Անդրե Ռոյո
Անդրե Ռոյո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Mount Saint Michael Academy? (1986) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի և Cuban? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան |
Ընտրանի | Bubbles? |
Երեխա(ներ) | Stella Royo? |
Անդրե Ռոյո (անգլ.՝ Andre Royo,հուլիսի 18, 1968[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոյոն ծնվել է Բրոնքսում՝ Նյու Յորքում՝ աֆրո-կուբայական ընտանիքում։ Նրա ծագման պատճառով քասթինգ-տնօրենները ասում էին, որ որոշ դերերի համար նա «բավականաչափ սև չէ» կամ «բավարար լատինաամերիկացի չէ»[2]։ 1982-1986 թվականները Ռոյոն սովորել է Բրոնքսի Mount Saint Michael Academy դպրոցում[3]։ Ռոյոն ամուսնացած է Ջեյն Չոյի հետ, նրանք ունեն դուստր՝ Ստելլան[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին դերը խաղացել է 1998 թվականին «Լոս Անջելես առանց քարտեզի» ֆիլմում։ 1999 թվականին ոչ մեծ դերերով նկարահանվել է «Օրենք և կարգ» և «Երրորդ հերթափոխ» սերիալներում, իսկ 2000 թվականին՝ «Շաֆթ» ֆիլմում՝ 1971 թվականի նույնանուն ֆիլմի վերափոխված տարբերակում[2]։ Նա նաև հայտնվել է 2002 թվականին «Մեծն Գեթսբի» վեպի հիման վրա նկարահանված «Գայթակղություն» ֆիլում[2]։
Ռոյոն առավել հայտնի է դարձել թմրամոլի և գաղտնի իրազեկիչի՝ Ռեջինալդ «Բաբբլս» Կուզենսի դերով «Ունկնդրում» սերիալում, որտեղ խաղացել է 2002-2008 թվականներին[5][6]։ 2008 թվականին Ռոյոն ոչ մեծ դերերով նկարահանվել է «Տերմինատոր։ Ճակատամարտ ապագայի համար», «Հերոսները» և «Մտածել ինչպես հանցագործ» սերիալներում։
2010 թվականին Ռոյոն հրավիրված աստղ է եղել «Երեկույթների վարպետներ» սերիալում։ Ավելի ուշ նկարահանվել է «Եզր» հեռուստասերիալի երեք էպիզոդում՝ խաղալով տաքսու վարորդի դեր զուգահեռ տիեզերքում[7]։
2012 թվականին Ռոյոն Սանտան Քորդերոյի (որը կասկածվում է վկաների սպանության մեջ) դերով հայտնվել է NBC ալիքի «Գլխավոր կասկածյալ» ոստիկանական դրամայում։ Նույն թվականին Անտուանի «Կոֆե» Քոուլմենի դերով նկարահանվել է «Կարմիր պոչեր» ֆիլմում, ինչպես նաև հարբեցող խուլիգան հոր՝ Բուլի դերով «Քեյ և Փիլ» կատակերգական սկետչ-շոուում։
2013 թվականին Ռոյոն «Գրավիչ ժամանակ» ռոմանտիկական կոմեդիաում խաղացել է երկրաչափության ուսուցիչ Աստերի դերը, նաև հնչյունավորել է «Բոբի խորտկարանը» մուլտիպլիկացիոն սիթքոմի երկու էպիզոդ։ 2015 թվականին հայտնվել է «Լիլա ու Եվա» ֆիլմում, որտեղ նրա գործընկերն են դարձել Ջենիֆեր Լոպեսը և Վիոլա Դևիսը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1998 | Լոս Անջելես առանց քարտեզի | L.A. Without a Map | Music Store Clerk #2 |
1999 | Օրենք և կարգ | Law & Order | Ջիլ Ֆրիմեն |
1999 | Երրորդ հերթափոխ | Third Watch | Դիոպ |
2000 | Հրաշքների աշխարհ | Wonderland | հոգեկան հիվանդ |
2000 | Շաֆթ | Shaft | դաջող |
2001 | Օծանելիք | Perfume | Posse Member |
2002 | Գայթակղություն | G | Թրե |
2003 | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Ֆելիքս Սանթոնս |
2004 | Երդվյալները | The Jury | Նաադիա Ազար |
2005 | C.S.I.․ Հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Հուլյո Փենա |
2005 | Ամերիկայի Աստծո որդիները | Jesus Children of America | Սեմմի |
2005 | Բոլոր անտեսանելի երեխաները | All the Invisible Children | |
2002—2007 | Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Լյութր Փինկսթոն/ Ռայլի |
2007 | Ամեն ինչ մեր մասին | All About Us | Մայք |
2008 | Օգոստոս | August | Դիլան Գոթշալք |
2008 | Տերմինատոր։ Ճակատամարտ ապագայի համար | Terminator: The Sarah Connor Chronicles | Սամներ |
2002-2008 | Ունկնդրում | The Wire | Ռեջինալդ «Բաբբլս» Կուզենս |
2008 | Հերոսները | Heroes | Սթիվեն Քենֆիլդ |
2008 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Արմանդո Սալինաս |
2009 | Շղթաներ | Chains | Դերրիկ |
2009 | C.S.I.․ Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | հասուն Բիլլի Բրաուս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Andrew Salomon. (2008 թ․ փետրվարի 21). «Getting a fix» (անգլերեն). Back Stage. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «FY 2012-13 - Mount Saint Michael Academy» (PDF) (անգլերեն). MtSaintMichael.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Andre Royo Biography» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Interview with Andre Royo» (անգլերեն). HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Margaret Talbot. (2007). «Stealing Life» (անգլերեն). The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Michael Ausiello. (2010 թ․ սեպտեմբերի 21). «Exclusive: 'Fringe' extends Andre Royo's stay» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ռոյո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ