Ամանդա Էբինգթոն
Ամանդա Էբինգթոն անգլ.՝ Amanda Jane Abbington | |
---|---|
Ծնվել է | 1974 |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կատակերգու |
Համատեղ ապրող(ներ) | Մարտին Ֆրիմեն |
Ամանդա Ջեյն Էբինգթոն (անգլ.՝ Amanda Jane Abbington, ի ծնե՝ Սմիթ, անգլ.՝ Smith, 1974, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդա Ջեյն Էբինգթոնը ծնվել է 1974 թվականի փետրվարին, Մեծ Բրիտանիայում։
Բեմել է 1996 թվականին՝ «Օրինագիծ։ Նպատակ» ֆիլմում կատարելով վարորդի դերը։ Էբինգթոնը հայտնի է նաև ֆիլմերից և հեռուստասերիալներից, ինչպիսին են «Պարտք» (2003 թվական, դերը՝ Սթեյսի Ռոս), «Այն պահից, երբ դու գնացիր» (2007 թվական, դերը՝ Շիվոն), «Ամեն ինչ միասին» (2007 թվական, դերը՝ Սառա) և «Ուրվականները» (2011 թվական, դերը՝ Թրեյսի)։ 2014 թվականին նկարահանվել է «Շերլոք» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում, կատարել է բժիշկ Վաթսոնի կնոջ՝ Մերիի դերը։ Հեռուստասերիալում նրա ամուսնու դերը կատարել է իրական կյանքում նրա փաստացի ամուսին Մարտին Ֆրիմանը։ Ընդհանուր առմամբ Ամանդան նկարահանվել է մոտ հիսուն ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Էբինգթոնն ամուսնացել է դերասան Մարտին Ֆրիմանի հետ (ծնված՝ 1971)[1]։ Զույգը ունի երկու երեխա՝ որդին՝ Ջո Ֆրիմանը (ծնված՝ 2005 թվականին), դուստրը՝ Գրեյս Ֆրիմանը (ծնված՝ 2009 թվականին)։ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին[2]։
2012 թվականի դեկտեմբերին Էբինգթոնը հեռացրել է կրծքի բարորակ ուռուցքը[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դերը |
---|---|---|---|
1993-2007 | Մաքուր ամերիկյան սպանություն | The Bill | Ռեյչլ Ինս |
1996 | Օրինագիծ։ Նպատակ | The Bill: Target | մեքենայի վարորդ |
1997 | Պլոթլենդ | Plotlands | Մաուդ |
1997 | Ուիքլիֆ | Wycliffe | Local W.P.C. |
1998 | No Sweat | Շանթել | |
1998 | Հրաշք ամեն ինչի հետ | Magic with Everything | Քեթ |
1998 | Վերցնելով կտորները | Picking up the Pieces | բուժքուր Հանթեր |
1999 | Մղձավանջ | Casualty | Ջեն Ռեյլոնդս |
1999 | Բռնել | Snap | Զոի |
1999 - 2000 | Երազանքների թիմը | Dream Team | Լերիլին Հարվուդ |
2000 | Մեկ բան Վինսի մասին | The Thing About Vince | Լիզա |
2000 | Մեղքեր | The Sins | Բելինդա |
2001 | բժիշկ Մարտին | Doc Martin | Իզաբել Գրին |
2001 | Միայն տղամարդիկ | Men Only | Թրինա |
2001 | Հոգիներ և ոսկորներ | Hearts and Bones | Միա |
2001 | Մթություններ | Shades | Ռեբեքա Ջեյկոբս |
2002 | Միշտ և բոլորին | Always and Everyone | Տեսա |
2003 | 20 բան, որը պետք է անել մինչև 30 տարեկանը | 20 Things to Do Before You're 30 | Շոնա |
2003 | Պարտք | The Debt | Սթեյսի Ռոս |
2004 | Բերմարդի ժամացույցը | Bernard's Watch | Սոնյա |
2004 | Սեր՝ վեցի համար | Coupling | Նիկոլա |
2004 | Ուսուցիչներ | Teachers | Սառա |
2005 | Ռոբինզոնները | The Robinsons | Պոլի |
2005 | Դավաճանության գինը | Derailed | Քերի Հոդեր |
2005 | Սպիրտային կրուիզ | The Booze Cruise II: The Treasure Hunt | Լեոնի |
2005 - 2007 | Տղամարդ և կին | Man Stroke Woman | Various |
2006 | Սպիրտային կրուիզ 3 | The Booze Cruise III | Լեոնի |
2007 | Բարի գիշեր | The Good Night | Վիվիան Ջեսոն |
2007 | Բոլորը միասին | The All Together | Սառա |
2007 - 2008 | Այն բանից հետո, երբ դու գնացիր | After You've Gone | Շիվոն |
2008 | Փողոց Հարլի | Harley Street | Սյուզի Լին |
2008 | Շուտով | Coming Up | դուստր |
2008 | Ագաթա Քրիստիի Պուարոն | Poirot | Օրիորդ Բլեյք |
2009 | Փսիխովիլ | Psychoville | Քերոլայն |
2010 | Ընտանեկան վիճակը պետք է ընդգծել | Married Single Other | Բեբս |
2010 | Փող | Money | Դորիս |
2011 | Swinging with the Finkels | լեզբուհի | |
2011 | Ուրվականները | Ghosted | Թրեյսի |
2011 | Պոսթկոդ | Postcode | Աննա |
2011 - 2013 | Անցյալի հանցագործությունները | Case Histories | Լուիզա Մանրո |
2012 | Լինել մարդ | Being Human | Գոլդա |
2013 | Ջո Միսթրի | Joe Mistry | Քեթրին |
2013 - 2014 | Պարոն Սելֆրիջ | Mr Selfridge | Օրիորդ Մարդլ |
2014 - 2017 | Շերլոք | Sherlock | Մերի Մորսթեն/Վաթսոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Amanda Abbington on loving life with Martin Freeman | Mail Online
- ↑ Henry Mance (2016 թ․ դեկտեմբերի 22). «Martin Freeman on Sherlock, politics and why he's not on Twitter». Financial Times. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Martin Freeman’s partner Amanda Abbington reveals cancer scare
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Էբինգթոն» հոդվածին։ |
|