Այո (երգչուհի)
Այո | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ayọ |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1980[1] (44 տարեկան) Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | սոուլ[2], ռեգգի, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող և դերասանուհի |
Գործիքներ | կիթառ և վոկալ[2] |
Լեյբլ | Universal Music Group և Interscope Records |
Կայք | ayomusic.com |
Ayọ Վիքիպահեստում |
Այո (իսկական անունը՝ Joy Olasunmibo Ogunmakin, (յորուբա՝ Ayọ — «ուրախություն»), սեպտեմբերի 14, 1980[1], Frechen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), նիգերական ծագմամբ գերմանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի։
Նրա դեբյուտային ալբոմը՝ Joyful-ը լույս է տեսել 2006 թվականին։ Ֆրանսիայում ալբոմը հասել է Double-Platinum երաժշտական կարգի, Գերմանիայում և Լեհաստանում՝ պլատինե, Շվեյցարիայում, Իտալիայում և Հունաստանում՝ ոսկե կարգի։ 2007 թվականի նոյեմբերին ալբոմը լույս է տեսել ԱՄՆ-ում Interscope Records-ի կողմից։
Այոն ծնվել է Գերմանիայի Ֆրեխեն քաղաքում։ Ռեգգի ժանրի ներկայացուցիչ Պատրիսի հետ համատեղ ունեն մեկ տղա և աղջիկ։ Տղան՝ Նայլը ծնվել է 2005 թվականին, իսկ աղջիկը՝ Բիլլի-Իվը՝ 2010 թվականի հունիսին[3][4]։ 2017 թվականի մարտին ծնվում է երրորդ երեխան[5]։ 2007 թվականի վերջին Այոն ընտանիքը տեղափոխում է Նյու Յորքի Մանհեթեն նահանգի Գրինվիչ գյուղ[6]։ Այժմ երեխաների հետ ապրում է Բրուքլինում[7]։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահը 2009 թվականի փետրվարի 4-ին հայտարարեց, որ երգչուհին ճանաչվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավոր`աշխարհում բոլոր երեխաների կրթության իրավունքը խթանելու համար[8]։
MK2 ֆրանսիական արտադրական ընկերությունը 2009 թվականին նկարահանեց «Այո Jոյ» ֆիլմը, որը 90 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ է երգչուհու և նրա կյանքի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Ռաֆայել Դուրոյը[9][10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այոն ծնվել է Գերմանիայի Քյոլնում մերձակայքում։ Հայրը նիգերացի է, իսկ մայրը՝ գերմանուհի[11]։ Փոքր տարիքում որոշ ժամանակ ապրել է Նիգերիայում[12]։ Ունի երկու եղբայր և մեկ քույր։ Այոն դեռ 6 տարեկան էր, երբ մայրը կախվածություն է ունեցել հերոինից և որոշ ժամանակ անցկացրել բանտում։ Ծնողների բաժանումից հետո երեխաներին հանձնել են ժամանակավոր ծնողների խնամքի։ Այոն չորս տարի անցկացրել է մանկատանը, որտեղ էլ սովորել է նվագել ջութակ և դաշնամուր[13][14]։ 1992 թվականին դարձել է տեղի երաժշտական անսամբլի՝ «La Taste»-ի անդամ[15]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]6 տարեկանում Այոն որոշ ժամանակ նվագել է ջութակ, այնուհետև՝ դաշնամուր։ Ավելի ուշ ինքնուրույն սովորել է կիթառ նվագել։ Մանկատանն անցկացրած ժամանակ La Taste խմբի անդամության ընթացքում 1992 թվականի ամռանը Այոն և խմբից ևս 18 երիտասարդ անդամներ ձայնագրեցին Kido Musik ձայնասկավառակը[15][16] "Man Made Noise" ձայնագրման ստուդիայում[17]։ Այս ընթացում 1993 թվականի մայիսին Այոն առաջին անգամ հանդես է եկել La Maladie d`Amour տեսահոլովակում[18][19] և ելույթ ունեցել համերգին[20]։
Մոտ 15 տարեկանում Այոն գրել է իր առաջին երգը։ Երգն իր մոր մասին էր և օգնեց Այոյին հաղթահարել իր ծանր մանկությունը։ Այոյի երաժշտական ճաշակը ձևավորվել է հոր վինիլային ալբոմների հիման վրա, որոնք ներառում էին Փինք Ֆլոյդ, Ֆելա Կուտի, Դոնի Հեթվեյ, Ջիմմի Կլիֆ և Բոբ Մարլի։ Երբ նրա հայրը, ով Գերմանիայում ճարտարագիտություն սովորելու տարիներին կես դրույքով աշխատում էր դիջեյ, բացահայտեց Այոյի երաժշտական տաղանդը, ստուդիայում ձայնագրեց առաջին դեմո ժապավենը նրա հետ և թույլ տվեց, որ տասնութ տարեկան հասակում թողնի դպրոցը։
21 տարեկնում Այոն տեղափոխվել է Լոնդոն, իսկ ավելի ուշ ապրել է Փարիզում և Նյու Յորքում։ Փարիզում ապրած ժամանակահատվածում նրա երաժշտական տաղանդը նկատվեց ավելի լայն հանդիսատեսի կողմից։ Տեղի ունեցավ Այոյի առաջին մենահամերգը և պայմանագիր ստորագրվեց Polydor Records-ի հետ։
Որդու՝ Նայլի ծնվելուց հետո 2006 թվականի հունվարին Այոն ձայնագրել է իր աջաջին ալբոմը՝ Joyful-ը Նյու Յորքի Սոնի ստուդիայում։ Ալբոմը թողարկվեց 2006 թվականի հունիսին Եվրոպայում և Կորեայում, իսկ 2007 թվականի նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։
2007 թվականի վերջին Այոն համերգային շրջագայություն է սկսել Գերմանիայով և Միացյալ Նահանգներով[21]։ 2008-ի հունիսին սկսել է իր երկրորդ շրջագայությունը Միացյալ Նահանգներում և Կանադայում։
2008 թվականի մարտի 10-ին Այոն սկսել է իր երկրորդ ալբոմի՝ Gravity At Last-ի ձայնագրություները Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաույի Compass Point Studio-ում։ Այոյի կոմից ընդամենը 5 օրում գրված և մշակված 13 երգերից բաղկացած ալբոմը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի վերջին Universal Music France-ի կողմից[22]։ Հոկտեմբերին ալբոմը առաջին տեղն է զբաղեցնում Ձայնագրության Ազգային Սինդիկատում[23]։ 2008 թվականի նոյեմբերի 21-ին Այոն սկսել է իր գովազդային շրջագայությունը Բեռլինում, որն իր մեջ ներառել է շուրջ 30 համերգ եվրոպական հինգ երկրներում։
2008 թվականին Այոն իր Joyful ալբոմի համար արժանացել է EBBA մրցանակի[24]։
Այոյի երրորդ ալբոմը՝ Billie-Eve-ը, որը նա կոչել է իր դստեր անունով, ձայնագրվել է Նյու Յորքում։ Առաջին անգամ լույս է տեսել 2011 թվականի մարտի 7-ին Ֆրանսիայում և։ 2011 թվականի մարտի 21-ին Այոն սկսել է գովազդային շրջագայություն Ֆրանսիայում և Լեհաստանում։ 2011 թվականին ԱՄՆ-ում պայմանագիր է կնքվել MBM Records-ի հետ։ Billie-Eve-ը լույս է տեսել Միացյալ Նահանգներում 2012 թվականի մարտի 20-ին[25]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ
Սինգլներ
DVD
|
EP
Ներդրումներ
Երաժշտական տեսահոլովակներ
|
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ayo Joy (2009 վավերագրական)
- Murder in Pacot (2015)
- Volt (2016)[27]
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Summer of Soul (2013, French Arte TV)
- Mission Incognito: Ayo (2014, ARTE)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- European Border Breakers Awards 2008[28]
- Globes de Cristal մրցանակ, Լավագույն կին երգչուհի 2014[29]
- Grand Prize for SACEM երգացանկ արտերկրում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Ma rencontre avec le chanteur Patrice». Trucs de Nana. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Thierry Coljon (2013 թ․ հոկտեմբերի 16). «La grande famille d'Ayo». Le Soir. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Ayo». Facebook.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Chris Jordan (2007 թ․ դեկտեմբերի 7). «The future looks bright for Afro-German singer Ayo». Home News Tribune. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ade-Brown, Lathleen (2015 թ․ հունիսի 25). «7 Things to Know About Nigerian-German Singer Ayo». Essence. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «La chanteuse Ayo devient marraine de l'UNICEF». UNICEF. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «MK2 Catalogue». 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Clairefontaine sponsorise un documentaire sur Ayo». Stratégies.fr. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Die Produzenten dachten, sie könnten aus mir eine Pop-Göre machen». planet-interview.de (German). 2007 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jane Gordon (2007 թ․ հոկտեմբերի 16). «'I saw things a child should never see', says soul singer, Ayo». The Daily Mail (UK). Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Patrick Fouque (2013 թ․ նոյեմբերի 19). «"...je fuis l'orphelinat en Allemagne" Ayo». Paris Match. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!» (PDF). LaTaste. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 15,0 15,1 «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ManMadeNoise». manmadenoise.de. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Wir sind La Taste - die Band des Bethanien Kinderdorfes!». LaTaste. Արխիվացված է օրիգինալից 2017-10-06-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Stefan Adler (March 1994). «Heimaterde unter den Füßen spüren» (PDF). Grenzland-Kurier, Rheinische Post. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Ayo : Tour & Events». 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Ayo - Universal Music France». Universal Music France. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «lescharts.com - Ayo - Gravity At Last». 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «emo.org». Emo.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Walzer, Robert P. (2012 թ․ մարտի 21). «Joy and Sadness Suffuse Ayo's African Soul». Blogs.wsj.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «'Ayo: Live From Monte-Carlo' Featured As PBS Fund Raising Special During December». 2007 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ http://www.augenschein-filmproduktion.de/de/filme/detail/volt.html
- ↑ «EUROPEAN BORDER BREAKERS AWARDS 2008 - winners 2008». 2008 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Meilleur interprète féminine:" Ayo" - Globes de cristal 2014- 10/03/2014 - D17». 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.ayomusic.com/ Արխիվացված 2019-11-25 Wayback Machine Պաշտոնական կայքէջ
- Ayọ on MySpace
- Ayọ on Allmusic
- Ayọ Internet Movie Database կայքում
- Joy Olasunmibo Ogunmakin Internet Movie Database կայքում
- Wiki with detailed biography and discography Արխիվացված 2013-01-02 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այո (երգչուհի)» հոդվածին։ |
|