Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր
Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր | |
---|---|
Տեսակ | պարբերական իրադարձություն, հիշարժան ամսաթիվ և պետական տոն |
Ամսաթիվ | դեկտեմբերի 31 |
Տոնվում է | Ադրբեջան |
Հաստատված | 1992 |
Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր (ադրբ.՝ Dünya azərbaycanlılarının Həmrəylik Günü), համաադրբեջանական ամենամյա ազգային տոն, որը նշվում է դեկտեմբերի 31-ին։ Տոնն առաջին անգամ նշվել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն Մեջլիսի նախագահի պաշտոնը[1]։
Տոնը կարևոր դեր ունի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիների հետ կապերի հաստատման, նրանց միջև միասնություն ու համերաշխություն ստեղծման գործում[փա՞ստ]։ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա նշումը աշխարհի բոլոր ադրբեջանցիների կողմից վերածվել է բարոյական անհրաժեշտության[2][3]։
Համերաշխության օրը ադրբեջանական սփյուռքի համար վերածվել է ամենակարևոր տոնին, իսկ Նոր տարին մղվել է երկրորդ պլան[փա՞ստ]։ Համերաշխության օրը նույնիսկ նշում են ազգությամբ ադրբեջանցի չհանդիսացող, սակայն Ադրբեջանում ծնված, մեծացած սփյուռքի ներկայացուցիչները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ПРЕЗИДЕНТСКАЯ БИБЛИОТЕКА Управления делами Президента Азербайджанской Республики, Азербайджан диаспора, Баку, 2005. глава 1, стр.10
- ↑ Աշխարհի Ադրբեջանցիների Համերաշխության Օրը
- ↑ world encyclopedia
- ↑ AZERBAIJAN