շահագործել քան Երկրի վրա գտնվող աստղադիտակները։ Հաբլ աստղադիտակը իր գործունեության ընթացքում վերանորոգվում և սպասարկվում էր Սփեյս Շաթլ համակարգի միջոցով, իսկ բոլոր մնացած աստղադիտակները ընդհանրապես չեն սպասարկվում։
Օդային աստղադիտարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային աստղադիտարանները ունե բարձրութայան առավելությունը Երկրի վրա տեղակայված աստղադիտարանների հանդեպ, լինելով Երկրի մթնոլորտի հիմնական զանգվածից վեր։ Նրանք նույնպես ունեն առավելություն տիեզերական աստղադիտակների նկատմամբ, քանի որ նրանց սարքավորումները կարող են վերանորոգվել, փոխվել կամ լավացվել ավելի արագ և էժան։ Կոյպերի օդային աստղադիտարան և Ստրատոսֆերային ինֆրակարմիր աստղադիտարանը տեղակայված են օդանավերի վրա, և կատարում են դիտարկումներ ինֆրակարմիր սպեկտրում, որը հիմնականում կլանվում է մթնոլրտում գտնվող ջրի գոլորշու կողմից։ Ռենտգենային աստղագիտական օդապարիկները օգտագործվել են մի շարք երկրներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյուրականի աստղադիտարանի կայքէջ Արխիվացված 2012-07-20 archive.today
- Բակսանյան նեյտրինոների աստղադիտարան
- «ՏԵՍԻՍ» տիեզերական աստղադիտարան Արխիվացված 2011-08-09 Wayback Machine
- Ղրիմի աստղադիտարան Արխիվացված 2017-08-02 Wayback Machine
- Տարտուի աստղադիտարան Արխիվացված 2010-10-12 Wayback Machine
- Երկրի վրա գտնվող աստղադիտարանների կոորդինատները և արբանյակային լուսանկարները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Միշու, Ֆրանսուա. : 992–3.
{{cite journal}}
:|contribution=
ignored (օգնություն); Cite journal requires|journal=
(օգնություն); Missing or empty|title=
(օգնություն), in Ռաշիդ, Ռոշդի; Մորելոն, Ռեգիս (1996). Արաբական գիտության պատմության հանրագիտարան. Ռութլեջ. էջեր 985–1007. ISBN 0-415-12410-7. - ↑ Պետեր Բերնետ (2004), Գիտությունը և աստվածաբանությունը Կոպերնիկոսից հետո. Գիտելիքների որոնումները, էջ. 18, Քոնթինուում Ինթերնեյշնլ Փաբլիշինգ Գրուպ, ISBN 0-567-08969-X
- ↑ Քենեդի, Էդվարդ Ս. (1962). «Ակնարկ. Աստղադիտարանը Իսլամում և նրա տեղը ընդհանուր աստղադիտարանի պատմության մեջ. Այդին Սայիլի». Իսիս ամսագիր. 53 (2): 237–239. doi:10.1086/349558.
- ↑ "Փաստեր Հիպարքուսի մասին. աստղագիտական աստղադիտարան(չաշխատող հղում)". Էնսայքլոպեդիա Բրիտանիկա։
- ↑ «Ազգային աստղագիտական աստղադիտարան (Կոլումբիայի ազգային համալսարան)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Իր 200-րդ հոբելյանին Տարտուի հին աստղադիտարանը բացեց իր դռները որպես թանգարան». www.visitestonia.com. 2011 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Չաիսոն, Էրիկ; ՄաքՄիլան, Ստիվ (2002). Աստղագիտությունը այսօր, չորրորդ հրատարակում. Փրենթիս Հոլ. էջեր 116–119.
- ↑ Սաունդերս, Վիլլ; Լոուրենս, Ջոն Ս.; Ստորի, Ջոն Վ. Վ.; Էշլի, Մայքլ Ս. Բ.; Կատո, Սեյջի; Մինիս, Պատրիկ; Վինկեր, Դևիդ Մ.; Լյու, Գուիպինգ; Կուլեսա, Քրեյգ (2009). «Ուրտեղ է ամենալավ կետը Երկրի վրա». Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության հրապարակումները. 121 (883): 976–992. arXiv:0905.4156. Bibcode:2009PASP..121..976S. doi:10.1086/605780.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Զանինի, Ա.; Ստորինի, Մ., և Սաավերդա, Օ. (2009). «Տիեզերական ճառագայթումը բարձրադիր աստղադիտարաններում». Տիեզերական հետազոտությունների հաջողությունները. 44 (10): 1160–1165. Bibcode:2009AdSpR..44.1160Z. doi:10.1016/j.asr.2008.10.039. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Յոշիի, Յուզուարու; և ընկ. (2009 թ․ օգոստոսի 11). «Ատակամա աստղադիտարանի 1մ աստղադիտակը սկսեց աշխատել». Մամլո հաղորդագրություն. Գիտության դպրոց, Տոկիոյի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «ԱԼՄՑ-ի միայնությունը». Շաբաթվա լուսանկար. ESO. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Չեյսոն, Էրիկ; ՄաքՄիլան, Սթիվ (2002). Աստղագիտությունը այսօր, չորրորդ հրատարակում. Փրենթիս Հոլլ.
- ↑ «Հաբլ տիեզերական աստղադիտակի համառոտ պատմությունը. ինչո տիեզերական աստղադիտակ». ՆԱՍԱ. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 14–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 581)։ |