Ալկոհոլային խաղ
Ալկոհոլային խաղ (ինչպես նաև հարբած խաղ, խմիչքով խաղ), ալկոհոլային խմիչքների օգտագործմամբ խաղ։ Հարբած խաղերի դժվարությունը և նպատակն ամեն անգամ խիստ տարբերվում է, չնայած սովորաբար հանձնարարությունների գլխավոր նպատակը մասնակիցներին հնարավորինս արագ ուշքի բերելն է[1]։ Խաղի կանոներից այն է, որ մասնակիցներն անցկացնում են ֆիզիկական կամ մտավոր պատրաստվածության թեստը, թեստը ձախողածը պետք է ալկոհոլ ընդունի[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկոհոլային խաղը ունի հնագույն ծագում, ամենավաղ պահպանված նկարագրությունները վերաբերում են Հին Հունաստանին (Ք. ա. V դար) և Չինաստանին Թան դինաստիայի ժամանակներից սկսած[2][3]։
Սոցիալական տեսակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնույթով ալկոհոլային խաղերը համարվում են խմբային զբաղմունք, ներկայումս դրանց սովորաբար տրվում են ուսանողական տարիքում։ Ի տարբերություն փաբային խաղերի (որտեղ ալկոհոլը ուղղակիորեն չի ներգրավվում)՝ ալկոհոլային խաղերը սովորաբար անցկացվում են ոչ ալկոհոլի օգտագործման վայրերում, որին նպաստել են շատ երկրների օրենքներ՝ արգելելով սպիրտային խմիչքների օգտագործումը։ Խաղերը անցկացնում են հիմնականում տանը, հարակացարաններում, հյուրանոցներում, վրանային ճամբարներում[2]։
Ալկոհոլային խաղերի համար հատկանշական է խմելու պարտադրանքով «պատժիչ» ռազմավարությունը։ Մի կողմից ալկոհոլի օգտագործումը ցածրացնում է ֆիզիկական ու մտավոր ունակությունները և դրանով իսկ հաղթողների համար առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում խաղի հաջորդ փուլում։ Մյուս կողմից՝ ալկոհոլի «հարվածը կասեցնելու» ունակությունը համարվում է դրական գիծ երիտասարդական շրջանում և սպիրտային խմիչքների հետ վարվելու հաջող ցուցադրությունը բարձրացնում էր պարտվածի հեղինակությունը[4]։
Ընդհանուր առմամբ, խաղը համարվում է ալկոհոլից թունավորվելու առիթ, բացի այդ՝ առանձնանում են «դեմոկրատական» խաղեր՝ ըստ որոնց բոլոր մասնակիցները պետք է հավասար օգտագործեն ալկոհոլը և «հիերարխիկ», որտեղ հարբած համարվում է միայն մեկ մասնակից[4]։
Սարքավորումներ և կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկոհոլային խաղերը հիմնականում չեն պահանջում հատուկ սարքավորումներ և անցկացվում են առօրյա առարկաներով (գարեջուր պոնգի համար անհրաժեշտ են գարեջրի բաժակ և պինգ-պոնգի գնդակ)։ Այս հանգամանքը հեշտացնում է խաղի ինքնաբերաբար կազմակերպումը և ավարտից հետո անհրաժեշտ է լինում մաքրություն անել[4]։
Խաղերի ոչ ֆորմալ բնույթից կախված՝ որոշակի միություններ բացակայում են և խաղի կանոնները չեն օրինակարգվել։ Արդյունքում տեղային փոփոխությունները բնորոշ են նույնիսկ ամենաճանաչված խաղերին[4]։ Խաղերի մեծամասնությունը գարեջուր պոնգի նման հիմնված է տեսողական-շարժողական կոորդինացիայի վրա, սակայն հանդիպում են նաև ավելի ռազմավարական ինտելեկտուալ խաղեր (օրինակ՝ «Նախագահ» թղթախաղի ալկոհոլային տարբերակը, անգլ.՝ Asshole), ինչպես նաև բաց, պարզունակ․ Edward Fortyhands, երկուսի ձեռքում էլ լինում է բինտով պատված (40 ունցիա) թունդ գարեջրի շիշ, նրանց հանել կարող են միայն այն ժամանակ, երբ շիշը ամբողջովին խմեն[5][6]։
Այլ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի անզգայացնող բժիշկներ օգտագործում են «ալկոհոլային խաղեր» տերմինը՝ նկարագրելով հարբեցողների վարքագիծը, որի նպատակն է պահպանել ալկոհոլի չարաշահման հնարավորությունը[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Շախմատ խմիչքով
-
Դոհերթի գնդակ խաղը
-
Արքաների թղթախաղը
-
Լենդմայն խաղը
-
Սառցե ալկոհոլային խաղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ 2,0 2,1 2,2 Блэк, 2010, էջ 70
- ↑ Kottabos
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Блэк, 2010, էջ 71
- ↑ Блэк, 2010, էջ 71-72
- ↑ «Video: how to play pyramid». Youtube.com. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ А. И. Авин. Психология алкогольной зависимости(չաշխատող հղում) - Минск: Дивимедиа, 2011 – 172с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ben Applebaum, Michael P. Ferrari Drinking games // Alcohol in Popular Culture: An Encyclopedia / Rachel Black. — ABC-CLIO, 2010. — P. 70-72.(անգլ.)
- Beccaria, Franca, and Allan Sande. "Drinking Games and Rite of Life Projects A Social Comparison of the Meaning and Functions of Young People's Use of Alcohol during the Rite of Passage to Adulthood in Italy and Norway." Young 11.2 (2003): 99-119.(անգլ.)
- Singer, K. "Drinking patterns and alcoholism in the Chinese." British Journal of Addiction to Alcohol & Other Drugs 67.1 (1972): 3-14.(անգլ.)
- West, Lois A. "Negotiating masculinities in American drinking subcultures." The Journal of Men's Studies 9.3 (2001): 371-392.(անգլ.)
- Engs, Ruth C. "Do Traditional Western European Drinking Practices Have Origins in Antiquity?" Addiction Research & Theory 2.3 (1995): 227-239.(անգլ.)
- Pedersen, Willy. "Drinking games adolescents play." British Journal of Addiction 85.11 (1990): 1483-1490.(անգլ.)
- Alex Bash. The Imbible: Drinking Games for Times You'll Never Remember with Friends You'll Never Forget. St. Martin's Press, 2008. 272 с.(անգլ.)
- Andy Griscom, Ben Rand, Scott Johnston. The Complete Book of Beer Drinking Games. Rowman & Littlefield, 1999. 144 с.(անգլ.)