Անգել Կարալիյչև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անգել Կարալիյչև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1902[1] |
Ծննդավայր | Ստրաժիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1972[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
Angel Karaliychev Վիքիպահեստում |
Անգել Կարալիյչև (բուլղար․՝ Ангел Каралийчев) (օգոստոսի 21, 1902[1], Ստրաժիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - դեկտեմբերի 14, 1972[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարալիյչևի մանկությունն անցել է Ստրաժիցայում։ 17 տարեկան հասակում դպրոցական գրական ամսագրում հրատարակվել է նրա առաջին "Orel" պոեմը։ Մի քանի տարի աշխատել է համայնքային ծառայությունում, այնուհետև հեռացել է հայրենի քաղաքից և սովորել Սոֆիայի համալսարանի քիմիական ֆակուլտետում։ 1928 թվականին ավարտել է Սոֆիայի ժողովրդական և համաշխարհային տնտեության համալսարանի դիվանագիտության ֆակուլտետը։
Կարալիյչևի առաջին խոշոր աշխատանքը՝ „Mauna loa“ բանաստեղծությունը, տպագրվել է 1923 թվականին, որին հաջորդել են "Ruj" կարճ պատվածքների ժողովածուն, 1925 թվականին՝ Mecho մանկական առաջին պատմվածքը։ Եղել է տարբեր գրական ամսագրերի համա-խմբագիր, համագործակցել է ձախակողմյան "Nov Put" ամսագրի հետ, որտեղ աշխատակցել է Ասեն Ռազցվետնիկովին, Նիկոլա Ֆուրնադժիևին, Գեորգի Ցավենին, և այս եռյակը կազմավորել է «Սեպտեմբերի 4» նշանավոր խումբը և ներկայացրել միջպատերազմյա ժամանակահատվածի բուլղարական գրականության ձախակողմյան գաղափարները։ 1924 թվականին դատապարտվել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության երիտասարդ անդամ Գեորգի Բակալովի կողմից, և «Սեպտեմբերի 4» դադրեցրել է իր համագործակցությունը "Nov Put"-ի հետ և Վլադիմիր Վասիլևի ղեկավարությամբ միացել "Zlatorog" (Ոսկեղջյուր) գրական ամսագրին։
Կարալիյչևը շարունակել է գրել կարճ պատմվածներ, հեքիաթներ, մանկական գրքեր և հավաքագրել է տարբեր ժողովրդական ավանդույթների լեգենդներն ու հեքիաթները մինչև մահ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշորա», 1925
- «Գանձ», 1927
- «Խաբուսիկ աշխարհ», 1932
- «Ռոսենի քարե կամուրջը», 1941
- «Սոկոլի արտը», 1946
- «Ժողովրդի պաշտպանը», 1949
- «Մեչո», 1925
- «Տիրամոր արցունքը», 1928
- «Կավե թռչնիկը», 1941
- «Փոքրիկ բուլղարացիներ»
- «Մոխրոտը», 1958
- «Բուլղարական ժողովրդական հեքիաթներ», 1965
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Ангел Каралийчев" Wikipedia. Sat. 29 Mar. 2014. Web. 28 May 2014.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգել Կարալիյչև» հոդվածին։ |
|