Ալեքսեյ Գերման Կրտսեր
Ալեքսեյ Գերման Կրտսեր ռուս.՝ Алексей Алексеевич Герман | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (2001) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1531700 |
Ալեքսեյ Ալեքսեևիչ Գերման (Ալեքսեյ Գերման Կրտսեր, ռուս.՝ Алексей Алексеевич Герман, Алексей Герман-младший, սեպտեմբերի 4, 1976[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս կինոռեժիսոր և սցենարիստ։ Ալեքսեյ Գերմանի ոճն առանձնանում է համայնապատկերի ձգտումով և խորքային միզանսցենարներով, ինչպես նաև վիզուալ մշակույթով, որը հաճախ գերիշխում է իմաստի նկատմամբ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Գերմանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինգրադում, կինոռեժիսոր Ալեքսեյ Յուրևիչ Գերմանի և սցենարների հեղինակ Սվետլանա Կարմալիտայի ընտանիքում։ Գրող Յուրի Գերմանի թոռն է։
2001 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը (Սերգեյ Սոլովյովի և Վալերի Ռուբինչիկի արվեստանոց), աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Ալեքսեյ Գերման ավագը հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ Գերման կրտսերը մինչև իր առաջին «Վերջին գնացքը» ֆիլմը նկարահանել է նաև հանրությանը անհայտ մեկ այլ ֆիլմ[3]։ 2015 թվականին Ալեքսեյ Գերման կրտսերի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը մասնակցել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրին։ Ֆիլմն արժանացել է «Արծաթե արջի» կինոարվեստի բնագավառում ունեցած ակնառու նվաճումների համար (կինոօպերատորներ Եվգենի Պրիվին և Ալեքսանդր Միխալչուկ)։
2018 թվականին թողարկվել է նրա «Դովլաթով» ֆիլմը, որը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրերի մասին 1971 թվականին։ Դրանից հետո ռեժիսորը սկսել է աշխատել «Օդ» ֆիլմի վրա, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային օդաչուների ցուցաերած սխրանքների մասին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 – Վերջին գնացքը (ռուս.՝ Последний поезд)
- 2005 – Գարպաստում (ռուս.՝ Гарпастум)
- 2008 – Թղթե զինվոր (ռուս.՝ Бумажный солдат)
- 2009 – Կարճ միացում (ռուս.՝ Короткое замыкание, նովել «Կիմ»)
- 2011 – Տոկիոյից (ռուս.՝ Из Токио, կարճամետրաժ)
- 2015 – Էլեկտրական ամպերի տակ (ռուս.՝ Под электрическими облаками)
- 2018 – Դովլաթով (ռուս.՝ Довлатов)
- 2021 – Գործը (ռուս.՝ Дело)
- 2022 – Օդ (ռուս.՝ Воздух)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրցանակներ
- «Նիկա» մրցանակ «Տարվա հայտնություն» անվանակարգում – 2003 («Վերջին գնացքը»)
- Վենետիկի կինոփառատոնի Լուիջի Դե Լաուրենտիսի մրցանակ (հատուկ հիշատակում), 2003 («Վերջին գնացքը»)
- «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2005 («Garpastum»)
- «Նիկա» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
- Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
- Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակ (Asia Pacific Screen Awards) «նվաճումներ ռեժիսուրայի բնագավառում» անվանակարգում – 2017 («Էլեկտրական ամպերի տակ»)[4][5]
- Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար – 2018 («Դովլաթով»)[6]
- «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի մրցանակ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար» – 2021[7]:
- Անվանակարգեր
- Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2005 («Garpastum»)
- Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» – 2008 («Թղթե զինվոր»)
- «Ոսկե արծիվ» մրցանակ ռեժիսորի լավագույն աշխատանքի համար – 2008 («Թղթե զինվոր»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ Ալեքսեյ Գերման կրտսերը Արխիվացված 2021-04-24 Wayback Machine Ռուսական մեծ հանրագիտարանում
- ↑ «Алексей Герман. Временно доступен». Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Алексей Герман-младший получил премию Asia Pacific Screen Awards». РИА Новости. 26 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Алексей Герман-младший получил «Азиатский Оскар»». ProfiCinema. 26 ноября 2015. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Кинофестиваль «Литература и кино» подвел итоги». unikino.ru. 20 апреля 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Кинофестивали "Зеркало" и "Окно в Европу" открылись в День российского кино». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аркус Л․. «Алексей Герман-младший». Проект «Чапаев» журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- Ալեքսեյ Գերմանի մասին հոդվածներ «Сеанс» ամսագրի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գերման Կրտսեր» հոդվածին։ |
|