Անասթեյշա
Անասթեյշա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Anastacia |
Ի ծնե անուն | անգլ.՝ Anastacia Lyn Newkirk |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1968[1][2][3][…] (56 տարեկան) Չիկագո |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B[4], կապուտաչյա սոուլ[5], դենս փոփ, փոփ ռոք և ռոք[6] |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, հեղինակ, պրոդյուսեր, dressmaker և բարեգործ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[6] |
Լեյբլ | Epic Records, Մերկուրի Ռեքորդս, BMG իրավունքների կառավարում, Sony Music և Universal Music Group |
Կրթություն | Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց |
Անդամակցություն | Bad Yard Club? |
Ամուսին | Wayne Newton?[7][8] |
Պարգևներ | |
Կայք | anastacia.com |
Ստորագրություն | |
Anastacia Վիքիպահեստում |
Անասթեյշա Լին Նյուքըրք (անգլ.՝ Anastacia Lyn Newkirk, սեպտեմբերի 17, 1968[1][2][3][…], Չիկագո), ամերիկացի փոփ երգչուհի և երգերի հեղինակ։
Անասթեյշայի հաշվին 6 ստուդիական ձայնասկավառակ և ավելի քան 20 տեսահոլովակ կա։ Նա համարվում է 2000-ական թվականների ամենահաջողակ փոփ երգչուհիներից մեկը։
Երգչուհու ձայնասկավառակները և սինգլները բազում անգամներ պլատինե կարգավիճակ են ստացել։ Չնայած մեծ ամերիկյան հաջողության բացակայությանը՝ ընդհանուր վաճառքները կազմում են ավելի քան 50 000 000 կրկնօրինակ։
Անասթեյշան մեծ քանակությամբ երաժշտական, այնպես էլ հումանիտար մրցանակների մրցանակակիր է։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անասթեյշան ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգ, շոու բիզնեսի ներկայացուցիչների ընտանիքում. նրա հայրը՝ Ռոբերտ Նյուքյորքը, ակումբային երգիչ էր, իսկ նրա մայրը՝ Դիանա Հյորլին, Բրոդվեյ երաժշտական թատրոնի դերասանուհի էր։ Անասթեյշան պատանի էր, երբ նրա հայրը թողեց ընտանիքը, և նրանք տեղափոխվեցին Նյու Յորք[9]։ Ապա նա ընդունվեց «Professional Children’s School» Մանհեթենում[10]։
Երբ նա տասներեք տարեկան էր, Անասթեյշան հետաքրքրվում էր պարերով, չնայած նրան, որ նրան Կրոնի հիվանդության ախտորոշում էին տվել[9][11]։
Առաջին անգամ նա հայտնիություն է ձեռք բերել հաղորավար D.L. Hughley-ի «Comic View» շոուում «Black Entertainment Television (BET)» հեռուստաալիքով, երբ կատարեց Օլետա Ադամսի «Get Here» երգը 1992 թվականին։ 1990-ական թվականների սկզբին նա պարբերաբար հայտնվում էր MTV Ակումբում և 1988 թվականին նկարահանվում էր Salt-n-Pepa հիփ-հոփ խմբի մի քանի տեսահոլովակներում[10]։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]«Anastacia By s. Oliver» բրենդը[12] հագուստի հավաքածու է։ Առաջին անգամ թողարկվել է 2006 թվականի վերջում։ Անասթեյշան ասաց, որ վաղուց էր ցանկանում հագուստի գիծ թողարկել. «Ես երկար ժամանակ ցանկանում էի հավաքածու մշակել, բայց ճիշտ գործընկերոջ էի սպասում։ Ս. Օլիվերը եկավ հենց ճիշտ ժամանակին։ Մենք ծանոթացանք և հայտնաբերեցինք, որ մենք ոչ միայն լավ համադրվում ենք որպես բրենդ, սակայն և ունենք միևնույն պատկերացումները „Anastacia by S.Oliver“-ում։ Կան շատ պահեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հավաքածուի ծրագրավորման համար. ինչպիսի միտումներ, ինչպիսի գույներ, ինչպիսի կտորներ, ինչպիսի ոճեր… Օրինակ, ես մտածում եմ, որ այն շատ կարևոր է, որպեսզի իմ ներքնազգեստը տարբեր չափերով հասանելի լինի»: Հավաքածուն արտահայտում է Անասթեյշայի անհատական ոճը և նրա բազմակողմանիությունը։ Հավաքածուի արտաքին տեսքը նրա համար է, որպեսզի լինել «զգայուն,, կանացի և սեքսուալ»։
«Anastacia By s. Oliver» բրենդը սահմանափակ քանակությամբ «Limited Luxury» հագուստի հավաքածուն է թողարկել, որը մշակվել է հանրահայտ «Swarovski» բրենդի հետ միասին։ Հագուստի այդ հավաքածուն խանութներում սկսել է ցուցադրվել 2007 թվականի նոյեմբերի 2-ին[13]։ 2008 թվականին Անասթեյշան թողարկել է հագուստի վերջին հավաքածուն, արտադրությունը փակվել է երգչուհու և S.Oliver ընկերության միջև պայմանագրի ժամկետի ավարտին պես։ Պայմանագիրը երկարաձգել չսկսեցին և հագուստի հավաքածուն այլևս չթողարկվեց։
Անասթեյշայի օծանելիքը՝ Resurrection (ռուս.՝ «Համբարձում») անվամբ, թողարկվել է 2007 թվականի հունվարին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլի 21-ին Մեքսիկայում Անասթեյշան ամուսնացել է իր թիկնապահ Ուեյն Նյուտոնի հետ, որը աշխատել է նրա հետ վերջին երեք տարիներին։ 2010 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Անասթեյշան ապահարզան պահանջեց[14][15]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Not That Kind (2000)
- Freak of Nature (2001)
- Anastacia (2004)
- Pieces of a Dream (2005)
- Heavy Rotation (2008)
- It's a Man's World (2012)
- Resurrection (2014)
- Ultimate Collection (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Dutch Top 40
- ↑ https://www.suono.it/anastacia-la-nuova-guerriera-del-soul-rock/
- ↑ Zwerin M. A Few Good Sounds for Summer - The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 6,0 6,1 Montreux Jazz Festival Database
- ↑ McGee T. Fairy Tale Ending — Dotdash Meredith, 2007. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
- ↑ Anastacia pens song about divorce (բրիտ․ անգլ.) — 2014.
- ↑ 9,0 9,1 Թայմս (October 23, 2005). Trials of Anastacia Արխիվացված 2008-08-29 Wayback Machine, (accessed 2006-09-09)(անգլ.)
- ↑ 10,0 10,1 The Biography Channel (September 2006). Anastacia Biography Արխիվացված 2010-09-05 Wayback Machine, (accessed 2006-09-09)(անգլ.)
- ↑ MTV (January 21, 2003). Anastacia Diagnosed with Breast Cancer Արխիվացված 2010-05-04 Wayback Machine, (accessed 2006-09-09)(անգլ.)
- ↑ Anastacia by s. Oliver Արխիվացված 2014-05-17 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Limited Luxury» Արխիվացված 2013-10-05 Wayback Machine(անգլ.)
- ↑ «EXCLUSIVE: Singer Anastacia Files For Divorce». Radar Online. 2010 թ․ ապրիլի 28. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Davies, Rebecca (2010 թ․ ապրիլի 30). «Anastacia to divorce bodyguard?». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասթեյշա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի ռոք երգչուհիներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ