Անդոկիդես
Անդոկիդես | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 6-րդ դար |
Մահացել է | անհայտ |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Մասնագիտություն | red-figure vase painter, vase painter և Attic vase-painter |
Andokides Painter Վիքիպահեստում |
Անդոկիդես (հուն․՝ Ἀνδοκίδης, մ.թ.ա. 6-րդ դար - անհայտ), հնագույն ժամանակաշրջանի սափորանկարիչներից մեկը, Ատտիկայից։ Նկարիչը, որի գործունեության ակտիվ շրջանը եղել է մ. թ. ա. 530-510 թվականներին[1], համարվում է սափորանկարչության կարմիր ոճի հիմնադիրը։
Նրա աշխատանքներն առանց ստորագրության են եղել, և նրա իրական անունն անհայտ է։ Նա նշանավորվել է որպես եզակի արվեստագետ այն ոճի շնորհիվ, որը նկատվել է մի քանի նկարներում։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սափորանկարչի իսկական անունը չի պահպանվել պատմության մեջ։ Իր «ծառայողական» անունը նա ստացել է բրուտագործ Անդոքիդեսի անունով, որը անանուն նկարված սափորների հինգ անոթների վրա թողել է իր ստորագրությունը[2]։ Բացառությամբ երեք «աչքերով գավաթները» (այսինքն `հակառակ կողմում գտնվող աչքերի պատկերը), մնացած բոլոր պահպանված ամֆորայի ոճի սափորները Անդոքիդեսի աշխատանքներն են։ Անդոքիդեսը համարվում է հայտնի բրուտագործ և նկարիչ Էքսեքիայի աշակերտը, ով աշխատել է սև գույնի սափորի նկարչության ոճով։ Հիշատակվում է, որ խեցեգործության մեջ գունավոր նկարչության առաջին փորձերը արել է հենց նա։ Անդոքիդեսի սափորանկարչության աշխատանքներից յոթը, որոնցից վեցը ամֆորներ են և մեկը բաժակ, վերագրվում են որպես երկլեզու, այսինքն, միաժամանակ ներկված են երկու ոճով` սև և կարմիր։ Որոշ գիտնականներ (օրինակ, Ջոն Դ. Բեզլեյը) կարծում են, որ այդ ծաղկամանի սև գույնի կողմը նկարվել է սափորանկարիչ Լիսկիպիդի կողմից։ Անդոկիդը գրել է նաև դիցաբանական թեմաներ, հիմնականում Հերակլեսի կյանքից։ Նրա նկարների ֆիգուրները մի փոքր անկյունային են և անշարժ, սակայն ըստ Վերգամների դրանք բավականին «լի են միամտությամբ և ուրախ հմայքով»։ Անդոքիդեսի ստեղծագործական աշխատանքի բնորոշ հատկանիշներից մեկը տնտեսող մոտեցումն է նկարի ներքին գծերի և նկարչական արվեստը դեպի պատկերում գտնվող հագուստիի ոճին։ Անդոքիդեսը չի սպառել նոր ոճի սափորանկարչության բոլոր հնարավորությունները, այլ դրանք արտացոլվել են սափորանկարիչ Եֆրոնյայի ոճում, որն արվեստի պատմության մեջ ստացել է «սափորանկարիչ-պիոներ» անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Andokides Painter-ը Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդոկիդես» հոդվածին։ |
|