Ալեքսանդր Պլեմեդյալե
Ալեքսանդր Պլեմեդյալե ռումիներեն՝ Alexandru Plămădeală | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1888 |
Ծննդավայր | Sectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 15, 1940 (51 տարեկան) |
Վախճանի վայրը | Քիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռումինիա |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Ուսուցիչ | Q124446114? |
Ստեղծագործություն(ներ) | Շտեֆան Մեծի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Alexandru Plămădeală Վիքիպահեստում |
Ալեքսանդր Պլեմեդյալե (ռումիներեն՝ Alexandru Plămădeală, հոկտեմբերի 21, 1888, Sectorul Buiucani, Քիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1940, Քիշնև, Ținutul Nistru, Ռումինիայի թագավորություն), բեսարաբիացի քանդակագործ, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Պլեմեդյալեն ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 21-ին (հին տոմարով` հոկտեմբերի 9-ին) Քիշնևի մերձակայքում գտնվող Բոյուկանում (ներկայումս Քիշնևի մաս է կազմում)[1]։ Հայրը եղել է տեղի Միխայլովյան եկեղեցու քահանա Միխայիլ Պլեմեդյալեն, մայրը եղել է Եկատերինա Գեորգիևնան։
Սովորել է Քիշնևի նկարչության դպրոցում, ապա Մոսկվայի` Նկարչության, քանդակագործության ու ճարտարապետության բարձրագույն դպրոցում, քանդակագործ Վոլնուխինի դասարանում։
1911 թվականին համագործակցել է «Բեսարաբիայի գեղարվեստի սիրահարների միության» ստեղծմանը, որպես միության ղեկավար կազմակերպել է գեղարվեստական 11 ցուցահանդես։
1916-1918 թվականներին աշխատել է Պետրոգրադի դրամային տանը։ 1919 թվականից ղեկավարել է կիրառական արվեստի Քիշնևի դպրոցը, որը 1916 թվականին հիմնադրել էր նկարիչ, մանկավարժ Շնեեր Կոգանը։
1934 թվականին ստեղծել է Բենդերի մայր տաճարի ֆրեսկոները։ Պլեմեդյալեի նախաձեռնությամբ 1939 թվականին ստեղծվել է Քիշնևի գեղարվեստի թանգարանը։
Ալեքսանդր Պլեմեդյալեն մահացել է 1940 թվականի ապրիլի 15-ին։ Թաղված է Քիշնևի Կենտրոնական (Հայկական) գերեզմանոցում[2]։
Պլեմեդյալեի կինը` բալետի պարուհի Օլգա Պլեդյալեն, հրատարակել է գիրք` «Ալեքսանդր Պլեմեդյալե կյանքը և ստեղծագործությունը (հուշագրություն)» վերնագրով։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Պլեմեդյալեն ավանդական ռեալիզմի կողմնակից է եղել։ Աշխատել է քանդակագործական շատ ժանրերում` դիմանկար, մոնումենտալ քանդակ, կիսանդրի, ժանրային կոմպոզիցիաներ, պլաստիկա։
Կարևոր աշխատանքներից են «Կնոջ դիմանկար» (մարմարից մինիատյուրա, 1916), «Ժայռ» (գիպս, 1928), «Ինքնադիմանկար կնոջս հետ» (1929), Ալեքսեյ Մատեևիչի (բրոնզ, 1934), Ալեքսանդր Դոնիչի և Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուի կիսանդրիները։
Պլեմեդյալեի ամենից հայտնի աշխատանքը Շտեֆան Մեծին նվիրված հուշարձանն է (բրոնզ, 1927)։ Արձանի պատվանդանը պատրաստվել է ճարտարապետ Ալեքսանդր Բերնարդացիի նախագծով։ Հուշարձանը գտնվում է Շտեֆան չել Մարե այգում։
Ալեքսանդր Պլեմեդյալեն որբ երեխաներին սովորեցրել է քանդակել։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Метрическая книга Свято-Михайловской церкви предместья города Кишинёва Боюканы за 1888 год» (ռուսերեն). Некоммерческая семейно-историческая организация FamilySearch International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Надгробие скульптора Александра Михайловича Пламадяла, 1888 - 1940» (ռուսերեն). Мой город Кишинёв. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александру Плэмэдялэ / С. Бобернагэ, О. Плэмэдялэ, 75 с ил. 21*21 см, Кишинёв: Лит. артистикэ, 1981.
- Пламадяла О. — А. М. Пламадяла. Жизнь и творчество (воспоминания) — Кишинев: Картя Молдовеняскэ, 1965 г.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պլեմեդյալե» հոդվածին։ |
|