Աշխարհի ամենաշատ այցելված թանգարանների ցանկ (2015)
Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների ցանկ թվարկում է այցելուների կողմից ամենամեծ հետաքրքրություն առաջացնող 63 թանգարան ու գեղարվեստական պատկերասրահ, որոնց ցուցանմուշները մեծամասամբ բաղկացած են գեղարվեստական արժեքներից։ Որպես գեղարվեստական արժեք ի նկատի է առնվում քանդակները, գեղանկարչությունը, գծանկարչությունը, լուսանկարչական արվեստը և դեկորատիվ կիրառական արվեստը։
Ցուցակում ներառված չեն զբոսաշրջային տեսարժան վայրերը, որոնք գեղարվեստական թանգարաններ չեն ներկայացնում իրենցից (օրինակ Պեկինի արգելված քաղաքը)։ Ցուցակում չեն ներառվում նաև թանգարաններ, որոնց ցուցանմուշները գեղարվեստական գործեր են, բայց դրանք առաջին հերթին մասնագիտացված թանգարաններ են և նվիրված են կոնկրետ թեմաների (օրինակ Լոնդոնի բնագիտական թանգարանը), ինչպես նաև բաց թանգարան զբոսայգիները (օրինակ` Մոսկվայի Մուզեոն զբոսայգին)։