Ալան Դադլի Բուշ
Ալան Դադլի Բուշ անգլ.՝ Alan Bush | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1900[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1995[1][2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Գոլդերս Գրին[3] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա և Հայգեյթի դպրոց |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր և դաշնակահար |
Աշխատավայր | Երաժշտության թագավորական ակադեմիա |
Կուսակցություն | Independent Labour Party?, Լեյբորիստական կուսակցություն և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն[4] |
Անդամություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Alan Bush Վիքիպահեստում |
Ալան Դադլի Բուշ (անգլ.՝ Alan Dudley Bush դեկտեմբերի 22, 1900[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 31, 1995[1][2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգահան, դիրիժոր, դաշնակահար։
Ծնվել է ապահովված ընտանիքում, նրա մեծ պապը հիմնադրել է քիմիական արտադրության հաջողված արտադրություն։ 1918-ից 1922 թվականներին սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, աշակերտել է Ֆրեդերիկ Կորդերի և Թոբամայաս Մատտեաի մոտ, սովորելու ընթացքում նվաճել է մի շարք ուսանողական մրցանակներ և պարգևներ։
Ուսանողական տարիներին գրել է առաջին ստեղծագործությունները դաշնամուրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո մինչև 1927 թվականը մասամբ ուսումնասիրել է որոշ ստեղծագործություններ Ջոն Այրլենդի ղեկավարությամբ։ Որպես դաշնակահար վարպետության դասեր է ստացել Բեննո Մոիսեևիչի մոտ, իսկ 1920-ական թվականների երկորդ կեսերին զբաղվել է Բեռլինում Արթուր Շնաբելի մոտ։
1925 թվականից մինչև 1954 թվականը դասավանդել է Երաժշտական թագավորական ակադեմիայում։ Ղեկավարել է Լոնդոնի բանվորական երգչախմբային միությունը։ 1936 թվականի հիմնել է բանվորական երաժշտական ասոցիացիան, իսկ 1941 թվականից դարձել է նրա պատվավոր նախագահը։ Բազմիցս հյուրախաղերով այցել է ԽՍՀՄ։
Պրոլետարական երաժշտական շարժման ակտիվ գործիչ է եղել։ Գրել է «Ուոթ Թայլեր» (1950), «Բլեքմուրի մարդիկ» (1955), «Շաքարեղեգ հավաքողները» (1962) օպերաները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://morningstaronline.co.uk/article/f/nick-matthews-wma
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- կենսագրություն (ռուս.)
- Alan Bush: A Life (անգլ.) (1983), documentary directed by Anna Ambrose, British Film Institute
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 611)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Դադլի Բուշ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 1995 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Բրիտանացի երգահաններ
- Անգլիացի դիրիժորներ
- Անգլիացի դաշնակահարներ
- Անգլիացի մանկավարժներ