Ալան Կրյուգեր
Ալան Կրյուգեր անգլ.՝ Alan Krueger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1960[1][2] |
Ծննդավայր | Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 16, 2019[3][1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քորնելի համալսարանի Արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Կոռնելի համալսարան և Livingston High School? |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | United States Assistant Secretary of the Treasury? և Chair of the Council of Economic Advisers? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4] |
Կայք | krueger.princeton.edu |
Alan Krueger Վիքիպահեստում |
Ալան Կրյուգեր անգլ.՝ Alan Bennett Krueger, սեպտեմբերի 17, 1960[1][2], Լիվինգսթոն, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մարտի 16, 2019[3][1][2], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, աշխատանքային տնտեսագիտության մասնագետ։ IDEAS/RePEc-ի համաձայն 2011 թվականին ճանաչվել է աշխարհի 50 լավագույն տնտեսագետներից մեկը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա մեծացել է Նյու Ջերսի նահանգի Լիվինգսթոն քաղաքում՝ հրեական ընտանիքում[7]։ 1979 թվականին ավարտել է Լիվինգսթոնի միջնակարգ դպրոցը։
1983 թվականին ստացել է գիտությունների բակալավրի աստիճան (գերազանցությամբ)՝ Քորնելի համալսարանի արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոցոից։ 1985 թվականին ստացել է Հարվարդի համալսարանի մագիստրոսի կոչում, իսկ 1987 թվականին՝ տնտեսագիտության դոկտորի աստիճան։
Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր է։ Համալսարանի «Survey» հետազոտական կենտրոնի հիմնադիր և տնօրեն[8]։
1994-1995 թվականներին ԱՄՆ աշխատանքի նախարարությունում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ։
2009–2010 թվականներին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով օգնական։
2011 թվականին նշանակվել է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի ղեկավար։ Երբ նշանակվել է այս պաշտոնում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան բնութագրել է որպես «երկրի առաջատար տնտեսագետներից մեկը»[9]։ Իր պաշտոնավարման ընթացքում պնդում էր, որ եկամտի անհավասարությունը սպառնում է տնտեսական աճին[10]։
Ալան Կրյուգերը գիրք է գրել, որը հերքում է ընդհանուր ընդունված տեսակետը, որ ահաբեկչությունը ծագում է աղքատ ոչ կրթված մարդկանց շրջանում։ Կրյուգերը գրում է, որ հաճախ ահաբեկիչները միջին խավից են և ունեն քոլեջի մակարդակի կրթություն։
2000-2006 թվականներին «New York Times»-ում ղեկավարում էր «Economic Scene» մասը։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 — «Миф и измерение: новая экономическая теория минимальной заработной платы» (անգլ.՝ «Myth and Measurement: The New Economics of the Minimum Wage») (в соавторстве с Д. Кардом), ISBN 0-691-04823-1.
- 2001 — «Вопросы образования: Избранные эссе Алана Крюгера» (անգլ.՝ «Education Matters: Selected Essays by Alan B. Krueger»), ISBN 1-84064-106-1.
- 2003 — «Неравенство в Америке: Какова роль политики капитала для человека?» (անգլ.՝ «Inequality in America: What Role for Human Capital Policies?») (в соавторстве с Дж. Хекманом), ISBN 0-262-08328-0.
- 2007 — «Что делает террористом: Экономика и корни терроризма» (անգլ.՝ «What Makes a Terrorist: Economics and the Roots of Terrorism»), ISBN 0-691-13438-3.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.dailyprincetonian.com/article/2019/03/famed-economist-professor-alan-krueger-dies-at-58
- ↑ 4,0 4,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ Обама взял на себя труд // Газета. Ru
- ↑ Meet the Four Jews Shaping the U.S. Economy
- ↑ Биография Алана Крюгера Արխիվացված 2017-08-03 Wayback Machine на сайте Принстонского университета
- ↑ Обама позвал в Белый дом Крюгера // «Взгляд»
- ↑ Экономика США: богатым пора делиться, страна идет к новой Великой депрессии — Главные новости — Финмаркет
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալան Կրյուգերը Պրինսթոնի համալսարանի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Կրյուգեր» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 17 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մարտի 16 մահեր
- 2019 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ինքնասպաններ
- Ամերիկացի մանկավարժներ