Jump to content

Ահմեդ Սեկու Տուրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Սեկու Տուրե
Ahmed Sékou Touré
 
Կուսակցություն՝ Գվինեայի Դեմոկրատական Կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 9, 1922(1922-01-09)
Ծննդավայր Ֆարանա, Գվինեա
Վախճանի օր մարտի 26, 1984(1984-03-26) (62 տարեկան)
Վախճանի վայր Քլիվլենդ, ԱՄՆ[1]
Թաղված Grand Mosque of Conakry[1]
Քաղաքացիություն  Գվինեա
Ամուսին Andrée Touré?[2]
Զավակներ Aminata Touré? և Mohamed Touré?
 
Պարգևներ
«Քաղաքացիական արժանիքների շքանշան», (Իսպանիա) Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան Սպիտակ առյուծի շքանշան Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն Վաստակի համար շքանշան
և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Ահմեդ Սեկու Տուրե (ծնվել է 9 հունվարի, 1922- 26 մարտի 1984), Գվինեայի հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ 1952 թվականից՝ Գվինեայի դեմոկրատական կուսակցության (հիմնադիր 1947, 1978 թվականից՝ Գվինեայի պետություն կուսակցություն) գլխավոր քարտուղարը։ 1956-1958 թթ.՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, 1958 թ. հոկտեմբերից՝ անկախ Գվինեայի պրեզիդենտ, 1958-1972 թթ.՝ նաև կառավարության ղեկավար։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1961)։ Հեղինակ է Աֆրիկայի ժողովուրդների անկախության պայքարի հարցերի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների, որոնցում հիմնավորվում է Աֆրիկայի երկրների ոչ կապիտալիստական ուղիով զարգացման անհրաժեշտությունը։

2021 թվականի հոկտեմբերին, 1971 թվականի հոկտեմբերյան սպանդի 50 -րդ տարելիցի կապակցությամբ, 70 Գվինեացիների հարազատները, ովքեր մահապատժի ենթարկվեցին Սեկու Տուրեի ռեժիմով, նախագահ Մամադի Դումբույայից խնդրեցին վերականգնում և զոհերի արժանապատիվ հուղարկավորություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Սեկու Տուրե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։