Առաքելական հանգանակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առաքելական հանգանակը (լատին․՝ Symbolum Apostolorum, Credo Apostolorum) մեզ հասած ծագումով ամենահին հավատո հանգանակն է։ Ըստ ավանդության՝ նրա հեղինակները Քրիստոսի առաքյալներն են, սակայն ժամանակակից ուսումնասիրողների և աստվածաբանների մեծ մասը գտնում է, որ այն կազմվել է մ.թ. II դարում։ Առաքելական հանգանակի կազմության պատմությունը տրված է Օգոստինոսին վերագրված ճառերից մեկում՝ «Հանգանակի մասին» վերնագրով։ Այստեղ հանգանակի բանաձևումներից ամեն մեկը վերագրվում է որևէ առաքյալի։
Առաքելական հանգանակը հատկապես մեծ հեղինակություն է վայելում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիներում (կաթոլիկ և անգլիկանական եկեղեցիներ), որոնք ընդունում են հանգանակի առաքելական ծագումը, իբրև հավաքական խմբագրություն՝ կատարված Սուրբ Հոգու ներշնչումով։
Արևելյան եկեղեցիներում այդ մոտեցումն առարկվում է այն հիմնավորմամբ, թե առաքյալները եթե իրապես խմբագրած լինեին հանգանակը, ապա դա անպայման կհիշատակվեր Գործք առաքելոցում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքելական հանգանակ» հոդվածին։ |
|