Ալգիս Բուդրիս
Ալգիս Բուդրիս անգլ.՝ Algis Budrys | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ |
Վախճանվել է | հունիսի 9, 2008[4][1][2][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5] |
Գերեզման | Maryhill Catholic Cemetery and Mausoleum |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, հրապարակախոս, վիպասան, խմբագիր, վիպասան, գրող, հրատարակիչ, քննադատ, լրագրող, գրական քննադատ և խմբագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Մայամիի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Falling Torch?, Rogue Moon? և Who?? |
Պարգևներ | |
Algis Budrys Վիքիպահեստում |
Ալգիս Բուդրիս (անգլ.՝ Algis Budrys, հունվարի 9, 1931[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ - հունիսի 9, 2008[4][1][2][…], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆանտաստ գրող, գրաքննադատ և խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկական անունը Ալգիրդաս Յոնաս Բուդրիս է (անգլ.՝ Algirdas Jonas Budrys): Ծնվել է Քյոնիգսբերգում՝ լիտվական ընտանիքում։ 1936 թվականին հայրը՝ Յոնաս Բուդրիսը (անգլ.՝ Jonas Budrys, 1889-1964), նշանակվեց Նյու Յորքում Լիտվայի գլխավոր հյուպատոս, և ընտանիքի հետ միասին տեղափոխվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6][7]։ Պատերազմից հետո նա ներկայացրել է փախուստի մեջ գտնվող լիտվական կառավարությունը, ինչի արդյունքում Ալգիրդասը երկար ժամանակ պահպանել է լիտվական քաղաքացիությունը։ Ամերիկյան քաղաքացիություն ստացել է միայն 1990-ական թվականներին։
1947-1949 թվականներին սովորել է Մայամիի համալսարանում, իսկ 1951-1952 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանում։ Կինը Էդնա Դյունան է (1954)։ Ունեն չորս որդի։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդրիսը երկար ժամանակ (1960-70-ական թվականներ), որպես խմբագիր, աշխատել է Չիկագոյի տարբեր հրատարակչություններում և գովազդային գործակալություններում։ Միևնույն ժամանակ սկսնակ ֆանտաստ գրողներին դասավանդել է գրելու վարպետություն և ոլորտում ճանաչվել լավագույններից մեկը։
1980-ականների սկզբից եղել է «Ապագայի գրողներ» անթոլոգիայի շարքի գլխավոր խմբագիրը։ Շարքը հովանավորվում էր Լաֆայեթ Համբարդի և Սայենթոլոգիայի եկեղեցու կողմից։ 1993-1997 թվականներին հրատարակել է «Tomorrow Speculative Fiction» ֆանտաստիկ ամսագիրը։
Գրական գործունեության սկիզբը համարվում է 1952 թվականը՝ «Բարձրագույն նպատակ» պատմվածքով։ 1965 թվականից նրա գրախոսությունները պարբերաբար սկսեցին հայտնվել ԱՄՆ առաջատար գիտաֆանտաստիկ ամսագրերում՝ «Galaxy»[8] և «Magazine Fantasy and Science Fiction»[9]:
2007 թվականին, որպես քննադատ, իր գործունեության համար արժանացել է «Պիլիգրիմ» մրցանակի։
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կեղծ գիշեր» (1954)
- «Ո՞վ» (1958), էկրանավորվել է 1973 թվականին
- «Մարող ջահ» (1959)
- «Չար Լուսին» (1960), նոմինացվել է Հյուգո մրցանակի համար
- «Երկաթե փուշ» (1967)
- «Մայքլմաս» (1977)
- «Կոշտ վայրէջք» (1993)
- «Նշաձողեր» (1985), գրախոսությունների և քննադատական հոդվածների ժողովածու
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բուդրիսի ստեղծագործությունը «Dynamic Science Fiction» ամսագրի շապիկին
-
Բուդրիսի ստեղծագործությունը «Planet Stories» ամսագրի շապիկին
-
Բուդրիսի ստեղծագործությունը «If» ամսագրի շապիկին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20131203030649/http://www.sfscope.com/2008/06/editorauthor-algis-a-j-budrys-dies-full-obituary/
- ↑ 5,0 5,1 5,2 http://asterling.typepad.com/incipit_vita_nova/page/74/
- ↑ Clute, John. «Obituaries Algis Budrys: Science-fiction writer and editor». The Independent. Independent Co. UK. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Pontin, Mark Williams (November–December 2008). «The Alien Novelist». MIT Technology Review (անգլերեն).
- ↑ Pohl, Frederik. (2010-05-12). "Robert A. Heinlein, Algis Budrys and me". The Way the Future Blogs. Archived from the original on August 15, 2010. Retrieved 2010-08-01.
- ↑ Zeldes, Leah A. (2010-07-26). "The Picasso put Chicago in a pickle". Dining Chicago. Chicago's Restaurant & Entertainment Guide, Inc. Retrieved 2010-08-01.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Algis Budrys Internet Speculative Fiction Database-ում
- Bibliography Արխիվացված 2014-07-03 Wayback Machine SciFan-ում
- Brief autobiography
- Interview with Algis Budrys
- Algis Budrys Internet Movie Database կայքում
- Obituary, John Clute The Independent կայքում
- Frederik Pohl on Budrys: Part One Արխիվացված 2010-07-28 Wayback Machine, Part Two Արխիվացված 2010-07-31 Wayback Machine
- A reading of an excerpt from Budrys' story "Die, Shadow!" ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Բուդրիս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 9 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Հունիսի 9 մահեր
- 2008 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Գրաքննադատներ
- Հրապարակախոսներ
- Ֆանտաստ գրողներ