Աշոկ Կումար
Աշոկ Կումար բենգալերեն՝ অশোক কুমার | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1911[1][2] |
Ծննդավայր | Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2001[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Կրթություն | Կալկաթայի համալսարան, Նախագահական համալսարան և Government Science College, Jabalpur? |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և երգիչ |
Ծնողներ | հայր՝ Կունջալալ Գանգուլի, մայր՝ Գոուրի Դևի |
Երեխա(ներ) | Preeti Ganguly?, Bharti Jaffrey? և Rupa Verma? |
Պարգևներ և մրցանակներ | |
Աշոկ Կումար (հինդի` अशोक कुमार, իրական անունը` Կումուդլալ Կունջիլալ Գանգուլի, հոկտեմբերի 13, 1911[1][2], Բհագալպուր, Բիհար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 10, 2001[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նկարահանվել է մոտ 250 կինոնկարներում։ Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով, ինչպես նաև կինեմատոգրաֆիական բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևով։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերերի համար, ինչպես նաև այլ մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոկ Կումարը ծնվել է Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում ` Բենգալիայից եկած կալվածատերերի ապահովված ընտանիքում։ Մանկությունն անցել է Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Կհանդվա քաղաքում։ Նա ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Քույրը` Սիթա Դևին, ամուսնացել է պրոդյուսեր Շաշադհար Մուքհերջիի հետ, նա դերասանուհի Կաջոլի տատն է։ Նրա եղբայրներից Անուպ Կումարը դերասան էր, իսկ Կիշոր Կումարը` հայտնի երգիչ և դերասան։ Աշոկ Կումարի հայրը իրավաբան էր և ցանկանում էր, որ որդին նույնպես իրավաբան դառնա, այդ նպատակով էլ նրան ուղարկել են Կալկաթա` սովորելու։ Սակայն Աշոկ Կումարի երազանքը ռեժիսոր դառնալն էր և նա թողնելով ուսումը, 1934 թվականին մեկնեց Բոմբեյ։
Բոմբեյում նա Bombay Talkies կինոստուդիայում որպես հնչյունային օպերատոր աշխատող Շաշադհար Մուքհերջիի օգնությամբ ընդունվեց աշխատանքի, որպես լաբորանտ։ Նա երբեք չէր մտածել դերասան դառնալու մասին, քանի որ այն տարիներին դա համարվում էր ոչ պատվաբեր մասնագիտություն։ Սակայն ստուդիայի սեփականատեր և ռեժիսոր Հիմանշու Ռայը Աշոկ Կումարին համոզեց նկարահանվել «Կյանքի նավակը» (1936 թ.) ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվեց «Անձեռնմխելի կույսը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերուհին այն ժամանակների կինոաստղ Դևիկա Ռանին էր։ Էկրանի վրա նրա հաջորդ խաղընկերուհին Լիլա Չիտնիսն էր, որի հետ միասին նկարահանվել են «Kangan» (1939 թ.), «Կապեր» (1940 թ.) և «Ճոճանակ» (1941 թ.) ֆիլմերում։ Այդ ֆիլմերը հանրաճանաչ դարձրին Աշոկ Կումարին։ Առավել նշանակալից էր նրա դերը 1943 թվականին նկարահանված «Ճակատագիր» կինոնկարում։ Այդ ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն և երկար ժամանակ չէր իջնում կինոէկրաններից։
1943 թվականին Աշոկ Կումարը դարձավ Filmistan կինոստուդիայի հիմնադիրներից մեկը։ Որպես պրոդյուսեր այդ տարիներին նա նկարահանել է մի քանի ֆիլմ։ 1950-ական թվականներին նա ստեղծել է իր սեփական Ashok Kumar Productions ստուդիան և սկսել է նկարահանել ֆիլմեր։ Այդ տարիներին նա սկսել է աշխատել երիտասարդ դերասանուհիներ Նալինի Ջայվանտի և Մինա Կումարիի հետ։ Ի դեպ Նալինի Ջայվանտի հետ ունեցել է սիրավեպ, որը ոչ մի կերպ չի անդրադարձել իր ամուսնացած լինելու հանգամանքի վրա։ Միաժամանակ Աշոկ Կումարը նկարահանվել է Բիմալ Ռոյի «Ամուսնացած եմ» (1953 թ.) և «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմերում։ 1958 թվականին նա նկարահանվել է «Նա, ով կառավարում է մեքենան» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերները եղբայրներն էին՝ Անուպ Կումարն ու Կիշոր Կումարը։ 1962 թվականին նկարահանված «Rakhi» կինոնկարի համար, որտեղ նրա խաղընկերուհին Վահիդա Ռեհմանն էր, Աշոկ Կումարը ստացել է իր առաջին Filmfare Award մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ՝ «Մոլորություն» (1963 թ.) ֆիլմի համար նա ներկայացվել է մրցանակի։ Երկրորդ անգամ նա մրցանակն ստացավ «Օրհնություն» (1968 թ.) ֆիլմի համար։
1960-ական թվականներին Աշոկ Կումարը հիմնականում նկարահանվում էր հայրերի դերերում։ 1966 թվականին նկարահանված «Հրեշտակը» ֆիլմի համար նա արժանացավ Filmfare Award մրցանակի՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Այդ մրցանակին նա արժանացել է նաև «Mehrban» (1967 թ.), «Վիկտորիա 203» (1972 թ.) և «Փոքրիկ իր» (1975 թ.) ֆիլմերի համար։ Աշոկ Կումարի վերջին ֆիլմերից էր «Արժեքներ առևանգողների վերադարձը» (1996 թ.) կինոնկարը, որտեղ նա կերտել էր չարագործի դեր։ Շուրջ 63 տարի կինոյում նկարահանվելուց հետո, 1997 թվականին նա լքեց կինոնկարահանման հրապարակը՝ առողջության վատթարացման պատճառով։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին Աշոկ Կումարն ամուսնացել էր Շոբհա Դևիի հետ, ով 10 տարով փոքր էր նրանից։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են չորս երեխա՝ մեկ որդի և երեք դուստր։ Նրա թոռնուհիներից է դերասանուհի Անուրադհա Պատելը։ Աշոկ Կումարի կինը մահացել է նրանց ամուսնության 50-ամյակի նախօրյակին։ Աշոկ Կումարի 76-ամյակի օրը մահացել է նրա կրտսեր եղբայրը՝ Կիշոր Կումարը։ Դրանից հետո նա երբեք չնշեց իր ծննդյան օրը։ Նա մահացել է 2001 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր տանը, սրտի անբավարարությունից։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1936 | Կյանքի նավակը | Jeevan Naya | Ռանջիտ |
1936 | Անձեռնմխելի կույսը | Achhut Kanya | Պրատապ |
1940 | Կապեր | Bandhan | Նիրմալ |
1941 | Ճոճանակ | Jhoola | Ռամեշ |
1943 | Ճակատագիր | Kismet | Շեքհար |
1947 | Սիրեցյալը | Saajan | - |
1949 | Առանձնատունը | Mahal | Հարի Շանկար |
1950 | Պայքար | Sangram | Կունվար |
1950 | Կեսգիշեր | Aadhi Raat | - |
1951 | Հանդիպում | Deedar | դոկ. Կիշոր |
1952 | Հոգի | Bewafa | Աշոկ |
1952 | Նոր կյանք | Nau Bahar | Աշոկ |
1953 | Ամուսնացած եմ | Parineeta | Շեքհար Ռայ |
1957 | Միսթր X | Mr. X | Աշոկ Կումար, միսթր X |
1957 | Դիմակը | Ek-Saal | Սուրեշ Կումար |
1958 | Նա, ով կառավարում է մեքենան | Chalti Ka Naam Gaadi | Բրիջմոհան Շարմա |
1958 | Հովրահի կամուրջը | Howrah Bridge | Պրեմ Կումար, Ռակեշ |
1959 | Ծաղիկը փոշու մեջ | Dhool Ka Phool | փաստաբան Ջագդիշ Չանդրա |
1960 | Հոգով մաքուր | Masoom | - |
1960 | Օրենք | Kanoon | Ջուդգե Բադրի Պրասադ |
1962 | Քո ձեռքերը զարդարված են հինայով | Mehndi Lagi Mere Haath | դոկ. Մեհտա |
1963 | Կալանավորուհին | Bandini | Բիկաշ Գհոշ |
1963 | Իշխանությունը չի իշխում սիրո վրա | Aaj Aur Kal | Մահառաջա Բալդիրսինգհ |
1963 | Մոլորություն | Gumrah | փաստաբան Աշոկ |
1963 | Իմ սիրելին | Mere Mehboob | Բուլան Ախտար Չանգեզի |
1963 | Սիրո ուղին | Yeh Rastey Hain Pyar Ke | Բում Կեշ Մուքհերջի |
1964 | Ծաղիկներ տաճարից | Pooja Ke Phool | Չոուդհարի Ռայ |
1964 | Չիտրալեկհա | Chitralekha | Յոգի Կումարգիրի |
1965 | Կրկնակի ամուսնություն | Bahu Beti | Ջուդգե |
1965 | Տոնական լապտերիկ | Akashdeep | - |
1966 | Մայրական սեր | Mamta | Մանիշ Ռոյ |
1966 | Հրեշտակը | Afsana | Գոպալ |
1966 | Տատիկը | Daadi Maa | Պրատապ, Ռաջա |
1967 | Արժեքներ առևանգողը | Jewel Thief | Արջուն Սինգհ |
1967 | Շուկայական հրապարակ | Hatey Bazarey | Մուքհերջի |
1968 | Պատիվ և սեր | Dil Aur Mohabbat | Չոուդհարի |
1968 | Օրհնություն | Aashirwad | Շրիվնաթհ Չոուդհարի |
1969 | Հավատարմություն | Aradhana | կոմանդոր Գանգուլի |
1969 | Հատուցում | Intaquam | Հիրալալ Մեհրա |
1969 | Երկու եղբայր | Do Bhai | Ջուդգե Աջայ Վերմա |
1969 | Կյանքի ճանապարհ | Satyakam | Սատյաշարան Աչարյա |
1969 | Ծաղիկներ դարձած արցունքներ | Aansoo Ban Gaye Phool | Վիդյանանդ |
1970 | Արևելք և արևմուտք | Purab Aur Pachhim | - |
1970 | Վեհանձնություն | Sharafat | Ջագատրամ |
1970 | Պատասխան քայլ | Jawab | Զամինդար Ումա Շանկար |
1970 | Ճանապարհորդություն | Safar | դոկ. Չանդրա |
1971 | Արդարադատություն | Adhikar | Շուկլա |
1971 | Նոր ժամանակներ | Naya Zamana | Սաչին Չոուդհարի |
1971 | Դու, ես և նա | Hum Tum Aur Woh | Մահենդրանաթհ |
1972 | Կուրտիզանուհին | Pakeezah | Շահաբուդդին |
1972 | Աստծուց բարձր | Maalik | Գանեշ Դատջի |
1972 | Վիկտորիա 203 | Victoria No. 203 | Ռաջա |
1972 | Ձգտում | Anuraag | միսթր Ռայ |
1972 | Հոգի, հարստություն, խաղաղություն | Dil Daulat Duniya | Սեթ Կալիդաս, Կալլուռամ |
1972 | Կյանք, կյանք | Zindagi Zindagi | Չոուդհարի Ռամպրասադ |
1972 | Երկիր և երկինք | Zameen Aasmaan | Շանտի Շվարուպ |
1972 | Կավատը | Rakhi Aur Hathkadi | Թհակուր Վիրենդրա Սինգհ |
1973 | Մառախուղ | Dhund | Մեհտա |
1973 | Երկու ծաղիկ | Do Phool | Դիվան Բահադուր Ատալ Ռայ |
1974 | Սիրո քաղաքը | Prem Nagar | Ռաջա Ուդայ Սինգհ |
1974 | Ճանապարհ դեպի լույսը | Ujala Hi Ujala | պրոֆեսոր Շյամլալ Գուպտա |
1975 | Գողությունն իմ աշխատանքն է | Chori Mera Kaam | Շանկար |
1975 | Պայքար սիրո համար | Aakraman | - |
1975 | Երազանքի պալատը | Ek Mahal Ho Sapno Ka | Անանդ Կումար |
1975 | Միլի | Mili | միսթր Կհաննա |
1975 | Փոքրիկ իր | Chhoti Si Baat | գնդապետ Սինգհ |
1976 | Դպրոցական սեր | Bhanwar | դոկ. Վերմա |
1976 | Մեկը մյուսից լավն է | Ek Se Badhkar Ek | Ռաջա |
1976 | Վրիժառուն | Barood | Բալռաջ Գուպտա |
1976 | Ընտանեկան արժեքներ | Aap Beati | Կիշորիլալ Կապուր |
1976 | Ընտանիք | Santan | - |
1977 | Ալմաստ և քար | Hira Aur Patthar | դոկ. Անանդ |
1977 | Ձեզ եմ դիմում | Anurodh | միսթր Մաթհուր |
1977 | Անուրջների աղջիկը | Dream Girl | միսթր Վերմա |
1978 | Երկու ճամփորդ | Do Musafir | Կայլաշ Նաթհ |
1978 | Ծաղիկները բացվել են այգում | Phool Khile Hain Gulshan Gulshan | Լալա Գանպատ Ռայ |
1978 | Ճակատագրի հեգնանք | Anpadh | Գուպտա |
1978 | Հարազատ արյուն | Apna Khoon | Գիտայի հայրը |
1978 | Սեր և պատ | Dil Aur Deewaar | Ռայ Սահեբ |
1978 | Հինավուրց անեծք | Chor Ke Ghar Chor | Ռանջիտ Սինգհ |
1980 | Երազանք | Khwab | փաստաբան Ջոշի |
1980 | Ատելության կրակը | Jyoti Bane Jwala | դոկ. Բոզե |
1980 | Բաժանում | Judaai | Ումականտ Վերմա |
1980 | Քույրիկները | Khubsoorat | Պրասադ Գուպտա |
1981 | Բանտային կալանք | Jail Yatra | Ռամնաթհ Վերմա |
1982 | Շակտի | Shakti | ոստիկանության տեսուչ |
1982 | Իրական կապ | Anokha Bandhan | Զամինդեր |
1982 | Կապ | Sumbandh | Հարդայալ Մաթհուր |
1983 | Սիրային գաղտնիք | Prem Tapasya | դոկ. Չովդարի |
1983 | Զարմանալին | Mahaan | Ռայ |
1983 | Հանդիպում | Haadsaa | դոկ. Վեդ Կապուր |
1983 | Ոստիկանը | Chor Police | միսթր Սինհա |
1984 | Հրեշտակը | Farishta | Ռայ Բահադուր |
1984 | Ռամ. Քո երկիրը | Ram Tera Desh | Ռամ Դաս |
1984 | Դաժան աշխարհ | Duniya | Ռ. Դ. Պուրի |
1984 | Խաբեության զոհը | Hum Rahe Na Hum | պրոֆեսոր Մուլկ Ռաջ |
1984 | Ընտանիքի գլխավորը | Grahasthi | Շանկար |
1984 | Խանդ | Akalmand | մայոր |
1985 | Կուրտիզանուհին | Tawaif | միսթր Նիգամ |
1985 | Կրկին արի, անձրև | Phir Aayee Barsat | Բաջաջ |
1987 | Միսթր Հնդկաստան | Mr India | պրոֆեսոր Սինհա |
1987 | Ժողովուրդ | Avam | Վեշատ Անսարի |
1987 | Թակարդ | Hifazat | Կայլաշնաթհ |
1987 | Եվ կգա այն օրը | Woh Din Aayega | պրոֆեսոր Բհատտաչարյա |
1987 | Հայրենիքի պաշտպանները | Watan Ke Rakhwale | պրոֆեսոր Փիթեր Ֆերնանդես |
1987 | Սերը շահում է | Pyaar Ki Jeet | դոկ. Կումար |
1989 | Հաց և ջուր | Dana Paani | փաստաբան Սինհա |
1992 | Եղբայրները | Humlaa | Դևկիշան Շարմա |
1996 | Արժեքներ առևանգողների վերադարձը | Return of Jewel Thief | արքայազն Արջուն |
1997 | Դու իմ սրտում ես | Ankhon Mein Tum Ho | Կապուր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոկ Կումար» հոդվածին։ |
|