Ալթե Սելբերգ
Ալթե Սելբերգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1917[1][2][3][…] Կանգեսուն, Bratsberg |
Մահացել է | օգոստոսի 6, 2007[4][2][3][…] (90 տարեկան) Փրինսթոն, Նյու Ջերսի[5] բնական մահով[3] |
Քաղաքացիություն | Նորվեգիա և ԱՄՆ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սիրաքյուսի համալսարան[3], Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[6], Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[6] և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[6] |
Գործունեության ոլորտ | թվերի տեսություն |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան (1943)[3] |
Տիրապետում է լեզուներին | նորվեգերեն[7] և անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | Kai Man Tsang?[8] |
Ազդվել է | Ռամանուզան |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Hedvig Selberg?[9][10] |
Երեխա(ներ) | Ingrid Maria Selberg?[3] |
Հայր | Ole Michael Ludvigsen Selberg? |
Atle Selberg Վիքիպահեստում |
Ալթե Սելբերգ (նորվ.՝ Atle Selberg, հունիսի 14, 1917[1][2][3][…], Կանգեսուն, Bratsberg - օգոստոսի 6, 2007[4][2][3][…], Փրինսթոն, Նյու Ջերսի[5]), նորվեգացի գիտնական, մաթեմատիկոս։ Հայտնի է հատկապես թվերի տեսության և ավտոմորֆների տեսության բնագավառում իր ահռելի ավանդի համար։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալթե Սելբերգը ծնվել է 1917 թվականի հունիսի 14-ին նորվեգական Լանգեսուն քաղաքում (Langesund): Կրթությունը ստացել է Օսլոյի համալսարանում։ Այն ավարտեց 1943 թվականին և դարձավ փիլիսոփայության դոկտոր։
1942 թվականին նա ապացուցեց, որ Ռիմանի ձետա-ֆունկցիայի բոլոր զրոների վերջնական հաշիվը ընկած է Re(s)=½ կրիտիկական ուղիղի վրա։ 1947 թվականին Ալթե Սելբերգը մշակեց այսպես կոչված «Սելբերգի մեթոդը»։ Այն վերաբերում էր թվերի անալիտիկ տեսության հարցերին։ 1948 թվականին Պալ Էրդյոշի հետ զուգահեռ ստացան պարզ թվերի էլեմենտար ասիմպտոտիկ օրենքի ապացույցը։ Այս աշխատությունը հրապարակվեց 1950 թվականին և արժանացավ գերմանական Ֆիլդսյան մրցանակի[11]։
Գիտնականը ապացուցել է Դիրիխլիի պարզ թվերի թվաբանական պրոգրեսիայի թեորեմը[11]։
Հետո Ալթե Սելբերգը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Այստեղ սկսում է աշխատել Նյու Ջերսի նահանգի Փրինսթոնի Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ 1956 թվականին Սելբերգը հրապարակում է իր ամենակարևոր գործերից մեկը, որտեղ ապացուցում է աֆտոմորֆ ֆունկցիայի բանաձևը. այդ ապացույցը գիտության մեջ մտավ «Սելբերգի հետագծի բանաձև» անվանումով[12]:.
1986 թվականին նրան, թվերի տեսության բնագավառում աշխատանքների համար, շնորհեցին Վոլֆի մրցանակ։
Ալթե Սելբերգը Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, Դանիայի թագավորական գիտությունների ակադեմիայի և ԱՄՆ-ի հումանիտար և ճշգրիտ գիտությունների ակադեմիաների անդամ էր։
Սելբերգն ամուսնացած էր և ուներ երկու երեխաներ։
Ալթե Սելբերգն իր մահկանացուն կնքեց իննսուն տարեկան հասակում՝ Փրինսթոնում՝ 2007 թվականի օգոստոսի 6-ին[13]։
Ալթե Սելբերգի հիպոզեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականին գիտնականը առաջ քաշեց նոր հիպոթեզ և ապացուցեց Անատոլի Կարացուբայի ցարդ անապացուցելի հիպոթեզը[14][15][16]։
Ըստ գիտնականի հիպոթեզի :
1992 թվականին էլ Անատոլի Կարացուբա ապացուցեց[17], որ Սելբերգի հիպոթեզի համակերպըգործում է բոլոր միջակայքների համար՝ , , որտեղ ՝ որքան հնարավոր է փոքր թիվ է։
Ընտիր աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Collected papers cop. 1989 1991
- Contributions to the theory of Dirichlet's L functions 1947
- On an elementary method in the theory of primes 1947
- Contributions to the theory of the Riemann zeta function 1946
- On the remainder in the formula for N(T), the number of zeros of ζ (s) in the strip O[t[T – Oslo, 1944
- On the normal density of primes in small intervals, and the difference between consecutive primes – Oslo, 1944
- On the zeros of Riemann's zeta function 1943
- On the zeros of the Zetafunction of Riemann 1943
- On the zeros of Riemann's zeta function on the critical line 1942
- Über ganzwertige ganze transzendente Funktionen 1941
- Über einen Satz von A. Gelfond 1941
- Über ganzwertige ganze transzendente Funktionen 1941
- Beweis eines Darstellungssatzes aus der Theorie der ganzen Modulformen 1941
- Über die Fourierkoeffizienten elliptischer Modulformen negativer Dimension 1939
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.ias.edu/newsroom/announcements/view/1186683853.html
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #117725161 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.ias.edu/scholars/atle-selberg
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Dyson G. Turing's Cathedral: The Origins of the Digital Universe, Los orígenes del universo digital — Pantheon Books, 2012. — ISBN 978-1-4000-7599-7
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 11,0 11,1 Selberd A. Annals of Math. — 1949.
- ↑ Венков А.Б., Никитин А.М. «Формулы следа Сельберга, графы Рамануджана и некоторые проблемы математической физики».
- ↑ «Atle Selberg, 90, Lauded Mathematician, Dies» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 17.08.2007.
- ↑ Карацуба, А. А. (1984). «О нулях функции ζ(s) на коротких промежутках критической прямой». Изв. РАН. Сер. матем. (48:3): 569–584.
- ↑ Карацуба, А. А. (1984). «Распределение нулей функции ζ(1/2 + it)». Изв. РАН. Сер. матем. (48:6): 1214–1224.
- ↑ Карацуба, А. А. (1985). «О нулях дзета-функции Римана на критической прямой». Труды МИАН (167): 167–178.
- ↑ Карацуба, А. А. (1992). «О количестве нулей дзета-функции Римана, лежащих на почти всех коротких промежутках критической прямой». Изв. РАН. Сер. матем. (56:2): 372–397.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atle Selberg в архиве Mac Tutor (անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալթե Սելբերգ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 14 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Օգոստոսի 6 մահեր
- 2007 մահեր
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Թվերի տեսության մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Նորվեգացի գիտնականներ
- Նորվեգացի մաթեմատիկոսներ